52 թեկնածուից կուսակցական է 5-ը․ որ կուսակցություններից են հավակնում ՏԻՄ պաշտոնների
Այսօր՝ հունիսի 9-ին, Հայաստանի 8 մարզերի 15 համայնքներում տեղական ընտրություններ են անցկացվում: Մասնավորապես, այժմ ՏԻՄ ընտրություններ են Արարատի մարզի Սիս, Արմավիրի մարզի Ապագա, Նորակերտ, Վարդանաշեն, Գեղարքունիքի Գեղհովիտ, Ծովասար, Լոռու մարզի Ղուրսալ, Շենավան, Քարաձոր, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում, Գետարգել, Շիրակի մարզի Անուշավան, Սպանդարյան, Սյունիքի մարզի Գորայք եւ Տավուշի մարզի Ազատամուտ համայնքներում:
Նշենք, որ 52 թեկնածուներից միայն 5-ն են կուսակցական, 3-ը՝ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից են, եւ մեկական թեկնածու՝ ԲՀԿ-ից եւ ՀՅԴ-ից։
Այսպես` Արարատի մարզի Սիս համայնքում առաջադրվել է 3 թեկնածու, նրանք բոլորն էլ անկուսակցական են: Թեկնածուներից Հայկ Մելքոնյանը համայնքի ժամանակավոր պաշտոնակատարն է:
Արմավիրի մարզի Ապագա համայնքում նույնպես 3 անկուսակցական թեկնածուներ են առաջադրվել` նրանցից մեկը` համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարն է:
Արմավիրի մարզի Նորակերտ համայնքում գրանցված 4 թեկնածու կա, 4-ն էլ անկուսակցական, որոնցից մեկն էլ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարն է:
Արմավիրի Վարդանաշեն համայնքում 2 գրանցված թեկնածու կմրցեն, 2-ն էլ անկուսակցական են:
Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ համայնքում 6 անկուսակցական թեկնածուներ են առաջադրվել, իր թեկնածությունն է առաջադրել նաեւ գործող համայնքապետը` Վարդան Պողոսյանը:
Գեղարքունիքի Ծովասար համայնքում 2 թեկնածու կա, 2-ն էլ անկուսակցական, որից մեկը համայնքի ներկայիս ղեկավարն է:
Լոռու մարզի Ղուրսալ Համայնքում եւս երկու թեկնածու է, երկուսն էլ անկուսակցական:
Լոռու Շենավան համայնքում առաջադրված 3 թեռկնածուներից 2-ն անկուսակցական են,մեկը Քաղաքացիական պայամանագիր կուսակցության ենրկայացուցիչ է, նա նաեւ ներկայիս համայնքապետի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարն է:
Լոռու Քարաձոր համայնքում առաջադրված 4 թեկնածուներից 3-ն անկուսակցական են, մեկը եւս ՔՊ անդամ:
Աբովյան քաղաքում 5 թեկնածուներից 4-ն անկուսակցական են, իսկ մեկը` ՔՊ անդամ:
Կոտայքի մարզի Գետարգել համայնքում 2 թեկնածու է առաջադրվել, նրանցից մեկը ԲՀԿ անդամ է եւ ներկայիս համայնքապետը:
Շիրակի Սպանդարյան եւ Անուշավան համայնքերում անկուսակցական թեկնածուներ են առաջադրվել, իսկ Տավուշի ազատաամուտ համայնքում առաջադրված 2 թեկնածուներից մեկը ՀՅԴ ներկայացուցիչ է ներկայիս համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար:




















Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Փակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացը