Ստոր, զազրելի արարք․ Աբովյանի գործող քաղաքապետը դատապարտում է երեկվա միջադեպը
Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի թիվ 6 դպրոցում տեղակայված ընտրական տեղամասում քիչ առաջ քվեարկեց Աբովյանի քաղաապետի թեկնածու, գործող քաղաքապետ Վահագն Գեւորգյանը: Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ ինքը քվեարկել է հանուն Աբովյանի շարունակական զարգացման:
Անդրադառնալով հունիսի 8-ին Աբովյանում ՔՊ թեկնածուի շտաբներից մեկի պետի հետ կապված միջադեպին՝ Գեւորգյանը դատապարտեց այն եւ ընդգծեց, որ իրենց ձեռնտու չէր ընտրություններից մեկ օր առաջ նման միջադեպի գրանցումը:
«Ինքս դատապարտում եմ նման ստոր, զազրելի արարքը, համենայն դեպս գնահատականը կտան իրավապահները, կարծում եմ նորմալ, խոհեմ ցանկացած մարդ դատապարտում է նման արարքը»,-ասաց նա:
Արձագանքելով ԲՀԿ-ի աջակցության մասին լուրերին՝ Վահագն Գեւորգյանը նշեց, որ երեբեւէ կուսակցական չի եղել եւ այժմ էլ առաջադրվում է որպես անկուսակցական:
Իսկ մրցապայքարում թեկնածուների շանսերի մասին ասաց, որ բոլոր թեկնածուներն էլ շանսեր ունեն, եւ խորհուրդ տվեց սպասել ընտրության արդյունքներին:
Հիշեցնենք, որ երեկ գիշեր Աբովյանում հրկիզել են քաղաքապետի ՔՊ-ական թեկնածու Գրիգոր Գուլյանի նախընտրական շտաբներից մեկի պետ Վահան Սարիբեկյանի բնակարանն ու մեքենան։
Նշենք, որ Աբովյանի քաղաքապետի ընտրություններում առաջադրվել է 5 թեկնածու: Նրանցից առաջատարներ են համարվում գործող քաղաքապետ Վահագն Գեւորգյանը եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից առաջադրված Գրիգոր Գուլյանը:
Մյուս թեկնածուներն են՝ Սասուն Գրիգորյանը, Արթուր Ղազարյանը, Մանուկ Մկրտչյանը։
Աբովյանում կա 27 տեղամաս։ Ընտրողների թիվը 44 600 է: Ժամը 8:00-ից բացվել են ընտրատեղամասերը:




















Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Փակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացը