«Առայժմ հարցը փակուղի է մտել». «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
iz.ru-ն «Ճանապարհը զիջե՛ք. Թուրքիան ստիպում է Հայաստանին բացել Զանգեզուրի միջանցքը» վերնագրով հոդվածում գրում է, որ տարեսկզբին Թուրքիան կրկին սկսեց խոսել Զանգեզուրի միջանցքի ստեղծման մասին։ Նախ՝ տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն մանրամասն անդրադարձավ նախագծին։ Նրա խոսքով, երթուղու ադրբեջանական հատվածը գրեթե պատրաստ է, իսկ Նախիջևանի էքսկլավում զուգահեռաբար կառուցվում է մայրուղի և երկաթուղի, երթուղու թուրքական հատվածը նույնպես ակտիվորեն իրականացվում է։ «Ընդհանուր առմամբ, այդ միջանցքի ստեղծման ողջ գործընթացը կտևի հինգ տարի։ Այսինքն, կարծում եմ, որ 2028 թվականին մենք ամբողջությամբ կավարտենք բոլոր աշխատանքները»,- ասել է թուրք նախարարը։
Միաժամանակ նա հիշեցրել է, որ երթուղու մի մասը պետք է անցնի Հայաստանի տարածքով։ Պաշտոնյայի խոսքով, նախագիծը նախկինում բացասական էր գնահատվում Երևանում, սակայն վերջերս Նիկոլ Փաշինյանը սկսել է «դրական ազդանշաններ» ուղարկել։ Թուրք նախարարը հիշեցրել է նաև, որ անցյալ տարի լայնորեն քննարկվել է ոչ թե Հայաստանի, այլ Իրանի տարածքով ճանապարհի ստեղծման հարցը, և Անկարան երկու երթուղիներն էլ ողջունում է։ Նախարարի ելույթից հետո թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը առավել մանրամասն է անդրադարձել ճանապարհների կառուցմանը։ Ըստ հրապարակման, Ադրբեջանում 45 %-ով պատրաստ է երկաթուղին, և նախատեսվում է այն ավարտել մինչև տարեվերջ, 80 %-ով էլ պատրաստ է մայրուղին, որի մեծ մասը ունենալու է վեց գոտի։ Հայ քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը iz.ru-ի հետ զրույցում ընդգծել է, որ Երևանը վտանգ է զգում իր տարածքային ամբողջականության համար և ձգտում է պաշտպանել երկրի ինքնիշխանությունը։
«Հայաստանը հստակորեն կողմ է Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանների ապաշրջափակմանը, սակայն կտրականապես դեմ է ինչ-որ հատուկ միջանցքի։ Առայժմ այդ հարցը փակուղի է մտել։ Միգուցե որոշ ժամանակ անց Բաքուն և Անկարան գիտակցեն իրականությունը և լսեն մեր առաջարկները»,- նշել է նա։ Ադրբեջանցի քաղաքագետ Ֆարհադ Մամեդովն էլ ասել է, որ խնդրի լուծման հեռանկար չի տեսնում։ «Ըստ երևույթին, ներկա փակուղային իրավիճակը կպահպանվի մինչև 2025 թվականը՝ եռակողմ հռչակագրի ժամկետի ավարտը։ Մինչ այդ ադրբեջանական և թուրքական հատվածներում կավարտվեն երթուղու վերջին հատվածները։ 2025 թվականից հետո Երևանի հետ երկխոսությունը այլ սկզբունքներով է ընթանալու»,կարծիք է հայտնել նա iz.ru-ի հետ զրույցում։ Ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովն էլ կարծում է, որ «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման հետաքրքրությունն իսկապես նվազել է։
«Մենք տեսնում ենք, որ Իրանի տարածքում սկսվել է հաղորդակցությունների կառուցումը։ Կարծում եմ, որ Փաշինյանի թիմը բաց թողեց իր հնարավորությունը, Հայաստանը, կարծես թե, դուրս է մնացել խոշոր նախագծերից: Ադրբեջանը Իրանի և Ռուսաստանի հետ միասին մասնակցում է Հյուսիս-Հարավ միջանցքի ստեղծմանը և, ըստ երևույթին, կկարողանա լուծել դեպի Թուրքիա ցամաքային ճանապարհի հարցը: Այդ ամենը երկիրը կդարձնի կարևոր լոգիստիկ կենտրոն»,- ընդգծել է նա։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT