10 վտանգավոր ախտանշան, որոնք զգուշացնում են լուրջ հիվանդության մասին
Ժամանակին բուժօգնության դիմելը կարող է նկատելիորեն ազդել ձեր կյանքի որակի վրա: Econet.ru-ն ներկայացրել է 10 ախտանշան, որոնք կարող են զգուշացնել լուրջ առողջական խնդիրների մասին:
1. Քաշի անբացատրելի կորուստ: Եթե ոչ մի ջանք չեք գործադրում, սակայն քաշն անկում է ապրում, հարկավոր է դիմել մասնագետի: Առանց կենսակերպում և սննդակարգում որևէ փոփոխություն կատարելու քաշի նկատելի կորուստ է համարվում մեկ ամսվա ընթացքում ընդհանուր քաշի՝ 5, և 6-12 ամսվում՝ 10 տոկոս կորուստը:
Այս խնդիրը կարող է բազմաթիվ պատճառներ ունենալ, այդ թվում՝ վահանաձև գեղձի գերակտիվություն՝ հիպերթիրեոզ, դեպրեսիա, լյարդի հիվանդություններ, քաղցկեղ, որոնք օրգանիզմին խանգարում են յուրացնել սննդարար նյութերը:
2. Պահպանվող բարձր ջերմություն: Եթե իմունային համակարգը նորմալ է աշխատում, և բուժում չեք ստանում, օրինակ՝ քիմիաթերապիա, հարկավոր է դիմել բժշկական օգնության, եթե ջերմությունը մեկ շաբաթից ավելի բարձր է:
Ջերմության բարձրացումը կարող է վկայել թաքնված վարակների, լիմֆոմայի մասին: Այն կարող է նաև որոշակի դեղամիջոցների կողմնակի ազդեցություն լինել:
3. Շնչահեղձություն: Եթե խնդիրը պայմանավորված չէ ֆիզիկական ծանրաբեռնվածությամբ, հարկավոր է դիմել մասնագիտական բուժօգնության: Պատճառները կարող են լինել թոքերիքրոնիկ օբստրուկտիվհիվանդությունը, քրոնիկ բրոնխիտը, ասթման, սրտի հետ կապված խնդիրները, տագնապի նոպաները, պնևմոնիան, թոքային էմբոլիան, թոքային հիպերտենզիան և այլն:
4. Աղիների աշխատանքի անբացատրելի փոփոխություններ: Դիմեք մասնագետի օգնությանը, եթե նկատվում են հետևյալ ախտանշանները.
- ուժեղ արտահայտված փորլուծություն, որը տևում է երկու օրից ավելի
- թույլ արտահայտված փորլուծություն, որը մեկ շաբաթից ավելի է տևում
- փորկապություն երկու շաբաթից ավելի
- արյուն արտաթորանքում
- արտաթորանքի մուգ սև գույն:
Աղիների աշխատանքի փոփոխությունները կարող են վկայել բակտերիալ վարակների, աղիների բորբոքային հիվանդությունների և հաստ աղու քաղցկեղի մասին:
5. Հոգեբանական փոփոխություններ: Հարկավոր է դիմել մասնագիտական բուժօգնության, եթե նկատվում են մտածողության մթագնում, կողմնորոշվելու անկարողություն, ագրեսիվության նոպաներ:
Նմանատիպ խնդիրների պատճառ կարող են դառնալ վարակները, գլխուղեղի ցնցումը, կաթվածը, արյան մեջ շաքարի ցածր մակարդակը, ինչպես նաև որոշակի դեղամիջոցների ընդունումը:
6. Գլխացավեր: Դիմեք մասնագետի օգնությանը հետևյալ դեպքերում.
- անսպասելի ուժեղ գլխացավ
- գլխացավ, որն ուղեկցվում է ջերմության բարձրացմամբ, ծոծրակի հատվածում թմրածությամբ, մտածողության շփոթով, տեսողության փոփոխություններով, թուլությամբ, թմրածությամբ, խոսքի խանգարումներով, ցավով ծամելու ընթացքում
- գլխացավ, որը պայմանավորված է գլխուղեղի ցնցումով:
Այս ախտանշանները կարող են պայմանավորված լինել կաթվածով, արյունատար անոթների բորբոքմամբ, մենինգիտով, ուղեղի քաղցկեղով, վնասվածքի պատճառով արյունահոսությամբ, և այլն:
7. Տեսողության, խոսելու կարողության կարճատև կորուստ, շարժումները վերահսկելու անկարողություն: Թվարկված ախտանշանները կարող են վկայել կաթվածի, նոպայի մասին: Անհապաղ դիմեք բժշկական օգնության, եթե առկա են հետևյալ ախտանշանները.
- դեմքի, ձեռք, ոտքի թմրածություն
- մտածողության շփոթ, տեսողության կարճատև կորուստ
- խոսելու կարողության կորուստ
- սուր գլխացավ, գլխապտույտ:
ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ՝ այստեղ




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին