Ֆրանսիայի երկու մեսիջները
Ֆրանսիայից վերջին օրերին ստացվող երկու մեսիջները վկայում են մեր տարածաշրջանում Փարիզի ակտիվացման հետ։ Նախ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը զինված ուժերին արված ամենամյա ուղերձում անդրադարձել է Հայաստանին՝ հայտարարելով պատմական ընտրության մասին։ «Բալկանները Հայաստանը գրավել են մեր ուշադրությունը և հանգեցրել են մեր դիրքորոշման ամրապնդմանն ու պատմական ընտրություններ կատարելուն, հատկապես, ինչ վերաբերում է Հայաստանին»,- ասել է Մակրոնը։
Արտաքին գործերի նորանշանակ նախարար Ստեֆան Սեժուրնեն էլ, դիվանագիտական կորպուսի առջև ելույթ ունենալով, ընդգծել է Ֆրանսիայի շարունակական աջակցությունը Հայաստանին, կարևորել արդար և տևական խաղաղության ձգտումը։
Ֆրանսիայի Սենատում հակաադրբեջանական բանաձևից հետո Ադրբեջանի խորհրդարանից կարծիքներ են հնչում, որ անհրաժեշտ է Ֆրանսիայի դեմ պատժամիջոցներ ձեռնարկել, նաև երկրից հեռացնել ֆրանսիական բիզնեսը՝ այդ թվում խոշոր Total էներգետիկ կազմակերպությունը։ Մինչդեռ, նույնիսկ 44-օրյա պատերազմից հետո, երբ Ֆրանսիան հասցրել էր բարեհաջող կերպով փչացնել հարաբերություններն Ադրբեջանի հետ, տոտալի ներկայացուցիչները հանդիպում էին Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության հետ, բիզնեսի հարցեր քննարկում։
Ֆրանս-ադրբեջանական հերթական սրումը կարող է լուրջ հետևանքներ ունենալ, միևնույն ժամանակ Ֆրանսիան փորձելու է նաև ամբողջությամբ չխզել կապերն Ադրբեջանի հետ, բանն այն է, որ Ադրբեջանի էներգետիկ ոլորտը, նավթի և գազի արտահանումն անհրաժեշտ է նաև Ֆրանսիային, և վերջինս փորձում է մրցակցության մեջ մտնել Մեծ Բրիտանիայի հետ՝ իր սեփական շահերն առաջ մղելու։ Փոխարենն Ադրբեջանն ամբողջությամբ տրվել է Բրիտանիային, նախօրեին էլ Ադրբեջանի վարչապետ Ասադովը հանդիպել է «Բրիթիշ փետրոլիում» ընկերության ներկայացուցիչների հետ, ընդհուպ քննարկել օկուպացված Արցախի տարածքում արևային նախաձեռնություններ իրականացնելու հարցը։
Ըստ էության, եվրոպական երկրների մեջ Ադրբեջանը նախապատվությունը տվել է Բրիտանիային, որը, ի դեպ, նաև սկսել է ակտիվանալ Հայաստանում, փորձում են Հայաստանն էլ իրենցով անել։
Թե եվրոպական երկրներից այստեղ ով ինչ շահեր է հետապնդում հայտնի է բոլորին, միևնույն ժամանակ թե՛ Ֆրանսիայի, թե՛ մեծ Բրիտանիայի շահերն ամենևին էլ Հայաստանին ուղղված չեն և վերջնարդյունքում նոր աղետի կարող են հանգեցնել։
Հրաչյա Մանուկյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times