Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ֆասթ Բանկն աջակցություն է տրամադրել Հրանտ Մաթևոսյանի անվան թանգարանի վերանորոգման համար Ինձ համար մեծ պատիվ էր անձամբ այցելել Հայրենական մեծ պատերազմի վետերան Ռոզելիա Աբգարյանին եւ հորս կողմից շնորհավորել մարտի 8-ի առթիվ. Հովհաննես ԾառուկյանԻրական փաստեր. Սամվել Կարապետյանը` Հայաստանի հաջորդ վարչապետ. տեսանյութ Մեր երկրի ապագա ղեկավարը կլոուն չպիտի լինի ու կլոունություն չպիտի անի. Արշակ ԿարապետյանԱրտակարգ իրավիճակների ծառայություն. բարեփոխումների հայեցակարգ՝ քայլ առ քայլՏաշիր համայնքի բնակիչները «ՀայաՔվեի» հետ կիսվում են իրենց խնդիրներովՓոքր ուշադրությունը մեծ ուժ է մարդուն. Ուժեղ Հայաստան լինելու է միանշանակ. Արթուր Միքայելյան (տեսանյութ) ԱՄՆ արևային էներգետիկան «ցնցումների» մեջ է Պայքարը չի դադարել և մենք շարունակում ենք մեր հանրագրի ստորագրահավաքը. Հրայր ԿամենդատյանՓակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. ՀայաՔվե ՀիմնասյուներԴեղորայքի գների իջեցում և տնտեսական վերափոխում. «Ուժեղ Հայաստանի» ծրագրային առաջարկները Քարոզարշավի ձևականությունը և իրական օրակարգի բացակայությունը Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջ
Հասարակություն

IDBank-ի Դավթաշենի մասնաճյուղը նորոգումից հետո սպասում է հաճախորդներին

IDBank-ը շարունակում է մասնաճյուղերի վերազինման գործընթացը։ Դավթաշեն 4-րդ թաղամաս, 11/91 հասցեում վերաբացվել է Դավթաշենի մասնաճյուղը, որտեղ հաճախորդներին սպասում են նորարար, ժամանակակից միջավայրն ու տեխնոլոգիական լուծումներով հագեցած սրահը։

IDBank-ի մանրածախ բիզնեսի գծով տնօրենի տեղակալ Անդրանիկ Անդրեասյանի խոսքով՝ հաճախորդների համար ստեղծված են բոլոր պայմանները, որպեսզի բանկային գործարքներ կատարելը լինի ավելի հաճելի։ «Ինչպես գիտեք՝ IDBank-ը Իդրամ ընկերության հետ համատեղ շարունակում է իր թվային հարթակի կատարելագործումը, և այսօր մեր հաճախորդները գնալով ավելի շատ ծառայություններից կարող են օգտվել տանը կամ աշխատավայրում՝ առանց ժամանակ վատնելու և մասնաճյուղ այցելելու անհրաժեշտության։ Միևնույն ժամանակ, կարևորելով մեր հաճախորդների հարմարավետությունը և գիտակցելով, որ նրանց համար լավագույն փորձառություն ապահովելը մեր գլխավոր նպատակներից մեկն է, այսօր վերաբացում ենք IDBank-ի վերանորոգված մասնաճյուղերից հերթականը։ Վստահ ենք, որ մեր հաճախորդները կգնահատեն նորարար լուծումներն ու սպասարկման որակը, որը, ինչպես արդեն նշեցի, մեզ համար առաջնային է», - ասում է Անդրանիկ Անդրեասյանը և հավելում, որ մոտ ապագայում IDBank-ի մասնաճյուղային ցանցը կընդլայնվի։

IDBank-ի Դավթաշենի մասնաճյուղում հասանելի կլինի նաև IDBanking 24/7 սպասարկման գոտի, որի միջոցով հաճախորդները կկարողանան ինքնուրույն օգտվել հարյուրավոր ծառայություններից՝ վարկի մարում, հեռախոսահամարի միջոցով IDBank-ի հաշիվների համալրում և այլն։ 

IDBank-ը ներկայում ունի 13 մասնաճյուղ ինչպես Երևանում, այնպես էլ Գյումրիում, Էջմիածնում, Վանաձորում և Աբովյանում։

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ