Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Թուրքիայի արտգործնախարարը հայտնել է Իսրայելի «ծավալապաշտական քաղաքականության վտանգի» մասին «Օդը աղտոտված է, սարսափելի դժվար է շնչել». Հրաչ Մուրադյանը Լոս Անջելեսում է Եռաբլուրում գերեզմանաքարերի ծաղիկները գողացողներից 2-ը կալանավորվեցին (տեսանյութ)Ծառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել․ հայտնի են մանրամասները Բայդենը Զելենսկուն հավաստիացրել է, որ ԱՄՆ-ն շարունակելու է օգնել Ուկրաինային Հայաստանը դիտարկում է Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը Սոչիում երկրաշարժերի շարք է գրանցվել Տագնապալի 2025 թվական. Հրայր Կամենդատյան Պատրաստվում են Մինսկի խմբի լուծարմանը. ո՞ւմ պահանջն է կատարում Փաշինյանը «Եվրաքվե»-ն հարված է Եվրամիության հեղինակությանը Իշխանությունները հետապնդումների նոր ալիք են սկսում Կառավարության նիստի ընթացքում վարչապետի կողմից անընդունելի բառամթերքով անդրադարձ է եղել աղքատության հատակում գտնվող քաղաքացիներին․ Հրայր ԿամենդատյանՆիկոլ Փաշինյանը նախկինում քանիցս հայտարարել է, որ ինքը Արցախի ժողովրդին ներկայացնելու իրավասություն չունի, քանի որ Արցախի ժողովրդի կողմից չի ընտրված. Մենուա ՍողոմոնյանԱկնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից. ՀայաՔվեՆույնիսկ նոութբուքը կլիցքավորի. ստեղծվել է մինի արևային գեներատոր՝ սմարթֆոնից մի փոքր ավելի մեծ 2024 թվականի խոշորագույն հարկատուն կլինի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը․ տնտեսագետ Հայկազ Ֆանյան Ըստ պարագլխի այս ելույթի` Ալիևը հրաժարվել էր Արցախից. Դավիթ ՍարգսյանՊուտինը պատրաստ է առանց որևէ նախապայմանի հանդիպել Թրամփի հետ. Կրեմլ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում 27-ամյա կալանավորվածին հայտնաբերել են կախված վիճակում Քարդաշյան-Ջեներ ընտանիքը Գլենդեյլում հայկական ռեստորանի միջոցով անվճար սննդով է ապահովել հրդեհների դեմ պայքարող հրշեջների և կամավորների
Հասարակություն

«Երբ սպիտակ սավանով բժիշկները ծածկում էին հիվանդին, հասկանում էինք՝ մեկն էլ հեռացավ մեզանից...»

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին


Վիտալի Խաչատրյանը մեկն է այն հարյուրավոր արցախցիներից, ով երկվորյակ եղբոր՝ Եգորի հետ հրաշքով փրկվել է Հայկազովի ՎՔՆ պահեստում տեղի ունեցած ողբերգական պայթյունից։ 

MediaHub-ի հետ զրույցում վերջինս նշեց, որ Արցախի պատմության մեջ այդպիսի ցավալի դեպք չի հիշում, երբ մեծամասամբ քաղաքացիական բնակչության մասնակցությամբ, այդպիսի մասայական մահեր արձանագրվեն, իսկ փրկվածների մի մասը՝ անդամահատվեն, ապրեն կիսատ։ Հարյուրավոր մարդկանց կյանքեր խլած կրակի հորից իրեն հաջողվել է փրկվել, դուրս է եկել միայնակ` մարմնի 60% այրվածքով։

«Ես ու հարազատ եղբայրս, ինչպես նաև մեր մյուս եղբայրներն ու բարեկամները ևս գնացել էինք վառելիքի հետևից, որ հաջորդ օրը դուրս գանք քաղաքից։ Այնքան մարդ կար հավաքված, անհանգիստ վիճակում էինք։ Մի կողմից Արցախը հայաթափելու որոշումը, դեռ մարտական դիրքերում գտնվող շրջափակման մեջ հայտնված մեր ընկերները, պաշարված շրջանները, մյուս կողմից՝ անորոշ ապագան։ Ժամերով կանգնել ենք այնտեղ, երբ ծխել ենք ցանկացել, տարածքից հեռացել ենք մոտ 200մ, հետո վերադարձել մեր հերթին։ Մի մասը տեղում էր ծխում, բայց նկատողություն էինք անում, որ հրավտանգ է, տոննաների է հասնում բենզինը, հանկարծ հրդեհի օջախ չդառնա։ Բոլորն ուզում էին արագ վերցնել իրենց չափաբաժինը, հեռանալ այդ տարածքից», -հիշում է Վիտալին։

Նրա խոսքով՝ շինության նկուղային հարկում շատ մարդ է եղել։ Ինքը լսել է, որ այնտեղ անգամ անհնազանդության փորձեր են եղել, չեն պահպանվել անվտանգության կանոնները, կամ մի մասը փորձել է ինքնուրույն սեփական միջոցներով վառելիքը հանել տարաներից։ Ժամերով սպասելուց հետո, երբ արդեն մթնել է, հանկարծ ոտքի տակ շինության առաջին հարկի հատակները սկսել են շարժվել, ինչից հետո պայթյուն է առաջացել, որի ալիքն այնքան ուժգին է եղել, որ երկվորյակ եղբայրներին, հարազատներից ևս 2 հոգու գցել է ուղիղ կրակի հորը, մյուս երկուսին, իր խոսքով, շպրտել է դեպի դրսի կողմ։ 

«Այդ ընթացքում ես իմ գիտակցությունը չեմ կորցրել, անգամ երբ հայտնվել եմ նկուղային հարկում, և կրակը մոտենում էր ինձ. բոլորը օգնություն էին խնդրում, այդ ձայները դեռ ականջիս մեջ է և չգիտեմ՝ կմոռանա՞մ մի օր»,- ասում է Վիտալին, ապա նշում, որ իրեն դժվարությամբ, բայց հաջողվել է դուրս գալ կրակի փոսից, անգամ երբ մարմնի կեսից ավելին վառված էր։

«Ոտքս չէի կարողանում հանել, մնացել էր «նաստիլ»-ի տակ։ Բայց մի կերպ ճանկռելով, ինքս ինձ հրելով դուրս եմ եկել ու միանգամից պառկել ջրափոսում, որ հովանամ, շորերս վառվել էին, մեջքս չէի զգում, ձեռքերս ու ոտքերս լրիվ այրված էին։ Տարածքում բոլորը վազում էին, ով կարողանում էր փրկում էր մյուսներին։ Իմ ընկերներից մեկը եկավ, որ ինձ իր մեքենայով հասցնի հիվանդանոց, բայց քանի որ Եգորի ու մյուսների տեղը չգիտեի, հակառակ հորդորներին՝ չհամաձայնվեցի»։ 

Մարմնի կեսից ավելին վառված վիճակում Վիտալին շարունակել է փնտրել եղբորը, աներորդուն, մյուս հարազատներին։ 

«Երբ տեսել եմ Եգորին, փաթաթվել ենք իրար, մենք ամբողջ կյանքում միասին ենք եղել, նույնիսկ երբ դեռ չէինք ծնվել.... ուրախացանք, որովհետև այդտեղ ողջ մնալու հավանականությունը քիչ էր։ Հետո սկսել ենք մյուսներին փնտրել։ Բարեբախտաբար, ում հետ գնացել ենք, բոլորս ողջ ենք մնացել»,- ասում է մեր զրուցակիցը։ 

Փրկարարների օգնությամբ այրվածքներ ստացած մյուս հայրենակիցների հետ երկվորյակ եղբայրները տեղափոխվել են Իվանյանի հոսպիտալ, Ստեփանակերտի հիվանդանոցներում տեղ չկար։ Հաջորդ օրն ուղղաթիռով նրանք ևս տեղափոխվել են Երևան։ 

«Շատ ծանր ժամանակահատված էր մեր ընտանիքի համար, դա իսկական հարված էր հատկապես մեր ծնողների համար։ Չգիտեին՝ մեր առողջական վիճակի մասին մտածե՞ն, թե՞ տեղահանության, մանկահասակ երեխաների հետ գաղթի ճանապարհը պակաս դժվար չէր»։ 

Երկվորյակ եղբայրների մայրը՝ տիկին Նինան, որդիների ողջ մնալը հրաշք է համարում. «Գիտե՞ք՝ քանի անգամ են բժիշկներն ասել, որ հավանականությունը մեծ է, որ այս վիճակից դուրս չգան։ Բայց, փառք Աստծո, հիմա լավ են»։

Վիտալին հիշում է վերակենդանացման բաժանմունքում անցկացրած օրերը, երբ ամեն օր մի նոր մահ էր արձանագրվում։ «Երբ սպիտակ սավանով գալիս ու հիվանդին ծածկում էին, հասկանում էինք՝ մեկն էլ հեռացավ մեզանից»,- մտքերը դժվարությամբ վերարտադրում է մեր զրուցակիցը։ 

Հայաստան տեղափոխվելուց հետո Խաչատրյանների ընտանքն առ այսօր էլ բուժհաստատություններում է։ Վիտալին ու Եգորն ապաքինվելուց հետո շարունակում են ամբուլատոր բուժումներ ստանալ, մինչև վերջնականապես կկազդուրվեն։

Հունան Թադևոսյան