Հրավիրում են «զրույցի». ի՞նչ են հորդորել առավել ակտիվ արցախցիներին․ «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Մեր ունեցած տեղեկություններով, Հայաստանի գործող իշխանությունները բավական ակտիվ կերպով ոչ միայն հետևում են Արցախից բռնի տեղահանումից հետո Հայաստան տեղափոխված հասարակական ու քաղաքական սեկտորի ներկայացուցիչների գործունեությանը, այլև որոշակի «աշխատանքներ» են տանում նրանց հետ կապված։ Մասնավորաբար, ինչպես հայտնում է թերթի աղբյուրը, «համապատասխան կառույցները» առավել ակտիվ արցախցիների, այդ թվում՝ Արցախի ԱԺ մի քանի պատգամավորների, հրավիրել են «առանձնազրույցների»։
Ի մասնավորի, նրանց հորդորել են, որ Արցախի, ինքնիշխանության վերականգնման, վերադարձի թեմաները շատ չշահարկեն, նվազեցնեն, կամ «ավելի ցանկալի է»՝ դադարեցնեն կոշտ քննադատությունները ՀՀ իշխանությունների վարած քաղաքականության վերաբերյալ, քանի որ նշյալը ուղղակիորեն կվնասի ՀՀ անվտանգությանը և կհանգեցնի նոր պատերազմի։
Ի դեպ, անզեն աչքով էլ նկատելի է, որ Արցախից բռնի տեղահանված քաղաքական հատվածի մի շարք ներկայացուցիչներ, որոնք դեռևս սեպտեմբերին բավական ակտիվ ու բուռն հայտարարություններ ու մեկնաբանություններ էին անում, կա՛մ հեռացել են ՀՀ-ից, կա՛մ խուսափում են քաղաքական ակտիվություն ցուցաբերել։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին