36 անհայտ կորածների ընտանիքներ հունվար-փետրվարի համար եւս կստանան 300 000-ական դրամ աջակցությունը
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 25-ի նիստում որոշում կայացրեց, որով 44-օրյա պատերազմի հետեւանքով քաղաքացիական անհայտ կորածների (ինչպես նաև գերեվարվածների) ընտանիքներին եւս երկու ամիս (հունվար-փետրվարին) 300 հազարական դրամ սոցիալական աջակցության կտրամադրվի:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների (ինչպես նաև գերեվարվածների) ընտանիքներին հատկացվող դրամական օգնությունը քաղաքացիական անձի հաշվով ամսական 300 000 դրամի չափով) ստանալու համար դիմումը պետք է ներկայացվեր էլեկտրոնային եղանակով՝ մինչև 2023 թվականի դեկտեմբերի 10-ը։
Սակայն մինչ այսօր կան քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածներ (ինչպես նաև գերեվարվածներ), որոնց ընտանիքներն ունեն շարունակական աջակցության կարիք:
Առկա խնդիրներին լուծում տալու նպատակով առաջարկվում է ընդունել ներկայացվող նախագիծը, որով անհայտ կորածի (ինչպես նաև գերեվարվածի) ընտանիքները ևս 2 ամիս (2024 թվականի հունվար և փետրվար ամիսներ) կստանան սոցիալական աջակցություն ՝ամսական 300.000 դրամի չափով, որի համար դիմում կարող են ներկայացնել մինչև 2024 թվականի փետրվարի 10-ը:
Նախագծի ընդունման դեպքում ըստ նախնական կանխատեսման և նախարարությունում առկա տեղեկատվության համաձայն միջոցառման շրջանակներում սոցիալական աջակացությունը պետք է տրամադրվի 11 անհայտ կորած (ինչպես նաև գերեվարված) անձանց ընտանիքներին՝ 2024 թվականի հունվար և փետրվար ամիսների համար:
11 x 2 x 300.000=6.600.000 դրամ:
Նախագծի ընդունման դեպքում Հայաստանի պետական բյուջեից կպահանջվի 6.600.000 դրամ:
Բացի այդ, մ,եկ այլ որոշմամբ 44-օրյա պատերազմի հետեւանքով անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին եւս երկու ամիս (հունվար-փետրվարին) 300 հազարական դրամ սոցիալական աջակցության կտրամադրվի:
Այս տարվա հունվարի 12-ի դրությամբ 26 զինծառայողներ վերադարձվել են հայրենիք, դեռևս անհայտ բացակայող ճանաչելու մասին դատական ակտեր չունեցող թվով 25 անհայտ կորած համարվող զինծառայողների ընտանիքների աջակցության տրամադրումը դադարեցվել է 2024թ. հունվարի 1-ից:
Որոշման նախագծով նախատեսվում է անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին աջակցության տրամադրման ժամկետը երկարաձգել մինչև 2024թ. փետրվար ամիսը ներառյալ:
Որոշման նախագծի ընդունման դեպքում շահառու հանդիսացող թվով 25 անհայտ կորած զինծառայողի ընտանիքի աջակցության տրամադրման ֆինանսական հաշվարկը 2024 թվականի հունվար-փետրվար ամիսների համար կազմում է 15.000.000 ՀՀ դրամ:
Անհրաժեշտ միջոցները նախատեսվում է ներգրավել 2024 թվականի պետական բյուջեով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացված միջոցների վերաբաշխումների հաշվին:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին