Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ոսկու գինը նվազել է 2.2%-ով և մեկ ունցիայի համար վաճառվում է 5000 դոլարից ցածր արժեքովՍիրիայից Իրաք է տեղափոխվել Ադրբեջանի 55 քաղաքացի. նրանք ԻՊ-ի զինյալներ են Իշխանության ներկայացուցիչների իրար խառնվելը վկայում է այն մասին, որ ընդդիմությունը ճիշտ ուղու վրա է․ «Հայրենիք» կուսակցության անդամ Սարգիս ՆիազյանՎանաձոր քաղաքում «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հանդիպում ունեցավ վանաձորցի երիտասարդների հետԵրբ կրկին հագնելու ես այն, ինչի վրա ծիծաղում էիր. «Միլիենիալների «քրինժը»», որը 2026 թվականին վերադառնում է նորաձևությունԱշխարհի ամենաուժեղ բանակը կարող է ստանալ այնպիսի մի ապտակ, որից հետո այլևս ոտքի չի կանգնի. Խամենեիի արձագանքը ԱՄՆ-ինՉինաստանից Ռուսաստան ուղարկված ծանրոցներում հայտնաբերվել են 30 կգ ռադիոակտիվ ուլունքներԻդրամի, Մեդիամաքսի եւ «Հայորդի» հիմնադրամի նախաձեռնությունը՝ Գիրք նվիրելու տոնին ընդառաջ«Սևան» ՔԿՀ-ում կանխվել է տեսակցության եկած կնոջ կողմից ամուսնուն թմրամիջոցի նմանվող զանգվածի փոխանցման փորձըՎՏԲ-Հայաստան Բանկը վերաբացել է Աշտարակ քաղաքի մասնաճյուղը«Հայաստանի լավագույն 100 ուսանողներ» մրցույթի մասին. Գոհար ՂումաշյանԲերքի երաշխավորված մթերում․ Շիրազ ՄանուկյանՊԵԿ-ը կանխել է ՀՀ-ից մաքսային հսկողությունից թաքցված ոսկենման և արծաթանման մետաղներից պատրաստված զարդերի արտահանման փորձըԴեղերի գները պետք է իջնեն, որ մարդիկ ավելի լավ ապրեն․ Ուժեղ Հայաստանում մարդիկ լավ են ապրելուԱյսօրվա ակցիայի առիթը Կաթողիկոսի ելքի նկատմամբ կիրառված արգելանքն է և Եպիսկոպոսաց Մեծ Ժողովի բնականոն կայացման խոչընդոտումը․ «Համահայկական ճակատ» Շարժում«Ցավալի էր, որ տղամարդիկ էին գրում ու բամբասում». Արմինե Պողոսյանն՝ իր անձնական կյանքը քննարկելու մասինԿամ հերքե՛ք, կամ անկեղծ ասե՛ք, որ ինքնիշխան չենք և անգամ մենք ինքներս մեր ՍԴ որոշումները չենք ճանաչում. Էդմոն Մարուքյան«Անորակ ասֆալտ անելու պատճառը թող իրենց շվեյցարական բանկերի հաշիվներում փնտրեն». Բագրատ ՄիկոյանՄոուրինյուն խոստովանել է, թե իրականում ինչու է ժամանակին հեռացել «Ռեալ»-ից Ընթերցեք «Առաջարկ Հայաստանի» կոնցեպտը․ Արման Աբովյան
Հասարակություն

Գրիգորին հուղարկավորվեց սեպտեմբերի 22-ին՝ նախատեսված հարսանիքի օրը

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Բալայանների ընտանիքն Արցախի Ճարտարում պաշարման պատճառով դժվարությամբ, միաժամանակ առանձնակի հոգատարությամբ էր պատրաստվում Գրիգորիի ու մարտունեցի հարսնացուի՝ Լիաննայի հարսանիքին։ 

Քույրը՝ Շահանե Բալայանը, MediaHub-ին պատմում է, որ հարսանիքն այդպես էլ չկայացավ, ավելին, այդ օրը հողին հանձնեցին 24-ամյա եղբորը՝ քչախոս, անչափ բարի, կամեցող ու կես խոսքից հասկացող Գրիգորին։ 

Սեպտեմբերի 18-ին վերջինս եղբոր՝ Սասունի հետ մեքենա են գտել, գնացել Ստեփանակերտ, որ հարսանեկան խանութից վերջին գնումները կատարեն, վերցնեն պսակադրության մատանիները, որ Աստծո տանը միմյանց տեր ու հնազանդ լինելու խոստում տան, ձեռագործ տարոսիկներն ու հագուստեղեն։ 

«Այդ օրը Գրիգորին շատ մտահոգ էր, անգամ չէր ուրախանում, որ բլոկադայի պայմաններում հասցրել ենք ամեն ինչ անել։ Ճիշտ է, խանութներն ու շուկաները դատարկ էին, բայց մենք հասցրել ենք տոնական սեղանի համար որոշ ապրանքներ ձեռք բերել, մի մասը մեր այգիներից հավաքել ու անհամբերությամբ սպասում էինք սեպտեմբերի 22-ին»,- պատմում է Սասունը, ավելացնում, որ հարսանեկան նախապատրաստական աշխատանքները կատարելիս տունը թեթև վերանորոգել են, գնել Ստեփանակերտի կահույքի սրահներից մեկի ննջասենյակի վերջին գույքը, որի վրա չհասցրեց քնել նույնիսկ մեկ օր։

«Տարոսիկները պատրաստ պետք է լիներ մյուս օրը՝ սեպտեմբերի 19-ին։ Երբ դեռ Ստեփանակերտում էինք, Գրիգորին պետք է մնար ինձ հետ, որ հաջորդ օրը միասին վերադառնայինք Ճարտար։ Հարցնում էի՝ ինչո՞ւ ես տխուր, ամեն ինչ հասցրել ենք, ասաց՝ «տխուր չեմ, բայց անհանգիստ եմ, մտածում եմ ե՛ս չեմ հասցնի». զգում էր երևի, չգիտեմ… Նույն օրը ինքը հետ գնաց Ճարտար»,- ասում է եղբայրը։ 

Քույրը՝ Շահանեն, շարունակում է, որ Գրիգորին ՊԲ պայմանագրային զինծառայող էր, ամուսնանալու նպատակով արձակուրդ էր վերցրել։ 

«Սեպտեմբերի 19-ին Ճարտարում էր։ Ժամը 11-ի սահմաններում Սասունը զանգել ու ասել էր, որ պատերազմի վերսկսման մասին լուրեր են շրջանառվում, դու արձակուրդի մեջ ես, ինչ էլ լինի չգնաս, ինքն էլ շատ անհանգիստ ու տխուր էր։ Եկավ, ասաց՝ «բերեք զինվորական համազգեստս, գնամ տղերքի մոտ, սահմանին լարվածություն կա»։ Ես, բնականաբար, չէի բերում, խնդրում էի, որ չգնար, որ մի քանի օրից ամուսնության օրն է։ Չլսեց մեզ, հագավ զինվորական համազգեստը, գնաց ուղիղ դիրքեր, ինքն իր վրա ջղային տոնով ասաց՝ «հեռախոսիս մեջ «զարյադկա» էլ չկա»»,- հիշում է քույրը։

Ապա մտաբերելով օրվա իրադարձությունները՝ ավելացնում է. «Երբ բարձրացել եմ 2-րդ հարկ, նկատել եմ, նա բացել էր բոլոր սենյակների դռները, նայել տան բոլոր անկյուններին, մի քանի րոպեով նստել տան բակում, հարցրել մեր մյուս քույրերից ու դուրս եկել»։ 

Կեսօրին սկսվեցին մարտերը, Շահանեն ասում է, որ իրենց տուն է եկել նաև ավագ քույրը՝ Ժաննան, նրա ամուսինը՝ Կարենը ևս դիրքերում էր։ 

«Հեռադիտակով նայել ենք հեռու դիրքերին, ամեն տեղից ծուխ էր բարձրանում։ Մեր սիրտն այդ ծխի պես սևացել էր, մի ներքին տագնապ կար մեր մեջ, կարծես սպասում էինք վատ լուրի»։ 

Ծանր մարտեր էին ընթանում «Կոհակներ» բարձունքի ուղղությամբ, որտեղ գտնվում էին և՛ Գրիգորին, և՛ քրոջ ամուսինը։ Խոշոր տրամաչափի զինատեսակներից բացի, Ճարտարում լսելի էին անգամ մերձամարտի ձայները։ Ոչ ոքի չհաջողվեց կապ հաստատել նրանց հետ։ 

«Անորոշ գիշերը լուսացնում ենք առանց մի րոպե քնելու։ Մեր ուշքն ու միտքը Գրիգորին էր ու մեր այն բոլոր հարազատներն ու մտերիմները, որ դիրքերում էին»։ 

Զինադադար էր։ Հակառակ արցախցիների ցանկության՝ հայրենիքի կորստին այլընտրանք չկար։

Մարտունու ամբողջ շրջանը պաշարված էր։ Դիրքերում զոհեր ու վիրավորներ, անհետ կորածներ ու անհայտ ճակատագրեր։ Այդ օրը Շահանեն ու ավագ քույրը գնացել էին Ժաննայի տուն, վերադարձին տեսել են իրենց բակում հարյուրավոր մարդիկ են հավաքված, նրանց մեջ նաև Կարենի եղբայրը։

«Մեզ համար արդեն պարզ էր, ոտքերս առաջ չեն շարժվում, զգում էի, հիմա կասեն, բայց պատրաստ չէի դա լսել։ Հետո ենք իմացել, որ Գրիգորին ու քրոջս ամուսինը՝ Կարենը, զոհվել են զինադադարից վայրկյաններ առաջ՝ դիրքի ուղղությամբ կրակված վերջին արկի պայթյունից»։ 

Սեպտեմբերի 22-ին Բալայանների ընտանիքում հարսանիքի փոխարեն սուգ էր։ Գրիգորիի հագին զինվորական համազգեստ էր, փաթաթված Արցախի դրոշով, իսկ հարսանեկան կոստյումն ու հարսի ճերմակ զգեստը հավերժ կախված մնացին ննջասենյակի նոր պահարանում։ Նրա հուղարկավորությանը չմասնակցեց հարազատ եղբայրը՝ Սասունը, նա գտնվում էր Ստեփանակերտում, իսկ տուն տանող ճանապարհը՝ փակ։

Գրիգորին մնաց Ճարտարում։ Հունվարի 31-ին նա կդառնա 25 տարեկան։ Որտե՞ղ են ծաղիկներ դնելու, որտե՞ղ են սգալու, ընտանիքը չգիտի…

Հունան Թադևոսյան