Ucom ընկերության գլխավոր տնօրենը դասախոսությամբ հանդես է եկել Էթիկայի դպրոցում
Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը Էթիկայի դպրոցի ունկնդիրներին ներկայացրել է բիզնեսի կառավարման պրակտիկ հմտություններ և հաջողված փորձեր: Տարբեր տարիքային խմբերի ու մասնագիտությունների անձիք հնարավորություն են ունեցել ունկնդրել գործարարության արդյունավետ գործիքակազմի կիրառման վերաբերյալ դասախոսությունը: Պրակտիկ դասախոսությանը մասնակցել են փաստաբաններ, մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետներ, բժիշկներ և այլ մասնագետներ:
«Այսօր Հայաստանում գործարարությունը գնահատվում է և ունի իր կանոնները, որոնք դառնում են երկրի տնտեսական կայունության գրավականներից մեկը: Համակարգված բիզնես մտածելակերպի և արդար մրցակցության վարքաբանության կարգավորումների սահմանման դեպքում կարելի է արձանագրել հաջողություններ: Բիզնեսի կառավարումն արդյունավետ կազմակերպելու համար անհրաժեշտ է ուսումնասիրել պահանջարկը, մրցակցությունը և համաշխարհային թրենդերը պրոյեկտել հայկական իրականության վրա: Բացի այս ամենի գիտակցումը, անհրաժեշտ է սեփական օրինակով ձևավորել բիզնես մոդել և խաղի կանոններ՝ ինչպես աշխատակիցների, այնպես էլ գործընկերների հետ հարաբերություններում: Բիզնեսում կարևորագույն գործիքներից է հաստատված ռազմավարության կարգավարումները պահպանելը»,-նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Ռալֆ Յիրիկյանը Ucom-ի՝ Հայաստանում կապի ազգային օպերատորի օրինակով ներկայացրել է ռազմավարական մտածողության, նպատակների և դրանց հասնելու մեխանիզմների մասին: Նա նշել է, որ չպետք է վախենալ սխալվելուց և անհրաժեշտ է խնդիրների կարգավորման ոչ սովորական լուծումներ առաջարկել:
Ամփոփելով՝ Ռալֆ Յիրիկյանը փաստել է, որ բոլոր տեսակի բիզնեսներում հաջողության հասնելու կարևոր նախապայմաններից է նախաձեռնողականությունը: Դասախոսության ավարտին Ucom-ի գլխավոր տնօրենը պատասխանել է մասնակիցների հարցերին և խմբային քննարկում վարել:
Էթիկայի դպրոցը յուրահատուկ է տարածաշրջանում և Հայաստանում նրանով, որ հնարավորություն է տալիս ուսումնասիրել ազգային և միջազգային էթիկան, էթիկետը և բարելավել հաղորդակցման հմտությունները ունկնդիրների համար:
Ucom-ը մատուցում է ամենաարագ ֆիքսված և շարժական կապի ծառայությունները Հայաստանում: Բացարձակ առաջատար է IPTV և ֆիքսված ինտերնետի ծառայությունների մատուցման ոլորտում, ինչպես նաև զբաղեցնում է գլխավոր դիրքերը շարժական ինտերնետի հայկական շուկայում։ Միջազգային լավագույն չափանիշներին համապատասխանող արդիականացված 4G+ և սեփական օպտիկամանրաթելային ցանցերի միջոցով Ucom-ը տրամադրում է ֆիքսված և շարժական կապի ծառայությունների ամբողջական փաթեթն ավելի քան 700 հազար բաժանորդների:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին