Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ոսկու գինը նվազել է 2.2%-ով և մեկ ունցիայի համար վաճառվում է 5000 դոլարից ցածր արժեքովՍիրիայից Իրաք է տեղափոխվել Ադրբեջանի 55 քաղաքացի. նրանք ԻՊ-ի զինյալներ են Իշխանության ներկայացուցիչների իրար խառնվելը վկայում է այն մասին, որ ընդդիմությունը ճիշտ ուղու վրա է․ «Հայրենիք» կուսակցության անդամ Սարգիս ՆիազյանՎանաձոր քաղաքում «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հանդիպում ունեցավ վանաձորցի երիտասարդների հետԵրբ կրկին հագնելու ես այն, ինչի վրա ծիծաղում էիր. «Միլիենիալների «քրինժը»», որը 2026 թվականին վերադառնում է նորաձևությունԱշխարհի ամենաուժեղ բանակը կարող է ստանալ այնպիսի մի ապտակ, որից հետո այլևս ոտքի չի կանգնի. Խամենեիի արձագանքը ԱՄՆ-ինՉինաստանից Ռուսաստան ուղարկված ծանրոցներում հայտնաբերվել են 30 կգ ռադիոակտիվ ուլունքներԻդրամի, Մեդիամաքսի եւ «Հայորդի» հիմնադրամի նախաձեռնությունը՝ Գիրք նվիրելու տոնին ընդառաջ«Սևան» ՔԿՀ-ում կանխվել է տեսակցության եկած կնոջ կողմից ամուսնուն թմրամիջոցի նմանվող զանգվածի փոխանցման փորձըՎՏԲ-Հայաստան Բանկը վերաբացել է Աշտարակ քաղաքի մասնաճյուղը«Հայաստանի լավագույն 100 ուսանողներ» մրցույթի մասին. Գոհար ՂումաշյանԲերքի երաշխավորված մթերում․ Շիրազ ՄանուկյանՊԵԿ-ը կանխել է ՀՀ-ից մաքսային հսկողությունից թաքցված ոսկենման և արծաթանման մետաղներից պատրաստված զարդերի արտահանման փորձըԴեղերի գները պետք է իջնեն, որ մարդիկ ավելի լավ ապրեն․ Ուժեղ Հայաստանում մարդիկ լավ են ապրելուԱյսօրվա ակցիայի առիթը Կաթողիկոսի ելքի նկատմամբ կիրառված արգելանքն է և Եպիսկոպոսաց Մեծ Ժողովի բնականոն կայացման խոչընդոտումը․ «Համահայկական ճակատ» Շարժում«Ցավալի էր, որ տղամարդիկ էին գրում ու բամբասում». Արմինե Պողոսյանն՝ իր անձնական կյանքը քննարկելու մասինԿամ հերքե՛ք, կամ անկեղծ ասե՛ք, որ ինքնիշխան չենք և անգամ մենք ինքներս մեր ՍԴ որոշումները չենք ճանաչում. Էդմոն Մարուքյան«Անորակ ասֆալտ անելու պատճառը թող իրենց շվեյցարական բանկերի հաշիվներում փնտրեն». Բագրատ ՄիկոյանՄոուրինյուն խոստովանել է, թե իրականում ինչու է ժամանակին հեռացել «Ռեալ»-ից Ընթերցեք «Առաջարկ Հայաստանի» կոնցեպտը․ Արման Աբովյան
Հասարակություն

Գաղթի ճանապարհին Արամը շնչահեղձ է եղել․ հայրը նրան հուղարկավորել է անտառում

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

2020 թվականի պատերազմից հետո ադրբեջանական դիրքերը մոտեցել էին Մարտակերտի շրջանի Կիչան և Նոր Ղազանչի գյուղերին։ Մի քանի անգամ նրանք փորձել են առաջանալ գյուղի ուղղությամբ, բայց հայ դիրքապահներն այդ առաջխաղացումը կանխել են։ 

Կիչանի համայնքի ղեկավար Արտո Հակոբյանը MediaHub-ին պատմել է, որ անգամ գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ էին խոչընդոտում, այդքանով հանդերձ՝ գյուղն ապրում էր։ 2023-ի ռազմական էսկալացիայի ժամանակ կատարված իրադարձությունները, սակայն, փոխեցին ամեն ինչ։ Գյուղը տարհանվեց, իսկ բնակիչները լքեցին տներն առանց որևէ բան վերցնելու․ ժամանակ չկար։

«Կիչանի ու Նոր Կիլիկիա նորակառույց թաղամասի հարևանությամբ գտնվող կամրջի ներքևի հատվածը գետնափոր ապաստարան էր ծառայում։ Գյուղացիների մեծ մասը տեղափոխվել էր այնտեղ։ Կրակոցները չէին դադարում։ Մենք համայնքի ղեկավարներով աշխարազոր ուժերի հետ ռազմաճակատում էինք, ժամանակ առ ժամանակ վերադառնում էինք անհրաժեշտ տարհանումը կազմակերպելու համար։ Երբ գնալով իրավիճակը վատանում էր, համայնքին հատկացված դիզվառելիքը տրամադրեցինք, որ նրանց զանգվածաբար դուրս բերենք դեպի Առաջաձոր։ Հաշվի առնելով վառելիքի քչությունն ու մեքենաների քանակը՝ պաշտպանության բանակը ևս մեծ մեքենա տրամադրեց։ Մի քանի երթ պիտի լիներ, սակայն, գյուղացիների մեծ մասը, այդ թվում՝ ծերեր, երեխաներ, նաև հղի վիճակում կանայք, ոտքով անցել են անտառների միջով, բարդ ռելիեֆային ճանապարհով գնացել դեպի Առաջաձոր։ Գյուղում մի կին էր մնացել անչափափահաս երեխաների հետ, որից փոքրը՝ նորածին էր, 40 օրական էլ չկար։ Տղաս՝ Արայիկը այդ ընտանիքին տարհանեց։ Բոլորը գնացել էին Առաջաձոր, մտածելով, որ այնտեղ հանգիստ կլինի»,- հիշել է Կիչանի համայնքի ղեկավարը։ 

Թե ինչպիսի ապրումներ են ունեցել բնակիչները, Արտո Հակոբյանն անգամ դժվարացել է պատմել։ Միայն ասել է. «Դա նման էր զանգվածաբար սպանդի, որից փրկվելու համար մարդիկ ստիպված էին այդքան ճանապարհն անցնել երեխաների հետ»։ 

Կիչանից Առաջաձոր տանող գաղթի ճանապարհը նման էր իսկական մղձավանջի։ Հակոբյանը պատմել է, որ դեպի Անապատ վանք տանող անտառային հատվածում շնչահեղձ է եղել Արամ անունով 30-ն անց մի տղամարդ։

«Այդ ընտանիքը Թալիշից էր գաղթել, ապրում էին Նոր Ղազանչի գյուղում։ Արամը հիվանդություն ուներ, իսկ գաղթի ճամփան ճակատագրական եղավ նրա համար»։ 

Երբ վերջիններս հետ են մնացել մյուսներից, բնակիչներն Անապատ վանքի մոտ սպասել են մինչև Արամն ու հայրը վերադառնան։ Բայց հայրը միայնակ է եկել, բարձրաձայն լացելով. «Արամը ճանապարհին մահացել է, նրան հուղարկավորել եմ անտառում»։

Հայաստան տեղահանվելուց հետո համայնքի ղեկավարը Կարմիր խաչին փոխանցել է երիտասարդի հուղարկավորման վայրի տվյալները․ առ այսօր դեռ տեղեկություն չկա։ 

Ծանր էր սեպտեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը։ Ցուրտ էր, ճանապարհին մանավանդ երեխաները կապտել էին։ Առաջաձոր հասնելուց հետո, հաջորդ օրը տարհանվում են նաև այդ կողմի գյուղերը։ Արտո Հակոբյանի խոսքով՝ Կիչանի, Նոր Ղազանչիի բնակիչներից շատերն իրենց տներից չեն հասցրել անգամ փաստաթղթերը վերցնել։ Հրթիռահրետանային միջոցներից խաղաղ բնակիչների ուղղությամբ կիրառվող հարվածները ստիպել են փրկվել։ Գյուղի բնակիչները տեղափոխվել են Իվանյանի օդանավակայան, այնուհետև Ստեփանակերտ, որից հետո ճանապարհը բերեց Հայաստան։ 

«Մի կնոջ մոտ, որ ծննդաբերության շրջանում էր, գաղթի ճանապարհին ծննդաբերության ցավեր սկսվեցին։ Երբ մտել է Հայաստանի Հանրապետության տարածք, անվնաս ծննդաբերել է»,- ասել է նա՝ հավելելով, որ այդ դաժան ճանապարհին ինչ ասես, որ չեն տեսել․․․