Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ոսկու գինը նվազել է 2.2%-ով և մեկ ունցիայի համար վաճառվում է 5000 դոլարից ցածր արժեքովՍիրիայից Իրաք է տեղափոխվել Ադրբեջանի 55 քաղաքացի. նրանք ԻՊ-ի զինյալներ են Իշխանության ներկայացուցիչների իրար խառնվելը վկայում է այն մասին, որ ընդդիմությունը ճիշտ ուղու վրա է․ «Հայրենիք» կուսակցության անդամ Սարգիս ՆիազյանՎանաձոր քաղաքում «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հանդիպում ունեցավ վանաձորցի երիտասարդների հետԵրբ կրկին հագնելու ես այն, ինչի վրա ծիծաղում էիր. «Միլիենիալների «քրինժը»», որը 2026 թվականին վերադառնում է նորաձևությունԱշխարհի ամենաուժեղ բանակը կարող է ստանալ այնպիսի մի ապտակ, որից հետո այլևս ոտքի չի կանգնի. Խամենեիի արձագանքը ԱՄՆ-ինՉինաստանից Ռուսաստան ուղարկված ծանրոցներում հայտնաբերվել են 30 կգ ռադիոակտիվ ուլունքներԻդրամի, Մեդիամաքսի եւ «Հայորդի» հիմնադրամի նախաձեռնությունը՝ Գիրք նվիրելու տոնին ընդառաջ«Սևան» ՔԿՀ-ում կանխվել է տեսակցության եկած կնոջ կողմից ամուսնուն թմրամիջոցի նմանվող զանգվածի փոխանցման փորձըՎՏԲ-Հայաստան Բանկը վերաբացել է Աշտարակ քաղաքի մասնաճյուղը«Հայաստանի լավագույն 100 ուսանողներ» մրցույթի մասին. Գոհար ՂումաշյանԲերքի երաշխավորված մթերում․ Շիրազ ՄանուկյանՊԵԿ-ը կանխել է ՀՀ-ից մաքսային հսկողությունից թաքցված ոսկենման և արծաթանման մետաղներից պատրաստված զարդերի արտահանման փորձըԴեղերի գները պետք է իջնեն, որ մարդիկ ավելի լավ ապրեն․ Ուժեղ Հայաստանում մարդիկ լավ են ապրելուԱյսօրվա ակցիայի առիթը Կաթողիկոսի ելքի նկատմամբ կիրառված արգելանքն է և Եպիսկոպոսաց Մեծ Ժողովի բնականոն կայացման խոչընդոտումը․ «Համահայկական ճակատ» Շարժում«Ցավալի էր, որ տղամարդիկ էին գրում ու բամբասում». Արմինե Պողոսյանն՝ իր անձնական կյանքը քննարկելու մասինԿամ հերքե՛ք, կամ անկեղծ ասե՛ք, որ ինքնիշխան չենք և անգամ մենք ինքներս մեր ՍԴ որոշումները չենք ճանաչում. Էդմոն Մարուքյան«Անորակ ասֆալտ անելու պատճառը թող իրենց շվեյցարական բանկերի հաշիվներում փնտրեն». Բագրատ ՄիկոյանՄոուրինյուն խոստովանել է, թե իրականում ինչու է ժամանակին հեռացել «Ռեալ»-ից Ընթերցեք «Առաջարկ Հայաստանի» կոնցեպտը․ Արման Աբովյան
Հասարակություն

Մատչելի գնով սնունդ թոշակառուների համար. Երևանում ամռանը սոցիալական ռեստորան կբացվի

Սոցիալական ռեստորանի գնացուցակը կկազմվի` հաշվի առնելով Երևանի ռեստորաններում գործող ամենամատչելի գները, և դրանցից արդեն զեղչ կլինի թոշակառուների համար։ Օրինակ, եթե մարդը 70 տարեկան է,կստանա 70 % զեղչ, 80 տարեկան է` 80 %։

Թոշակառուների համար Երևանի կենտրոնում ամռանը սոցիալական ռեստորան կբացվի, որտեղ հնարավոր կլինի անհամեմատ մատչելի սնվել։ Ծրագրի մանրամասները Sputnik Արմենիայի հետ զրույցում ներկայացրել է «Արտ Լանչ» ցանցի սեփականատեր Բակուր Մելքոնյանը, որն այս գաղափարի հեղինակն է։
Владелец сети Арт ланч Бакур Мелконян на территории будущего социального ресторана - Sputnik Արմենիա, 1920, 23.01.2024
Ասում է` սոցիալական ռեստորան բացելու գաղափարն առաջացել է «Արտ Լանչի» հերթում սպասելիս, երբ երիտասարդներից մեկը նեղվել է, որ հերթն առաջ չի շարժվում։
 
«Փորձեցի հասկանալ, թե ինչու է հերթը դանդաղ առաջ գնում և տեսա, որ մի տատիկ դանդաղ ընտրություն է կատարում, միաժամանակ իր մոտ եղած գումարից արժեքները հանում` հասկանալու համար` արդյոք կկարողանա իր մոտ եղած գումարի մեջ տեղավորվել։ Նույնիսկ երիտասարդներից մեկն առաջարկեց տատիկի փոխարեն վճարել, կինը սրտնեղեց»,–պատմումէ Մելքոնյանը։
 
Ասում է` իր համար պարզ դարձավ, որ մի կողմից տարեցները վճարունակ չեն` հաշվի առնելով իրենց թոշակների չափը, բայց մյուս կողմից էլշատերը հոգեբանորեն չեն կարող ընդունել անվճար սնվելու առաջարկ կամ ինչ–որ մեկից ինչ–որ բան խնդրել։
«Ես հասկացա, որ թոշակառուները պատրաստ են վճարել, բայց դա պետք է մատչելի լինի նրանց համար»,–ասաց նա։

Մելքոնյանի գաղափարը սկսել է ավելի կոնկրետ ուրվագծվել, երբ նա Գերմանիայում է եղել։ Ճաշից հետո, երբ մոտեցել է սուրճ գնելու, նկատել է, որ նույն սուրճը երկու արժեք ունի` թանկ և էժան։ Երբ հետաքրքրվել է, թե որն է գների տարբերության պատճառը, նրան բացատրել են, որ յուրաքանչյուր երիտասարդ, որը թանկ սուրճ է գնում, նույն սուրճից ավտոմատ հյուրասիրում է հերթում սպասող տատիկ–պապիկներին։ Իսկ ցածր գինը սահմանված է տարեցների համար։

«Երբ Հայաստանում ասացի, որ այդպիսի միտք ունեմ, արձագանքն այնքան լավն էր ու ոգևորող, որ միայն ֆեյսբուքյան հրապարակումս 500.000 դիտում ունեցավ ու բազմաթիվ մեկնաբանություններ։ Մարդիկ սկսեցին առաջարկներ անել։ Մեծ էր ոգևորությունը, երբ նշեցինք, որ ցանկություն ունենք ռեստորանի ճաշարանում տատիկ–պապիկների աշխատեցնել, նաև աշխատողների մեծ մասը լինեն թոշակառուներ»,–ասաց նա։

Մելքոնյանի խոսքով` գլխավոր խնդիրը տարածք գտնելն էր, որը պետք է լիներ ոչ միայն մեծ, այլև մատչելի, որպեսզի տարածքում կարողանան նաև կրթական ծրագիր ներառել, խաղային հատված առանձնացնել։
 
Այժմ ծրագիրը շատ աջակիցներ ունի։ Մի շարք շինարարներ, կամավորներ առաջարկել են իրենց օգնությունը։

Այժմ նախատեսում են երկրորդ տարածքը ձեռք բերել, որը կլինի փոքր կենտրոնից քիչ հեռու. քննարկվում է Կոմիտասում տարածք գտնելու հարցը։

Ինչ վերաբերում է սոցիալական ռեստորանի գնացուցակին, ապա այն կկազմվի` հաշվի առնելով Երևանի ռեստորաններում գործող ամենամատչելի գները, և դրանցից արդեն զեղչ կլինի թոշակառուների համար։
 
«Ամեն թոշակառու իր տարիքն ասելով` կստանա այդ թվին համարժեք զեղչ։ Օրինակ, եթե մարդը 70 տարեկան է, կստանա 70 % զեղչ, 80 տարեկան է` 80 % , 100 տարեկան է` կսնվի անվճար»,–ասում է Մելքոնյանը, հետո կատակով ավելացնում, որ եթե թոշակառուն, օրինակ, 105 տարեկան լինի, քեշբեք կստանա։
Տարածքում փորձելու են ունենալ նաև «Արտ Լանչի»