Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Նիկոլ, Սահմանադրությունը դու չես փոխելու, որովհետև քո ուզած փոփոխությունը հայ ժողովրդի պահանջը չէ. Մենուա ՍողոմոնյանԱզատություն Սամվել Կարապետյանին. Նարեկ ՍուքիասյանՀաղթահարելով աղքատությունը՝ մենք հաղթում ենք մեր թշնամիներին. Նարեկ Կարապետյան. (տեսանյութ)Վաղը Սամվել Կարապետյանի տնային կալանքից ազատելու դատն է. Նարեկ ԿարապետյանԵվրոպացի ֆիզիկոսների կողմից կատարված հայտնագործությունը կօգնի բարձրացնել պերովսկիտային արևային մարտկոցների արդյունավետությունըՎաղը՝ մարտի 13-ին՝ ժամը 15:30-ին, լինելու եմ դատարանի դիմաց՝ աջակցելու Սամվել Կարապետյանին. Ալիկ ԱլեքսանյանՈւժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ լինելու է. Արթուր ՄիքայելյանԿանայք` հանքարդյունաբերության առաջնագծում. տեսանյութԻրանական պատերազմ․ Հայաստանին սպառնո՞ւմ է տնտեսական շոկ. Հրայր Կամենդատյան Սահմանային նոր բացահայտումներ և իշխանության արձագանքը․ Թաթոյանի հայտարարությունը կրկին սրում է քննարկումները Կենսաթոշակների շուրջ խոստումներ և նախընտրական ակտիվություն․ իշխանության հաշվարկներն ու հասարակական սպասումները Հիմնական երկու ընտրազանգվածները. ո՞վ կհաղթի. Վահե Հովհաննիսյան Ընտրություններից առաջ իշխանության գլխավոր մտահոգությունը՝ Սամվել Կարապետյանի գործոնը Այն մասին, թե որն է իրական խաղաղության բանաձևը. Ավետիք ՉալաբյանԱնկարևոր ամեն ինչի համար փող կա, բայց ռազմավարական նշանակություն ունեցող հարցերի համար փող չկա՞. «Փաստ» Ձուկը՝ գլխից. չարության ու ագրեսիայի տարածման գլխավոր աղբյուրը. «Փաստ» Ազատությունից զրկված անձանց՝ ընտանիքի հետ հաղորդակցման իրավունքի սահմանափակումը պետք է կիրառվի բացառիկ դեպքերում. նախագիծ. «Փաստ» Յուրաքանչյուր քաղաքացու ուսերին դրված պարտքը շարունակաբար ավելանում է. «Փաստ» Երբ ընտրություններին մասնակցության մակարդակը դառնում է առանցքային գործոն. «Փաստ» Ո՞ւմ են ուզում վստահել. «Փաստ»
Քաղաքականություն

Թուրք Աքարի սպառնալիքն ու կացինը

Թուրքիայի պաշտպանության նախկին նախարար, ներկայումս Ազգային ժողովի պատգամավոր, Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Հուլուսի Աքարի այցը Բաքու և արած հայտարարությունները, լիովին վկայում են թուրք-ադրբեջանական տանդեմի, Հայաստանի և տարածաշրջանի նկատմամբ ունեցած իրական նպատակները և այն, որ Հայաստանի իշխանությունների հռչակած Խաղաղության դարաշրջանը, Խաղաղության խաչմերուկը և տարբեր խաղաղության նախաձեռնություններ իսպառ տապալված են։

Աքարը Բաքվում լրագրողների հետ զրույցում նշել է, թե Թուրքիան և Ադրբեջանը հետևում են «Մեկ ազգ երկու պետություն» նշանաբանին, իսկ 44-օրյա պատերազմից հետո շարունակում են փոխգործակցությունը «Մեկ բանակ, մեկ բռունցք և մեկ սիրտ» նշանաբանով։ Նա կոչ է արել Երևանին արագ ընդունել խաղաղություն կնքելու և տարածաշրջանում կայունության հասնելու Ադրբեջանի առաջարկը։ Ըստ Հուլուսի Աքարի՝ որոշ երկրներ ցանկանում են Հայաստանը տեսնել պռոքսի երկրի հագուստով։ «Եթե Հայաստանը հետևի նրանց ասածներին, ապա կարող է հայտնվել նույն աղետալի վիճակում ինչ 44-օրյա պատերազմի ժամանակ էր»,- հայտարարել է Աքարը։

Սպառնալիքներն այսքանով չեն ավարտվել, արդեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը, Հուլուսի Աքարը թուրքական հին ռազմիկների ավանդական կացին է նվիրել Իլհամ Ալիևին։ Խորհրդանշական այս ժեստը լիովին բացահայտում է թուրքական իշխանությունների և թուրքական ազգերի վերաբերմունքը խաղաղության նկատմամբ։

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանի գնահտմամբ՝ տապարի նվերը վկայում է, որ այդ ժպտացող արյունարբուները չեն հասկացել, չեն հասկանում և չեն հասկանալու խաղաղության լեզվով, քանզի միայն նման տապարով գլուխ էին կտրում և մարդ սպանում, ուստի ուղերձը չափից դուրս թափանցիկ է և հստակ։

Անահիտ Սողոմոնյան