Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ես երազանք ունեմ կառուցել Հիսուս Քրիստոսի ամենամեծ արձանն Իռլանդիայում. Հայաստանն այժմ կառուցում է այն, որը հիանալի տեսք ունի. Քոնոր ՄաքԳրեգորԱրարատի մարզի քրեական ոստիկանները Ոսկետափում հետախուզվողի են հայտնաբերել Վրաստանի նախկին վարչապետ Ղարիբաշվիլին դատապարտվել է 5 տարվա ազատազրկման Օպերատիվ միջոցառումների արդյունքում փաստաբանի մոտ հայտնաբերվել են թմրամիջոցների նմանվող զանգվածներԻրանում խաղաղ ցուցարարներին միացել են զինվшծ անձինք, որոնց նպատակն էր ավելացնել զnհերի թիվը, քանի որ Թրամփն ասել էր, որ այդ դեպքում կմիջամտի. ԱրաղչիՄենք իշխանության լեգիտիմության հարցը լուծել ենք, իրավակարգի լեգիտիմության հարցը չենք լուծել. արդարությունն ու արդատությունը զգացողություն է, որը չունենք. ՓաշինյանԳործող իշխանությունների հականվաճումները, որոնք շատ մոտ ապագայում պարտադիր վերանայման անհրաժեշտություն ունեն․ Հայկ ՖարմանյանԻնչ է արել Կառավարությունը քո 65 մլն դոլարով․ Նարեկ ԿարապետյանWednesday-ն ընդմիջում է վերցնում. Netflix-ը սիրված սերիալի վերադարձը հետաձգում է մինչև 2027 թվականըԻրանի առաջնորդները ցանկանում են բանակցել, սակայն հնարավոր է, որ մենք ստիպված լինենք գործել մինչ հանդիպումը․ Թրամփ2026 թվականի «Ոսկե գլոբուս»-ի կարևորագույն պահերը Մենք ունենալու ենք ուժեղ Հայաստան․ մենք ունենալու ենք օրինական, ոչ թե կամայական պետություն․ Ռուբեն ՄխիթարյանԱլոնսոն մեկնաբանել է Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչում «Բարսելոնայից» կրած պարտությունըՈւկրաինային 800 միլիարդ եվրո տրամադրելը Եվրոպային կտանի տնտեսական փլnւզման. ՕրբանԱդրբեջանը մեր ոխերիմ թշնամին է, մեր տղաներին մահվան են մատնել․ Գոհար ԴավթյանԱշխարհը միաբևեռ չի լինելու, Ռուսաստանի հաղթանակը գողանալ չի հաջողվում․ Մհեր ԱվետիսյանԹրամփն իրեն հռչակել է Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար Աշխարհահռչակ Քոնոր ՄաքԳրեգորն անդրադարձել է Հայաստանում Քրիստոսի արձանի կառուցմանն ու պատմել նման արձան Իռլանդիայում կառուցելու երազանքի մասինԵկեղեցու դեմ բռնաճնշումները շարունակվելու են․ Ավետիք ՉալաբյանՈւՂԻՂ. Լեռնային Ղարաբաղի հատուկ կառավարման կոմիտեի ստեղծման օր, ՀՀ կառավարության ծրագրի քննարկում
Հասարակություն

Ե՞րբ պատասխանատվության կկանչվեն Բաքվի լկտի շովինիստները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Realtribune.ru-ն «Ադրբեջանը ագրեսիվ պատերազմ է նախապատրաստում Հայաստանի դեմ» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորման բանակցությունները կանխատեսելիորեն փակուղում են: Սկզբում այդ մասին ակնարկել է Նիկոլ Փաշինյանը՝ ասելով, որ բանակցային գործընթացում կա հետընթաց։ Իսկ հունվարի 24-ին այդ մասին բացահայտ հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ ասելով, որ «Ադրբեջանը մտադիր չէ խաղաղության պայմանագիր ստորագրել և ամեն ինչ անում է այդ գործընթացը խաթարելու համար»։ Ինչպես պարզվում է Հայաստանի ղեկավարության ուղերձներից, Բաքուն շարունակում է ավելի ու ավելի նոր նախապայմաններ դնել։ Հենց հայկական կողմը համաձայնում է թեկուզ չնչին զիջման, Ադրբեջանն անմիջապես լրացուցիչ պահանջներ է առաջ քաշում։ Բանն արդեն հասել է նրան, որ սկսել են Հայաստանից պահանջել փոխել սեփական Սահմանադրությունը։

Ադրբեջանին դուր չի գալիս հղումը Հայաստանի անկախության հռչակագրին, Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության հիշատակմանը, անգամ Արարատ լեռան տեսքով Հայաստանի պետական խորհրդանիշները։ Ըստ ամենայնի, շուտով կարելի է սպասել, որ Բաքուն կպահանջի, որ Հայաստանի տարածքում ուղղակիորեն Ադրբեջանի օրենքները կիրառվեն, և այնտեղ կարգուկանոն պահպանեն ադրբեջանցի ոստիկանները։ Բաքվի վարչակարգն ակնհայտորեն զգացել է անպատժելիության համը և փորձում է առավելագույնս օգտագործել միջազգային բարենպաստ իրավիճակն իր տարածքային ձեռքբերումներն ավելացնելու համար։ Եվ եթե նախկինում Ադրբեջանը թաքնվում էր «Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքների օկուպացիայի» դեմագոգիկ հայտարարության հետևում, ապա այժմ Բաքվի ախորժակը արդեն տարածվել է միջազգայնորեն ճանաչված Հայաստանի տարածքի վրա։

Հայաստանի դեմ ագրեսիվ պատերազմի նախապատրաստվելու նպատակով Ադրբեջանի իշխանությունները սկսել են հզոր քարոզչական արշավ, որի նպատակն է հիմնավորել Բաքվի նոր տարածքային պահանջները։ Այդ նպատակով ստեղծվել է «Արևմտյան Ադրբեջան համայնքը», ինչը շատ է հիշեցնում սուդետա-գերմանական կուսակցությունը, որը ստեղծվել էր 1933 թվականին գերմանացի նացիստների կողմից Չեխոսլովակիայի դեմ տարածքային պահանջներն արդարացնելու համար։ Եվ դա զարմանալի չէ, քանի որ Ադրբեջանում, ինչպես նախկինում Ուկրաինայում, Հիտլերի համախոհներին հռչակում են ազգային հերոսներ։ Այդ կապակցությամբ հիշեցնենք, որ 2023 թվականի դեկտեմբերի 30ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր էր ստորագրել Մամեդ Ռասուլզադեի ծննդյան 140-ամյակի միջոցառումներ անցկացնելու մասին։ Նշենք նաև, որ այդ միջոցառումների ամսաթիվը հունվարի 19-ն է:

Այսինքն, հենց այն նույն օրը, երբ Ռուսաստանում սկսվել է Լենինգրադի պաշարման ճեղքման 80-ամյակի տոնակատարությունը, Ադրբեջանում նշվել է հիտլերական ռուսաֆոբի տարեդարձը։ Բայց Լենինգրադը խորհրդանիշ է Ալիևների ընտանիքի համար։ Դա այն նույն քաղաքն է, որտեղ գործող նախագահի հայրը՝ Հեյդար Ալիևը, 1949-50 թվականներին սովորել է ԽՍՀՄ պետական անվտանգության դպրոցում։ Լավ եմ հիշում, թե ինչպես Հեյդար Ալիևը երախտագիտության զգացումով Վլադիմիր Պուտինի ձեռքից ընդունեց այդ դպրոցի իր աշակերտական գրքույկը։ Եվ հիմա՝ նման ցուցադրական անհարգալից վերաբերմունք Լենինգրադի, շրջափակումը վերապրածների և անձամբ նախագահ Պուտինի նկատմամբ, որի համար Լենինգրադի շրջափակումը անձնական ողբերգություն է եղել։ Նախագահ Ալիևի այդ որոշումը, ըստ ամենայնի, պատահականություն չի եղել։ Դա ցուցիչ գործողություն է, որի նպատակն է երկու ազդանշան ուղարկել:

Ազդանշաններից մեկն Արևմուտքին հավատարմության ցուցադրումն է, որը վերջերս ուժեղացրել է Ալիևի և նրա շրջապատի քննադատությունը: Երկրորդը առաջին հերթին իր բնակչության համար Ռուսաստանի հրապարակային նվաստացումն է ու սեփական գերազանցության և մեծության ցուցադրումը։ Այսպիսով, եթե Ռուսաստանում որևէ մեկը դեռ Ադրբեջանի հետ դաշնակցային հարաբերություններ կառուցելու պատրանքներ ունի, ապա ժամանակն է արխիվացնել այդ պատրանքները: Նույնը վերաբերում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման Հայաստանի ղեկավարության հույսերին։ Բաքվի ներկայիս ռեժիմի հետ սկզբունքորեն չի կարող լինել խաղաղ կարգավորում։ Ալիևը չի կատարել հայկական կողմի հետ նախկինում ստորագրված համաձայնագրերից և ոչ մեկը, իսկ հիմա բացահայտ ագրեսիվ ծրագրեր է առաջ քաշում Հայաստանի նկատմամբ։

Նա, մասնավորապես, կոչ է արել «ազատագրել» «բուն ադրբեջանական հող» Զանգեզուրը։ Իսկ վերջերս հայտարարել է, որ Երևանը հնագույն ադրբեջանական քաղաք է։ Նախկինում դրանով զբաղվում էին միայն ադրբեջանցի պատմաբանները, իսկ այժմ Ադրբեջանի իշխանություններն են ակտիվորեն քարոզում այն թեզը, որ ժամանակին ողջ Հայաստանը եղել է ադրբեջանցիների բնակության տարածք, չնայած դեռ հարյուր տարի առաջ ադրբեջանցիներ չեն էլ եղել։ Հայ ազգին սատանայացնելու և որպես ադրբեջանցիների սկզբնական թշնամի ներկայացնելու համար Բաքվի ռեժիմը անհիմն մեղադրանքներ է առաջադրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական և հասարակական գործիչներին, որոնք գերեվարվել են անցյալ սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների ժամանակ։

Ռուբեն Վարդանյանին ուղղված մեղադրանքներն են հատկապես ծիծաղելի թվում, նա մեկ տարուց էլ քիչ է ապրել Լեռնային Ղարաբաղում և ԼՂՀ-ի և Ադրբեջանի միջև որևէ ռազմական գործողության մասնակից չի կարող եղած լինել։ Այնուամենայնիվ, Ադրբեջանի գլխավոր դատախազության համար բոլորովին սովորական բան է ահաբեկչության մեղադրանք առաջադրել բոլոր ոչ ցանկալիների նկատմամբ, նույնիսկ Ռուսաստանի քաղաքացիների, ովքեր երբեք չեն եղել Ադրբեջանում: Էլ ի՞նչ խոսենք Ղարաբաղի հայերի մասին: Առայժմ ոչինչ անել հնարավոր չէ Ադրբեջանի իշխանությունների այս անօրինականությունների դեմ, քանի որ ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Արևմուտքը պատրաստ չեն պատասխանատվության կանչել Բաքվի լկտի շովինիստներին։ Բայց ես վստահ եմ, որ կգա ժամանակ, երբ բոլոր այդ գործիչները, այդ թվում՝ Ադրբեջանի գլխավոր դատախազության գործիչները, մարդկության դեմ գործած հանցագործությունների համար կկանգնեն դատարանի առաջ: Ոչինչ հավերժ չէ այս աշխարհում: Փոխվում են ժամանակները, փոխվում են աշխարհաքաղաքական իրավիճակները և մեծ տերությունների շահերը։ Այնպես որ, վաղ թե ուշ, դրանցում ներգրավված բոլորը պետք է պատասխան տան կատարված հանցագործությունների ու անօրինությունների համար։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում