Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ֆասթ Բանկն աջակցություն է տրամադրել Հրանտ Մաթևոսյանի անվան թանգարանի վերանորոգման համար Ինձ համար մեծ պատիվ էր անձամբ այցելել Հայրենական մեծ պատերազմի վետերան Ռոզելիա Աբգարյանին եւ հորս կողմից շնորհավորել մարտի 8-ի առթիվ. Հովհաննես ԾառուկյանԻրական փաստեր. Սամվել Կարապետյանը` Հայաստանի հաջորդ վարչապետ. տեսանյութ Մեր երկրի ապագա ղեկավարը կլոուն չպիտի լինի ու կլոունություն չպիտի անի. Արշակ ԿարապետյանԱրտակարգ իրավիճակների ծառայություն. բարեփոխումների հայեցակարգ՝ քայլ առ քայլՏաշիր համայնքի բնակիչները «ՀայաՔվեի» հետ կիսվում են իրենց խնդիրներովՓոքր ուշադրությունը մեծ ուժ է մարդուն. Ուժեղ Հայաստան լինելու է միանշանակ. Արթուր Միքայելյան (տեսանյութ) ԱՄՆ արևային էներգետիկան «ցնցումների» մեջ է Պայքարը չի դադարել և մենք շարունակում ենք մեր հանրագրի ստորագրահավաքը. Հրայր ԿամենդատյանՓակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. ՀայաՔվե ՀիմնասյուներԴեղորայքի գների իջեցում և տնտեսական վերափոխում. «Ուժեղ Հայաստանի» ծրագրային առաջարկները Քարոզարշավի ձևականությունը և իրական օրակարգի բացակայությունը Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջ
Հասարակություն

Խորհրդավոր լռություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հայ-ադրբեջանական սահմանի՝ Իջևան-Ղազախ հատվածում երեկ տեղի է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների նիստը։ Ի տարբերություն նախորդ հանդիպման, այս մեկի վերաբերյալ կողմերը որևէ մանրամասն չեն հայտնել:

Երևանն ու Բաքուն նույնաբովանդակ հաղորդագրությամբ միայն տեղեկացրել են, թե սա երկու երկրների փոխվարչապետերի գլխավորած հանձնաժողովների 6-րդ հանդիպումն էր։
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը երեկ ավելի վաղ հայտնել էր, որ երկու երկրների փոխվարչապետերի գլխավորած հանձնաժողովների հանդիպումից հայկական կողմը հստակության ակնկալիք ունի։ Խորհրդարանի խոսնակն ակնարկել էր, թե կողմերը դեռ ընդհանուր հայտարարի չեն եկել քարտեզների հարցում:

 

Հայտնի է, որ պաշտոնական Երևանը պնդում է, թե հիմք պետք է ընդունել 1975թ-ի քարտեզները, Ալիևը վերջին ասուլիսում խոսում էր ավելի վաղ շրջանի քարտեզներով առաջնորդվելու անհրաժեշտության մասին: 

Ալիևը ակնարկել էր նաև, թե երեկվա նիստի օրակարգում ընդամենը մեկ հարց կա՝ Ղազախ-Թովուզ հատվածի սահմանազատման հարցը: Ակնարկը պարզ էր՝ Բաքուն այս փուլում ակնարկում է, այսպես ասած, չորս, իր իսկ ձևակերպմամբ՝ ոչ անկլավային գյուղերի վերադարձի մասին:

Ինչո՞ւ հանձնաժողովների երեկվա նիստից հետո բովանդակային որևէ նորություն չի հաղորդվել: Վարկածները մի քանիսն են:

Հնարավոր է՝ կողմերը չեն հանգել որևէ համաձայնության, ըստ այդմ՝ հասարակություններին նոր ասելիք չունեն:

Մյուս վարկածն այն է, որ պայմանավորվածություններ տեղի են ունեցել, որոնք չեն հրապարակայնացվում կողմերից որևէ մեկի խնդրանքով: Հենց այստեղից էլ ծնվում են մեր մտահոգությունները, որովհետեւ, որպես կանոն, խորհրդավոր լռությանը հաջորդում է հայկական կողմի միակողմանի զիջումները:

Վահրամ Բագրատյան