Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Տիգրան Բարսեղյանը հեռացավ Հայաստանի հավաքականից Շվեդիան իր նոր տարեկան հետախուզական զեկույցում Ռուսաստանին անվանել է «գլխավոր ռազմական սպառնալիք»ՌԴ–ն մեղադրել է Telegram-ին «արտասահմանյան հետախուզական գործակալություններին» նամակագրությունը բացահայտելու մեջՀայաստանը դառնում է Կովկասի առաջին թեկնածուն` «Գաստրոնոմիայի համաշխարհային տարածաշրջան 2028» կոչման համարԸնտրական շրջանի բացումից երկու օր անց․ Սյունիքի մարզպետը ֆինանսական աջակցություն է բաժանել բնակիչներինՌԴ-ն հույս ունի, որ Իրանի շուրջ բանակցությունները չեն ավարտվի ռազմական արկածախնդրությամբ. ԶախարովաiPhone 18 Pro-ն և Pro Max-ը կունենան միայն eSIM44-ամյա Ջեսիկա Ալբան ամուսնալուծվելուց հետո հանդիպում է 33-ամյա ընկերոջ՝ Դենի Ռամիրեսի հետԵրևանում մոռացել են հայկական երկաթուղում կատարված ռուսական ներդրումների մասին. ԶախարովաԻրանի դեմ նոր պшտերազմը օգուտ չի բերի տարածաշրջանին. Էրդողան Մոուրինյուն մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի» դեմ խաղում տեղի ունեցած սկանդալը Վլադիմիր Արզումանյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել «Պետք է համախմբվել «Ո՛չ Արևմտյան Ադրբեջանին» օրակարգի շուրջ»․ նամակ՝ ՄԱԿ ներկայացուցչությանը (տեսանյութ)0Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Լուկաշենկոյի դեմ ԶՊՄԿ-ն 2026-ը սկսում է նոր թափով ու խոշոր ձեռքբերումով Մեկնարկում է Ժամանակակից երաժշտության փառատոնըԱրտաշատում բացվել է Ամերիաբանկի նոր մասնաճյուղը․ հատուկ առաջարկներ նոր հաճախորդների համար«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարում է ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեցող անկուսակցական քաղաքացիների գրանցման մեկնարկը․ Էդմոն ՄարուքյանIDBank-ը զգուշացնում է համացանցում սոցիոլոգիական կեղծ հարցումների աճի մասինԱյսօր տեղի ունեցավ «ՀայաՔվե» միավորման պաշտոնական շնորհանդեսը. Ավետիք Չալաբյան
Քաղաքականություն

Աշխարհաքաղաքական բարդ խճանկարն ու «կծիկները». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Աշխարհի տարբեր մասերում շարունակվում են բորբոքվել հակամարտությունները։ Որոշ տարածաշրջաններում նույնիսկ հակամարտությունների կծիկներ են առաջացել, որոնք կարող են հանգեցնել խոշոր մասշտաբով տարածաշրջանային բախումների՝ բազմաթիվ կողմերի՝ այդ թվում և արտատատարածաշրջանային ուժերի ներգրավմամբ։

Օրինակ՝ Մերձավոր Արևել քում շատ վտանգավոր իրավիճակ է ստեղծվել։ Իսրայելը շարունակում է Գազայի հատվածում ռազմական գործողությունները՝ չնայած որոշակիորեն իրավիճակի լիցքաթափման միտումներ կան։ Մասնավորապես խոսվում է Քաթարի գործուն մասնակցությամբ հրադադարի կամ համաձայնության հասնելու մասին։ Բայց դա չի ենթադրում, որ դրանով լարվածությունը պարպվելու է։ Գազայում ռազմական գործողությունները նման են վառոդի տակառի և նախադրյալներ են ստեղծել, որ տարածաշրջանն ուղղակի ներքաշվի պատերազմի հորձանուտ։ Մերձավոր Արևելքում հատկապես մեծ ակտիվություն են ցուցաբերում պրոիրանական պրոքսի ուժերը։ Մի կողմից՝ «Հզբոլահը» ժամանակ առ ժամանակ հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, իսկ մյուս կողմից էլ՝ Եմենի հութիներն են հարվածում Կարմիր ծովով անցնող նավերին։ Եվ Կարմիր ծովով անցնող առևտուրն այն աստիճանի է վտանգվել, որ հութիներին հակազդելու համար ԱՄՆ-ի գլխավորությամբ կոալիցիա է ստեղծվել։ ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան ստիպված եղան մի քանի անգամ հարվածներ հասցնել հութիներին, սակայն դրանով խնդիրը չի լուծվել, քանի որ հութիները նույն ինտենսիվությամբ շարունակում են գրոհել առևտրային նավերը՝ սպառնալով հարվածներ հասցնել հատկապես Իսրայելին, ԱՄՆ-ին ու Մեծ Բրիտանիային։

Արդյունքում բազմաթիվ փոխադրող ընկերություններ ուղղակի նախընտրում են շրջանցել Սուեզի ջրանցքով տանող ճանապարհը, ինչի արդյունքում աճում են փոխադրվող ապրանքների գները։ Իսկ երկրներ կան, որ ուղղակի կախված են Սուեզի ջրանցքով անցնող առևտրային ուղուց։ Օրինակ՝ Հնդկաստանի ներմուծման մի զգալի հատվածը գալիս է այդ ճանապարհով։ Եվ փաստացի ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան չի կարողանում լուծում տալ այս խնդրին։ ԱՄՆ-ը ստիպված է դիմել Չինաստանին, որպեսզի Պեկինն օգտագործի Իրանի վրա իր ազդեցությունը, որ հութիները դադարեն հարվածներ հասցնել նավերին։ Մյուս կողմից էլ՝ ԱՄՆ-ն ու Իրանը միջնորդավորված կերպով հարվածներ են հասցնում միմյանց Սիրիայում, Իրաքում և Հորդանանում։

Ինչ վերաբերում է մեկ այլ տարածաշրջանում՝ Արևել յան Եվրոպայում ընթացող հակամարտությանը՝ ուկրաինական ճակատին, ապա պետք է նկատել, որ ընդհանրապես լարվածության թուլացման նշաններ չեն նկատվում։ Ամռանը սկսված ուկրաինական հակահարձակման ձախողումից ի վեր Եվրոպայի համար ավելի է կարևորվում Ուկրաինային աջակցություն տրամադրելու հարցը։ Դրանով է պայմանավորված, որ Եվրամիության անդամ 27 երկրները համաձայնեցրին Ուկրաինային 50 միլիարդ եվրոյի չափով ֆինանսական օգնություն տրամադրելու ծրագիրը։ Անգամ որոշ եվրոպական երկրներում արդեն իսկ չեն բացառում, որ ապագայում ուղիղ առճակատում կարող են ունենալ Ռուսաստանի հետ։

Ընդհանուր առմամբ, Եվրոպայում պայմաններ են ստեղծվել ռազմական ոլորտում ռեսուրսներ ներդնելու ուղղությամբ։ Մեծ արագությամբ զինվում է հատկապես Լեհաստանը։ Իսկ ԱՄՆ-ը ոչ միայն փորձում է ամրապնդել իր դիրքերը Եվրոպայում, այլև հասնել մի կետի, որ Ռուսաստանն այլևս ի վիճակի չլինի շարունակել Ուկրաինայում պատերազմը։ Ու ԱՄՆ-ի ներկայիս վարչակարգը փորձելու է մինչև նախագահական ընտրությունների անցկացումը ցույց տալ իրենց քաղաքականության էֆեկտիվությունը, որի արդյունքում հավաքական Արևմուտքը ԱՄՆ-ի գլխավորությամբ հաղթանակած դուրս կգա։

Բայց եթե Ուկրաինայի հարցում ԱՄՆ-ը հաջողություն չունեցավ, ապա մեծանում են շանսերը, որ նախագահական ընտրությունների ժամանակ կարող են հաղթանակ տանել հանրապետականները՝ մանավանդ որ Դոնալդ Թրամփը նախագահ ընտրվելու դեպքում խոստանում է շատ արագ կանգնեցնել պատերազմը։ Իսկ ամերիկյան հասարակության շրջանում դժգոհություններ կան պետական միջոցների հաշվին Ուկրաինային տրամադրվող օգնության ծավալների հետ կապված։ Դրա համար էլ ԱՄՆ-ում իշխող քաղաքական թիմը՝ Ջո Բայդենի գլխավորությամբ, շտապում է արդյունքներ գրանցելու հարցում։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում