Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ֆասթ Բանկն աջակցություն է տրամադրել Հրանտ Մաթևոսյանի անվան թանգարանի վերանորոգման համար Ինձ համար մեծ պատիվ էր անձամբ այցելել Հայրենական մեծ պատերազմի վետերան Ռոզելիա Աբգարյանին եւ հորս կողմից շնորհավորել մարտի 8-ի առթիվ. Հովհաննես ԾառուկյանԻրական փաստեր. Սամվել Կարապետյանը` Հայաստանի հաջորդ վարչապետ. տեսանյութ Մեր երկրի ապագա ղեկավարը կլոուն չպիտի լինի ու կլոունություն չպիտի անի. Արշակ ԿարապետյանԱրտակարգ իրավիճակների ծառայություն. բարեփոխումների հայեցակարգ՝ քայլ առ քայլՏաշիր համայնքի բնակիչները «ՀայաՔվեի» հետ կիսվում են իրենց խնդիրներովՓոքր ուշադրությունը մեծ ուժ է մարդուն. Ուժեղ Հայաստան լինելու է միանշանակ. Արթուր Միքայելյան (տեսանյութ) ԱՄՆ արևային էներգետիկան «ցնցումների» մեջ է Պայքարը չի դադարել և մենք շարունակում ենք մեր հանրագրի ստորագրահավաքը. Հրայր ԿամենդատյանՓակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. ՀայաՔվե ՀիմնասյուներԴեղորայքի գների իջեցում և տնտեսական վերափոխում. «Ուժեղ Հայաստանի» ծրագրային առաջարկները Քարոզարշավի ձևականությունը և իրական օրակարգի բացակայությունը Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջ
Հասարակություն

Արտակարգ դեպք՝ Երևանում. 20 երթուղու ավտոբուսում հրդեհ է եղել

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Այսօր՝ փետրվարի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկ Ա. Սարգսյանն ու կրտսեր պարեկ Ռ. Ապրեսյանը ծառայություն կատարելիս Մյասնիկյան պողոտայում՝ 55/5 հասցեի դիմաց, նկատել են, որ Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հավշառված ավտոբուսում ծուխ է նկատվում:

Ավագ պարեկն ու կրտսեր պարեկը շտապ մոտենում են ավտոբուսին և իրենց ծառայողական ավտոմեքենայի միջից դուրս են բերում կրակմարիչը (oгнетушитель) և կարողանում են արագ մարել ավտոբուսի շարժիչի հատվածում առաջացած կրակը:

Դեպքի վայր են ժամանում ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Օպերատիվորեն ժամանում են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում 2 քաղաքացու առաջին բուժօգնություն են ցուցաբերում, որոնցից մեկին տեղափոխել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասել են.

«Չենք էլ զգացել, թե ոնց ա կրակը առաջացել, ուղղակի ավտոբուսում ծուխ լցվեց, հետո տեսանք, որ պարեկները մոտեցան և իրենց ավտոմեքենայից դուրս բերեցին ինչ-որ կարմիր գույնի սարք ու սկսեցին փչել «մատոռի» մոտ առաջացած կրակի վրա:

Ավտոբուսում 20-ից ավելի ուղևոր կար, 2 հոգու ինքնազգացողությունը վատացավ, իրենց էլ շատ արագ բուժօգնություն ցուցաբերեցին շտապօգնության բժիշկները, որոնցից մեկը հրաժարվեց գնալ հիվանդանոց, մյուսին շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխեցին:

Լավ էր, եթե վարորդը ճիշտ չկողմնորոշվեր, չկանգնեցներ ավտոմեքենան, պարեկներն էլ շատ արագ չհանգցնեին կրակը, չի բացառվում, որ ավտոմեքենայում կրակը տարածվեր ու այն վերածեր մոխրակույտի ու հետևաքններն ավելի ցավոտ լինեին»:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոբուսը հաշվառված է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում, և սպասարկում է թիվ 20 երթուղին: