Ալավերդիում հարազատները հայտնել են, թե 75-ամյա տղամարդը հանկարծամահ է եղել, պարզվել է՝ սպանել է որդին
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Փետրվարի 12-ին ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ փետրվարի 10-ին իր տանը, հարազատների ներկայությամբ, հանկարծամահ է եղել Ալավերդի քաղաքի բնակիչ 75-ամյա Սամվել Վարդումյանը:
Դեպքի հանգամանքները պարզելու ընթացքում Թումանյանի բաժնի համայնքային ոստիկաններին Լոռու մարզային դատաբժշկական փորձաքննությունների բաժնից հայտնել էին, որ նախնական զննությամբ դիակի վրա հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ, որոնք էլ մահվան պատճառ են եղել:
ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզային վարչության, Թումանյանի բաժնի, ինչպես նաև Թումանյանի քննչական բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Սամվել Վարդումյանին մարմնական վնասվածքներ պատճառել էր նույն հասցեում բնակվող 44-ամյա որդին: Նա հայտնաբերվել, ձերբակալվել ու տեղափոխվել է ոստիկանության Թումանյանի բաժին:
Դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներով պարզվել է նաև, որ մինչ 75-ամյա հորը մահվան ելքով վնասվածքներ պատճառելը 44-ամյա տղամարդը ոչ սթափ և ագրեսիվ վիճակում վիճաբանել էր 75-ամյա մոր հետ, ձեռքերով բազմաթիվ հարվածներ էր հասցրել նրա գլխի շրջանում և աչքերի հատվածներում: 75-ամյա կինը հրավիրվել է Թումանյանի բաժին, հաստատել հիշյալ հանգամանքը, իսկ նրա ակնակապիճների հատվածներում ակնհայտորեն նկատվել են կապտուկներ:Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Թումանյանի քննչական բաժին:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին