Փետրվարի 16-ին կկայանա «Կռունկ Հայաստանի» հայոց լեզվի դասագրքի շնորհանդեսը
Հայագիտական հետազոտությունների զարգացման և աջակցության «ԱՆԻՎ» հիմնադրամը ներկայացնում է «Կռունկ Հայաստանի» հայոց լեզվի դասագրքի երրորդ հրատարակությունը։ Գրքի շնորհանդեսը կկայանա փետրվարի 16-ին՝ ժամը 19։30, Էպիգրաֆ գրախանութում /հասցե՝ Երևան, Մաշտոց 43/:
Մանկավարժության դոկտոր, հոգեբան Աիդա Մարկոսյանը դեռ 1990-ականներին մշակել է հայերենը որպես օտար լեզու դասավանդելու մեթոդիկա։ Դրանից հետո զարգացնելով իր մոտեցումը՝ այն հասցրել է հազարավոր ուսանողների՝ թարգմանելով ուսուցումն այլ լեզուներով և հասանելի դարձնելով այն առցանց:
Դասական դասագրքի երրորդ հրատարակությունն ամփոփում է քառորդդարյա փորձ, այն հիմնովին վերանայված աշխատանք է, չափազանց արդիական այսօր, երբ կտրուկ աճել է հայոց լեզվի ուսուցման անհրաժեշտությունը։
Դասագիրքը բաղկացած է չորս մասերից, որոնք հրատարակվել են առանձին գրքերով: Դրանցից երեքը, ըստ լեզվի իմացության եվրոպական ընդունված սանդղակի՝ համապատասխանում են A1 և A2, B1 և B2, C1 և C2 մակարդակներին:
Շնորհանդեսի օրը դասագրքի 4 հատորը կարելի է ձեռք բերել հատուկ գնով։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին