Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Տիգրան Բարսեղյանը հեռացավ Հայաստանի հավաքականից Շվեդիան իր նոր տարեկան հետախուզական զեկույցում Ռուսաստանին անվանել է «գլխավոր ռազմական սպառնալիք»ՌԴ–ն մեղադրել է Telegram-ին «արտասահմանյան հետախուզական գործակալություններին» նամակագրությունը բացահայտելու մեջՀայաստանը դառնում է Կովկասի առաջին թեկնածուն` «Գաստրոնոմիայի համաշխարհային տարածաշրջան 2028» կոչման համարԸնտրական շրջանի բացումից երկու օր անց․ Սյունիքի մարզպետը ֆինանսական աջակցություն է բաժանել բնակիչներինՌԴ-ն հույս ունի, որ Իրանի շուրջ բանակցությունները չեն ավարտվի ռազմական արկածախնդրությամբ. ԶախարովաiPhone 18 Pro-ն և Pro Max-ը կունենան միայն eSIM44-ամյա Ջեսիկա Ալբան ամուսնալուծվելուց հետո հանդիպում է 33-ամյա ընկերոջ՝ Դենի Ռամիրեսի հետԵրևանում մոռացել են հայկական երկաթուղում կատարված ռուսական ներդրումների մասին. ԶախարովաԻրանի դեմ նոր պшտերազմը օգուտ չի բերի տարածաշրջանին. Էրդողան Մոուրինյուն մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի» դեմ խաղում տեղի ունեցած սկանդալը Վլադիմիր Արզումանյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել «Պետք է համախմբվել «Ո՛չ Արևմտյան Ադրբեջանին» օրակարգի շուրջ»․ նամակ՝ ՄԱԿ ներկայացուցչությանը (տեսանյութ)0Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Լուկաշենկոյի դեմ ԶՊՄԿ-ն 2026-ը սկսում է նոր թափով ու խոշոր ձեռքբերումով Մեկնարկում է Ժամանակակից երաժշտության փառատոնըԱրտաշատում բացվել է Ամերիաբանկի նոր մասնաճյուղը․ հատուկ առաջարկներ նոր հաճախորդների համար«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարում է ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեցող անկուսակցական քաղաքացիների գրանցման մեկնարկը․ Էդմոն ՄարուքյանIDBank-ը զգուշացնում է համացանցում սոցիոլոգիական կեղծ հարցումների աճի մասինԱյսօր տեղի ունեցավ «ՀայաՔվե» միավորման պաշտոնական շնորհանդեսը. Ավետիք Չալաբյան
Քաղաքականություն

Արտաքին քաղաքական վեկտորը փոխելու փաշինյանական քայլերը չափազանց վտանգավոր են. Արշակ Կարապետյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի բրիտանական «Տելեգրաֆին» տված հարցազրույցը հերթական հայ-ռուսական սրման պատճառ կարող է դառնալ։ Մասնավորապես իր այդ հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը հստակ չի պատասխանել հարցին. «Եթե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանի Երևան նրան կձերբակալեն, թե՝ ոչ»։

Հայաստանը միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտը վավերացրել էր փետրվարին, իսկ օրեր առաջ պաշտոնապես դարձել է այդ կառույցի անդամ։

Միջազգային քրեական դատարանն Ուկրաինայում հատուկ գործողության պատրվակով հետախուզում է հայտարարել Ռուսաստանի նախագահի դեմ։ Իհարկե, ո՛չ Հայաստանը, և ո՛չ էլ որևէ եվրոպական երկիր չի համարձակվի ձերբակալել Վլադիմիր Պուտինին, խնդիրն ավելի շուտ քաղաքական է և բարոյական։ Մոսկվան բազմիցս արտահայտել է իր դժգոհություններն այս կապակցությամբ, նշել, որ Հայաստանի քայլը բարեկամական չեն համարում, ընդ որում, երբ պաշտոնական Երևանը մի քանի անգամ էլ պնդել է, թե Միջազգային քրեական դատարանին անդամակցվելու հարցը բոլորովին կապ չունի Ռուսաստանի հետ։ Պնդելը՝ պնդում է, սակայն հենց բառացիորեն նախօրեին Նիկոլ Փաշինյանը որևէ հստակ պատասխան չի տվել։ Արդյունքում Կրեմլը ստիպված է եղել արձագանքել։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, թե՝ «Նոր իրողությունը չի կարող բացասաբար չանդրադառնալ երկկողմ հարաբերությունների վրա, ուստի Կրեմլը հստակ հավաստիացումներ է պահանջում Երևանից»։
Ըստ Պեսկովի՝ վճռական է հարցը քննարկել հայ գործընկերների հետ, մինչև Վլադիմիր Պուտինի հնարավոր այցը Հայաստան։

Նույն այդ հարցազրույցում Փաշինյանը մի քանի անգամ պնդել է դեպի Եվրոպա իր շրջադարձի անհրաժեշտության մասին, նշել, թե թեև ՆԱՏՕ-ի անդամկցելու ծրագրեր չկան, Ռուսաստանի հետ նույն անվտանգային համակարգից դուրս գալու պլաններ Երևանն այս պահին չունի, բայց շարունակում են դիվերսիֆիկացնել Հայաստանի անվտանգությունը։
Փաստացի, բրիտանական պարբերականին Նիկոլ Փաշինյանն օգտագործել է Եվրոպային հերթական մեսիջներն ուղղելու և հակառուսական նարատիվներ տարածելու ուղղությամբ։

Փաշինյանի այս գործողությունները չի կարող աննկատ մնալ Կրեմլում, ուստի և դեռ միայն Հռոմի ստատուտի վերաբերյալ արձագանքն է ստացվել, սակայն առաջիկայում հնարավոր է նաև նոր արձագանքներ, իսկ այն, որ Հայաստանը ՀԱՊԿ-ի, Ռուսաստանի, ԵԱՏՄ-ի հետ հարաբերություններում չափազանց լուրջ խնդիրներ է հարուցում, որևէ մեկի համար կասկած չկա։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը դեռ ամիսներ առաջ տված իր հարցազրույցում նշել էր, որ արտաքին քաղաքական վեկտորը փոխելու փաշինյանական քայլերը չափազանց վտանգավոր են։ Գործող իշխանություններն իրենց դիլետանտության պատճառով չեն հասկանում, որ արտաքին քաղաքական վեկտորի փոփոխությունը պետք է իրականացնել բոլոր ուղղություններով՝ խնդիրների չբախվելու համար, մինչդեռ ընդամենը մեկ ուղղությամբ նման փորձեր կատարելով, Հայաստանն իրեն դնում է չափազանց տհաճ և վտանգավոր իրավիճակի մեջ։ Արդյունքում տնտեսական և քաղաքական լրջագույն խնդիրների կարող է բախվել, ընդ որում պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը, որը բավականին քաջատեղյակ է իշխանության ներսում կատարվող իրողություններից, հստակ փաստում է, որ Հայաստանի կառավարությունը դրված է արտաքին հեռակառավարման վրա, իսկ հեռակառավարման վահանակը գտնվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը։