Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ֆասթ Բանկն աջակցություն է տրամադրել Հրանտ Մաթևոսյանի անվան թանգարանի վերանորոգման համար Ինձ համար մեծ պատիվ էր անձամբ այցելել Հայրենական մեծ պատերազմի վետերան Ռոզելիա Աբգարյանին եւ հորս կողմից շնորհավորել մարտի 8-ի առթիվ. Հովհաննես ԾառուկյանԻրական փաստեր. Սամվել Կարապետյանը` Հայաստանի հաջորդ վարչապետ. տեսանյութ Մեր երկրի ապագա ղեկավարը կլոուն չպիտի լինի ու կլոունություն չպիտի անի. Արշակ ԿարապետյանԱրտակարգ իրավիճակների ծառայություն. բարեփոխումների հայեցակարգ՝ քայլ առ քայլՏաշիր համայնքի բնակիչները «ՀայաՔվեի» հետ կիսվում են իրենց խնդիրներովՓոքր ուշադրությունը մեծ ուժ է մարդուն. Ուժեղ Հայաստան լինելու է միանշանակ. Արթուր Միքայելյան (տեսանյութ) ԱՄՆ արևային էներգետիկան «ցնցումների» մեջ է Պայքարը չի դադարել և մենք շարունակում ենք մեր հանրագրի ստորագրահավաքը. Հրայր ԿամենդատյանՓակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. ՀայաՔվե ՀիմնասյուներԴեղորայքի գների իջեցում և տնտեսական վերափոխում. «Ուժեղ Հայաստանի» ծրագրային առաջարկները Քարոզարշավի ձևականությունը և իրական օրակարգի բացակայությունը Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջ
Հասարակություն

Nissan-ը բախվել է արգելապատնեշին և շրջվելով հայտնվել հանդիպակաց գոտում. կա

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Այսօր՝ փետրվարի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել կոտայքի մարզում: Ժամը 10:15-ի սահմաններում Nissan Tida մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհին՝ ժողովրդին հայտնի Արծվի արձանի մոտ՝ դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, մի քանի պտույտ շրջվելով հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:

Բժիշկները վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:  

Քանի որ ավտոմեքենան մասամբ հայտնվել  է ճանապարհի մեջտեղում, տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նույն վաշտի պարեկներ Նարեկ Սահակյանը, Վարշամ Հովհաննիսյանը, Ռոբերտ Մարտիրոսյանն ու Աշոտ Բադալյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները մեքենաները չկայանեն ու խցանում տեղի չունենա, ինչը պարեկներին հաջողվում է:

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատից խումբը՝ բաժնի պետ էդմոնդ Այվազյանի գլխավորությամբ:

Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի և վնասված Toyota-ի սեփականատիրոջ ինքնությունը:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ երբ տեղի է ունեցել Nissan-ի բախումը՝ երկաթե արգելպատնեշներին, երկաթներից մեկը շպրտվել ու վնասել է այդ պահին դեպի Սևան ընթացող Toyota մանկիշի ավտոմեքենան, իսկ դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վթարի պատճառը եղել է Nissan-ի առջև թափառող շան հայտնվելը, ու վարորդը, ով երիտասարդ աղջիկ է, տեսնելով շանը, խույս է տվել ու հավանաբար չի կարողացել կառավարել ավտոմեքենան, ինչն էլ դարձել է վթարի պատճառ:  

Մի քանի քաղաքացիներ էլ նշում էին, որ ավտոմեքենան բախվել է իր առջև հայտնված շանը, ինչից հետո էլ տեղի է ունեցել վթարը: 

Դեպքի վայրում էլ պարեկներն ու քննիչները հայտնաբերել են սատկած շանը: