Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ես երազանք ունեմ կառուցել Հիսուս Քրիստոսի ամենամեծ արձանն Իռլանդիայում. Հայաստանն այժմ կառուցում է այն, որը հիանալի տեսք ունի. Քոնոր ՄաքԳրեգորԱրարատի մարզի քրեական ոստիկանները Ոսկետափում հետախուզվողի են հայտնաբերել Վրաստանի նախկին վարչապետ Ղարիբաշվիլին դատապարտվել է 5 տարվա ազատազրկման Օպերատիվ միջոցառումների արդյունքում փաստաբանի մոտ հայտնաբերվել են թմրամիջոցների նմանվող զանգվածներԻրանում խաղաղ ցուցարարներին միացել են զինվшծ անձինք, որոնց նպատակն էր ավելացնել զnհերի թիվը, քանի որ Թրամփն ասել էր, որ այդ դեպքում կմիջամտի. ԱրաղչիՄենք իշխանության լեգիտիմության հարցը լուծել ենք, իրավակարգի լեգիտիմության հարցը չենք լուծել. արդարությունն ու արդատությունը զգացողություն է, որը չունենք. ՓաշինյանԳործող իշխանությունների հականվաճումները, որոնք շատ մոտ ապագայում պարտադիր վերանայման անհրաժեշտություն ունեն․ Հայկ ՖարմանյանԻնչ է արել Կառավարությունը քո 65 մլն դոլարով․ Նարեկ ԿարապետյանWednesday-ն ընդմիջում է վերցնում. Netflix-ը սիրված սերիալի վերադարձը հետաձգում է մինչև 2027 թվականըԻրանի առաջնորդները ցանկանում են բանակցել, սակայն հնարավոր է, որ մենք ստիպված լինենք գործել մինչ հանդիպումը․ Թրամփ2026 թվականի «Ոսկե գլոբուս»-ի կարևորագույն պահերը Մենք ունենալու ենք ուժեղ Հայաստան․ մենք ունենալու ենք օրինական, ոչ թե կամայական պետություն․ Ռուբեն ՄխիթարյանԱլոնսոն մեկնաբանել է Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչում «Բարսելոնայից» կրած պարտությունըՈւկրաինային 800 միլիարդ եվրո տրամադրելը Եվրոպային կտանի տնտեսական փլnւզման. ՕրբանԱդրբեջանը մեր ոխերիմ թշնամին է, մեր տղաներին մահվան են մատնել․ Գոհար ԴավթյանԱշխարհը միաբևեռ չի լինելու, Ռուսաստանի հաղթանակը գողանալ չի հաջողվում․ Մհեր ԱվետիսյանԹրամփն իրեն հռչակել է Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար Աշխարհահռչակ Քոնոր ՄաքԳրեգորն անդրադարձել է Հայաստանում Քրիստոսի արձանի կառուցմանն ու պատմել նման արձան Իռլանդիայում կառուցելու երազանքի մասինԵկեղեցու դեմ բռնաճնշումները շարունակվելու են․ Ավետիք ՉալաբյանՈւՂԻՂ. Լեռնային Ղարաբաղի հատուկ կառավարման կոմիտեի ստեղծման օր, ՀՀ կառավարության ծրագրի քննարկում
Հասարակություն

«Տաշիր» ընկերությունների խումբը մինչ այսօր ՀԷՑ-ի մասով դիվիդենտ չի ստացել

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը փետրվարի 14-ին մամուլի ասուլիս էր հրավիրել՝ ներկայացնելու 2023 թ. պարտատոմսերի թողարկման և բաշխման արդյունքները, ներդրումային ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքը, դրանց նպատակները, ինչպես նաեւ խոսելու առաջիկա ծրագրերի մասին։

ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԹՈՂԱՐԿՈՒՄ

Ընկերության համար տարին նշանավոր էր նաև պարտատոմսերի թողարկման առումով։ Ընկերությունը պարտատոմսեր է թողարկել` 32 մլրդ դրամի չափով, 11.4% տոկոսադրույքով, 3 տարի մարման ժամկետով և արժեկտրոնի վճարման կիսամյակային պարբերականությամբ: Պարտատոմսերն ամբողջությամբ տեղաբաշխվել են։

Ընկերությունը դարձել է ամենաբարձր վարկանիշով թողարկողը ՀՀ-ում։ Սա խոշորագույն կորպորատիվ դրամային պարտատոմսերի թողարկումն է մեր երկրում։
Ընկերության պարտատոմսերի թողարկման ծավալը եւ եկամտաբերությունը համադրելի են ՀՀ պետական պարտատոմսերի հետ։

Ներդրումները բաշխվել են` ըստ տեղական բանկերի ու այլ ֆինանսական կազմակերպությունների՝ 36,1%, կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչների` 53,1%, մանրածախ ներդրողների (ֆիզիկական անձինք եւ ինստիտուցիոնլա ներդրող չհանդիսացող իրավաբանական անձինք)՝ 10,8%` ընդհանուր առմամբ 14 ինստիտուցիոնալ եւ 297 մանրածախ ներդրողի։

Պարտատոմսերի թողարկման նպատակն Ընկերության վարկերի վերաֆինանսավորումն է, ինչպես նաև ներդրումային ծրագրի շարունակականության ապահովումը, որն ուղղված է էլեկտրաէներգիայի կորուստների նվազեցմանը, բաշխիչ ցանցի ընդլայնմանը, գործառնական ծախսերի նվազեցմանը, սպասարկման որակի բարձրացմանը, նոր բաժանորդների միացմանը ցանցին, էլեկտրաէներգիայի հաշվառման համակարգերի արդիականացմանը:

Պարտատոմսերի ձեռքբերման գործընթացը երկրորդային շուկայում առավելագույնս պարզեցված է նաեւ ֆիզիկական անձ ներդրողների համար. շուկայում ՀԷՑ պարտատոմսերը կարելի է գնել Ամերիաբանկի ու Արմսվիզբանկի կողմից ստեղծված համակարգերում:

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

2017 թ.-ից Ընկերությունն իրականացրել է Էլեկտրական ցանցերի արդիականացման և վերակառուցման ավելի քան $680 մլն (այդ թվում՝ ԱԱՀ) արժողության ներդրումային ծրագրեր, որոնք ուղղված են սպառողների էլեկտրամատակարարման որակի բարձրացմանը, էլեկտրաէնեգիայի հաշվառման և վերահսկման սմարթ համակարգերի ներդրմանը, նոր սպառողների՝ էլեկտրական ցանցին միացմանը և այլ կարևոր միջոցառումների իրականացմանը: Ընկերության վարկային պորտֆելը կազմում է $280 մլն: Նշենք նաև, որ 2015թ.-ից Ընկերության ողջ շահույթն ուղղվել է ներդրումներին, ՀԷՑ սեփականատերը դիվիդենտ չի ստացել: Վարկերն էլ ներգրավվել են միջազգային ֆինանսական ինստիտուտների կողմից շուկայականից էապես ցածր տոկոսադրույքով՝ առանց պետական երաշխիքի:

2016-2023թթ. ներդրումային ծրագրով իրականացվել են հետևյալ աշխատանքները՝

1. թվով 41 35/110 կՎ լարման ենթակայանների կառուցում և վերակառուցում,
2. թվով 1265 6/10, 0,4 կՎ լարման բաշխիչ ենթակայանների կառուցում և վերակառուցում,
3. 155 կմ 110/35 կՎ օդային գծերի կառուցում և վերակառուցում,
4. 7650 կմ 6/10, 0,4 կՎ լարման օդային գծերի կառուցում և վերակառուցում,
5. թվով 650.000 հաշվիչի փոխարինում նոր, սմարթ հաշվիչներով,
6. 80.000 նոր բաժանորդի միացում էլեկտրական ցանցին:

Ներդրումների արդյունքում յուրաքանչյուր տարի էներգահամակարգում տնտեսվում է շուրջ 20,3 մլրդ դրամ: Դա արդյունք է էլեկտրաէներգիայի կորուստների 12,8 %-ից 6,6 % իջեցման, աշխատակիցների թվաքանակի և ընթացիկ շահագործման ծախսերի էական կրճատման:

Ընկերության տեխնիկական տնօրենը ներկայացրեց հոսանքազրկումների հետ կապված այսօրվա խնդիրները, խոսեց դրանց հաճախականության, իջեցման դինամիկայի, ձեռնարկվող միջոցառումների ու ապագա ծրագրերի մասին։ Տեսանյութերով ներկայացվեց ինչպես հին, այնպես էլ արդեն վերակառուցված էլեկտրատստեսությունը, խոսվեց նորոգման ենթակա էլեկտրակայանքների ծավալների ու ժամկետների մասին։ Անդրադարձ կատարվեց նաեւ նոր սպառողների՝ ցանցին միացման հարցերին ու դրանց աննախադեպ ծավալների հետ կապված խնդիրներին։

«Բոլոր արտադրական ծրագրային գործողությունները, ցանցերի վերակառուցումն ու վերազինումը, տեխնիկական միացման աշխատանքների իրականացումն ուղղված է էլեկտրամատակարարման հուսալիության բարձրացմանը, անխափանության ապահովմանը: Մեր այսօրվա հիմնական ուղերձը նաև նրանում է, որ ամեն ինչ նայենք հարաբերական բարելավման տեսանկյունից: Մեն կատարում ենք առավելագույն հնարավոր ներդրումները, որոնք տալիս են իրենց արդյունքը և շարունակելու են դրական ազդեցություն ունենալ բոլոր խնդիրների վրա, որոնց մասին այսօր խոսեցինք: Ընկերությունն ունի կայուն տնտեսական վիճակ՝ գնահատված միջազգային Moody’s վարկանիշային կազմակերպության կողմից. այն լավագույնն է ՀՀ տարածքում և լավագույններից է մեր տարածաշրջանում: Մենք պատրաստ ենք հասնելու մեր առջև դրված բոլոր նպատակներին», - նշում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» Ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը:

ՇՈՒԿԱՅԻ ԱԶԱՏԱԿԱՆԱՑՈՒՄ

Խոսելով էլեկտրաէներգետիկ շուկայի ազատականացման մասին՝ ՀԷՑ գլխավոր տնօրենը նշեց.
«էլեկտրաէներգետիկ շուկայի ազատականացումը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գործառույթներին որևէ կերպ չի խանգարում, քանի որ Ընկերությունն իր ծախսային մարժան ստանում է բաշխման գործառույթի համար: Թե շուկայում քանի մատակարար ընկերություն կլինի, ՀԷՑ-ի մարժայի վրա որևէ կերպ չի ազդում:

Միևնույն ժամանակ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը շարունակում է մնալ երաշխավորված մատակարար: