Առաջիկայում ԱՄԻՕ ԲԱՆԿՈՒՄ կմեկնարկի լիզինգի տրամադրման գործընթացը
«Լիզինգի ներդնումը լինելու է ԱՄԻՕ ԲԱՆԿԻ մրցակցային առավելություններից մեկը շուկայում»,- համոզված է «Լիզինգատուների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արսեն Բազիկյանը:
Ամիօ բանկում լիզինգ ֆինանսական գործիքի ներդրման ավարտի և դրա շրջանակներում կազմակերպված դասընթացի մասնակիցներին հավաստագրեր հանձնելու կապակցությամբ իր խոսքում նա ընդգծեց հաճախորդներին լիզինգային ծառայությունների մատուցման անհրաժեշտության մասին:
Բանկում «Լիզինգ» ֆինանսական գործիքի ներդրման կապակցությամբ Արսեն Բազիկյանի կողմից անցկացվել էին մուդուլային դասընթացներ բանկի համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցների և ղեկավարների համար: Միաժամանակ հաջողությամբ իրականացվել է լիզինգի տրամադրման գործընթացին բանկի համապատասխան ստորաբաժանումների ինտեգրումը:
ԱՄԻՕ ԲԱՆԿԻ Կորպորատիվ հաճախորդների սպասարկման բաժնի պետ Միսակ Ավագյանը, շնորհակալություն հայտնելով Լիզինգատուների ասոցիացիայի նախագահին, կարևորել է լիզինգ գործիքի ներդրումը՝ հատկապես վերաբրենդավորումից հետո հաճախորդների պահանջներին և ակնկալիքներին ընդառաջ գնալու և ֆինանսական հասանելիություն ապահովելու տեսանկյունից:
Նշենք, որ ավելի վաղ, ԱՄԻՕ ԲԱՆԿԸ, կարևորելով լիզինգային շուկայի արագ զարգացման տեմպերը և լիզինգային գործարքների իրականացման համար առավել բարենպաստ գործունեության միջավայրը, անդամակցել էր ՀՀ Լիզինգատուների Ասոցիացիային:
ԱՄԻՕ ԲԱՆԿԸ վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT