Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Նիկոլ, Սահմանադրությունը դու չես փոխելու, որովհետև քո ուզած փոփոխությունը հայ ժողովրդի պահանջը չէ. Մենուա ՍողոմոնյանԱզատություն Սամվել Կարապետյանին. Նարեկ ՍուքիասյանՀաղթահարելով աղքատությունը՝ մենք հաղթում ենք մեր թշնամիներին. Նարեկ Կարապետյան. (տեսանյութ)Վաղը Սամվել Կարապետյանի տնային կալանքից ազատելու դատն է. Նարեկ ԿարապետյանԵվրոպացի ֆիզիկոսների կողմից կատարված հայտնագործությունը կօգնի բարձրացնել պերովսկիտային արևային մարտկոցների արդյունավետությունըՎաղը՝ մարտի 13-ին՝ ժամը 15:30-ին, լինելու եմ դատարանի դիմաց՝ աջակցելու Սամվել Կարապետյանին. Ալիկ ԱլեքսանյանՈւժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ լինելու է. Արթուր ՄիքայելյանԿանայք` հանքարդյունաբերության առաջնագծում. տեսանյութԻրանական պատերազմ․ Հայաստանին սպառնո՞ւմ է տնտեսական շոկ. Հրայր Կամենդատյան Սահմանային նոր բացահայտումներ և իշխանության արձագանքը․ Թաթոյանի հայտարարությունը կրկին սրում է քննարկումները Կենսաթոշակների շուրջ խոստումներ և նախընտրական ակտիվություն․ իշխանության հաշվարկներն ու հասարակական սպասումները Հիմնական երկու ընտրազանգվածները. ո՞վ կհաղթի. Վահե Հովհաննիսյան Ընտրություններից առաջ իշխանության գլխավոր մտահոգությունը՝ Սամվել Կարապետյանի գործոնը Այն մասին, թե որն է իրական խաղաղության բանաձևը. Ավետիք ՉալաբյանԱնկարևոր ամեն ինչի համար փող կա, բայց ռազմավարական նշանակություն ունեցող հարցերի համար փող չկա՞. «Փաստ» Ձուկը՝ գլխից. չարության ու ագրեսիայի տարածման գլխավոր աղբյուրը. «Փաստ» Ազատությունից զրկված անձանց՝ ընտանիքի հետ հաղորդակցման իրավունքի սահմանափակումը պետք է կիրառվի բացառիկ դեպքերում. նախագիծ. «Փաստ» Յուրաքանչյուր քաղաքացու ուսերին դրված պարտքը շարունակաբար ավելանում է. «Փաստ» Երբ ընտրություններին մասնակցության մակարդակը դառնում է առանցքային գործոն. «Փաստ» Ո՞ւմ են ուզում վստահել. «Փաստ»
Քաղաքականություն

Նոր տարբերակներ են մտմտում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրեր առաջ նշել էինք, որ նոր Սահմանադրություն ընդունելու հանրաքվեի հետ կապված՝ Նիկոլ Փաշինյանը լուրջ մտավախություններ ունի, որ հնարավոր չի լինի անհրաժեշտ քանակի «Այո» ապահովել, ուստի իր թիմի «իրավաբանական համայնքին» հանձնարարել է գտնել «լազեյկաներ»՝ հանրաքվեի «շեմը» փոխելու համար:

Բանն այն է, որ ըստ գործող Սահմանադրության, «հանրաքվեի դրված նախագիծն ընդունվում է, եթե դրան կողմ է քվեարկել մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան հանրաքվեներին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների մեկ քառորդը»։ Քանի որ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը, ըստ 2021 թ. տվյալների, մոտ 2,6 միլիոն է, սա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանին անհրաժեշտ է ապահովել մոտ 650 հազար ձայն, ինչը պարզապես ոչ միայն անիրատեսական է, այլև անհնար: Բանն այն է, որ Gallup-ի վերջին հարցումներով, մեր քաղաքացիների 38,1 %-ի կարծիքով՝ ՀՀ Սահմանադրությունը պետք է մնա անփոփոխ, իսկ 34,2 %-ի կարծիքով՝ որոշ դրույթներ պետք է փոխվեն, որոնք, սակայն, որևէ կերպ չեն վերաբերվում ազգային ինքնության սիմվոլներին և Անկախության հռչակագրին: Մյուս կողմից՝ Փաշինյանը հասկանում է, որ իր վարկանիշը շատ ցածր է. նույն հարցումներով, նրան չի վստահում հարցվածների ավելի քան 66 տոկոսը: Ահա, այս թնջուկն էլ ուզում է լուծել Փաշինյանը: Հաշվի առնելով, որ «շեմ» սահմանող սահմանադրական նորմը փոփոխության ենթակա է միայն հանրաքվեով, «Փաստ» թերթի տեղեկություններով, Փաշինյանը, «լազեյկաներին» զուգահեռ, քննարկում է մեկ այլ՝ խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու տարբերակը, ինչը հնարավորություն կտա առավել ամբողջական ներգրավել թե՛ վարչական ռեսուրսը, թե՛ բոլոր քպականներին:

Բայց այստեղ էլ խնդիր կա. ճիշտ է, ՀՀ Սահմանադրությունում որպես հանրաքվե անցկացնելու արգելք նշվում է միայն ռազմական կամ արտակարգ դրությունը, սակայն «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում հավելվում է, որ հանրաքվե չի կարող անցկացվել նաև Ազգային ժողովի ընտրությունների օրը: Մեր աղբյուրների փոխանցմամբ, սկզբի համար իշխանություններն ուզում են այս արգելքը վերացնել և համապատասխան փոփոխություն անել «Հանրաքվեի մասին» օրենքում:

Մի խոսքով, Նիկոլ Փաշինյանն ամեն ջանք փորձելու է ներդնել՝ թշնամական երկրի ղեկավարի պահանջը կատարելու և նոր Սահմանադրությունն «անցկացնելու» համար, որն արդեն շատերի կողմից որակվել է որպես հակազգային ու հակապետական:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում