Արցախցիներին հատկացվող օգնությունը էլի են կրճատո՞ւմ. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Արցախը հանձնելուց հետո հայաստանյան իշխանությունները անընդհատ ցույց են տալիս, թե փորձում են կանոնակարգել Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հարցերը, այդ թվում՝ բնակարանների փոխհատուցման հետ կապված ֆինանսական խնդիրները։ Դեռևս նախորդ տարվա հոկտեմբերից, ի թիվս այլ գումարային հատկացումների, նշվում էր, թե Արցախից տեղահանված ընտանիքներին բնակարան ձեռք բերելու համար հատկացվելու է 6 մլն դրամ միանվագ օգնություն։ Այս թիվը որոշ ժամանակ անց ձեռքի մի շարժումով դարձավ 5 մլն։
«Փաստ» թերթի տեղեկություններով, վերջին շրջանում իշխանական շրջանակներից տեղեկություններ են տարածվում, թե իշխանությունը արցախցիներին պատրաստվում է տալ 2,5-3 մլն դրամ, այսինքն՝ սկզբնական նախատեսվածի կեսը: Մեր աղբյուրները նշում են, որ իշխանության ներկայացուցիչները հանդիպում են Արցախի տարբեր ՀԿ-ների ներկայացուցիչների հետ և այս մասին «նրբորեն» տեղեկացնում։ Թերթի հետ զրույցում մի շարք արցախցիներ դժգոհությամբ հայտնում են, որ դա չնչին գումար է և իրականում ոչ մի խնդիր չի լուծելու, առավել ևս՝ բնակարան ձեռք բերելու հարցում:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT