Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ես երազանք ունեմ կառուցել Հիսուս Քրիստոսի ամենամեծ արձանն Իռլանդիայում. Հայաստանն այժմ կառուցում է այն, որը հիանալի տեսք ունի. Քոնոր ՄաքԳրեգորԱրարատի մարզի քրեական ոստիկանները Ոսկետափում հետախուզվողի են հայտնաբերել Վրաստանի նախկին վարչապետ Ղարիբաշվիլին դատապարտվել է 5 տարվա ազատազրկման Օպերատիվ միջոցառումների արդյունքում փաստաբանի մոտ հայտնաբերվել են թմրամիջոցների նմանվող զանգվածներԻրանում խաղաղ ցուցարարներին միացել են զինվшծ անձինք, որոնց նպատակն էր ավելացնել զnհերի թիվը, քանի որ Թրամփն ասել էր, որ այդ դեպքում կմիջամտի. ԱրաղչիՄենք իշխանության լեգիտիմության հարցը լուծել ենք, իրավակարգի լեգիտիմության հարցը չենք լուծել. արդարությունն ու արդատությունը զգացողություն է, որը չունենք. ՓաշինյանԳործող իշխանությունների հականվաճումները, որոնք շատ մոտ ապագայում պարտադիր վերանայման անհրաժեշտություն ունեն․ Հայկ ՖարմանյանԻնչ է արել Կառավարությունը քո 65 մլն դոլարով․ Նարեկ ԿարապետյանWednesday-ն ընդմիջում է վերցնում. Netflix-ը սիրված սերիալի վերադարձը հետաձգում է մինչև 2027 թվականըԻրանի առաջնորդները ցանկանում են բանակցել, սակայն հնարավոր է, որ մենք ստիպված լինենք գործել մինչ հանդիպումը․ Թրամփ2026 թվականի «Ոսկե գլոբուս»-ի կարևորագույն պահերը Մենք ունենալու ենք ուժեղ Հայաստան․ մենք ունենալու ենք օրինական, ոչ թե կամայական պետություն․ Ռուբեն ՄխիթարյանԱլոնսոն մեկնաբանել է Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչում «Բարսելոնայից» կրած պարտությունըՈւկրաինային 800 միլիարդ եվրո տրամադրելը Եվրոպային կտանի տնտեսական փլnւզման. ՕրբանԱդրբեջանը մեր ոխերիմ թշնամին է, մեր տղաներին մահվան են մատնել․ Գոհար ԴավթյանԱշխարհը միաբևեռ չի լինելու, Ռուսաստանի հաղթանակը գողանալ չի հաջողվում․ Մհեր ԱվետիսյանԹրամփն իրեն հռչակել է Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար Աշխարհահռչակ Քոնոր ՄաքԳրեգորն անդրադարձել է Հայաստանում Քրիստոսի արձանի կառուցմանն ու պատմել նման արձան Իռլանդիայում կառուցելու երազանքի մասինԵկեղեցու դեմ բռնաճնշումները շարունակվելու են․ Ավետիք ՉալաբյանՈւՂԻՂ. Լեռնային Ղարաբաղի հատուկ կառավարման կոմիտեի ստեղծման օր, ՀՀ կառավարության ծրագրի քննարկում
Հասարակություն

2023-ին ՀՀ-ում կապույտ հազի դեպքերի աճ է նկատվել․ գերակշիռ մասը՝ միչև 18 տարեկանների մոտ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

2023 թվականին՝ Հայաստանում, կապույտ հազի դեպքերի աճ է նկատվել․ գրանցվել է 56 դեպք, որից 55-ը՝ մինչև 18 տարեկան երեխաների մոտ, մասնավորապես՝ 44-ը՝ 0-2, իսկ 5-ը՝ 3-6 տարիքային խմբում։

Այս մասին հայտնում է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։

 

«Ըստ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտորնի կողմից հրապարակված տվյալների՝ 2023թ.-ի դեկտեմբերին Եվրոպական Միության անդամ մի շարք երկրներ հաղորդել են կապույտ հազի կամ ինչպես նրան այլ կերպ անվանում են «100 օրյա հազի» դեպքերի թվի անսովոր աճի մասին՝ 2022 թվականին գրանցված դեպքերի համեմատ:

Այսպես, օրինակ Իսպանիան հաղորդել է 1578 դեպքի մասին՝ մինչև 2023թ.-ի նոյեմբերի 19-ը ունեցած տվյալների համաձայն, որն ավելի քան 7 անգամ բարձր է 2022թ.-ի նույն ժամանակահատվածում գրանցված 204 դեպքի համեմատ:

2023 թվականի հուլիսի 5-ին Դանիայի հանրային առողջապահական մարմինները հաղորդագրություն են հրապարակել կապույտ հազի դեպքերի աճի մասին։ 2023թ.-ին Դանիայում, հոկտեմբերի դրությամբ, գրանցվել է 3169 դեպք, որից մեկը մահվան ելքով։ 2023 թվականին Դանիայում կապույտ հազից առավել տուժած տարիքային խմբերը 5-14 և 15-24 տարեկաններն են: 2023թ.-ի սեպտեմբերին Բելգիայի կողմից կատարված ռիսկի գնահատման համաձայն, մինչև 2023 թվականի օգոստոսը գրանցվել է կապույտ հազի 1185 դեպք: Դեպքերի մեծ մասը գրանցվել է 5-9 և 10-14 տարիքային խմբերում: Հիվանդացության աճի մասին տեղեկացրել են նաև Չեխիան (127 դեպք), Նորվեգիան (500 դեպք), Շվեդիան (91 դեպք, որից 4-ը մինչև 1 տարեկան երեխաների մոտ), Խորվատիան (2250 դեպք, հիմնականում 10-14 տարիքային խմբում):

482.jpg (45 KB)

Հարկ է նշել, որ դեպքերի նման աճը բավականին բարձր է թվում, որովհետև այն դիտարկվում է հետկովիդյան ժամանակահատվածում, հաջորդելով համավարակի ընթացքում գրանցված դեպքերի ոչ այնքան մեծ թվերին: Եթե համեմատենք նախակովիդյան ժամանակահատվածի հետ, մասնավորապես՝ 2015-2019թթ.-ին գրանցված դեպքերի հետ, ապա այս աճը այդքան ահռելի չի լինի: Օրինակ՝ միայն 2015թ.-ին ամբողջ աշխարհում կապույտ հազով հիվանդացել է 16.3 միլիոն մարդ, այդ թվում՝ 58.700-ը մահվան ելքով:

Մասնագետները 2023 և 2024թ.-ի առաջին շաբաթներում գրանցված հիվանդության դեպքերի թվի ավելացման հիմնական պատճառ են համարում կապույտ հազի դեմ օրացուցային պատվաստումների բացթողումը կամ թերի կատարումը:

Այսպես, 2022թ.-ին 14.3 միլիոն նորածին չի ստացել դիֆթերիայի, փայտացման և կապույտ հազի պատվաստանյութի առաջին դեղաչափը, իմունիզացիայի և այլ առողջապահական ծառայությունների հասանելիության բացակայության պատճառով, ևս 6.2 միլիոն երեխա մասնակիորեն է պատվաստվել:

2024թ.-ի փետրվարին բրիտանական մի շարք պարբերականներում հրապարակված տվյալների համաձայն՝ այս տարվա առաջին հինգ շաբաթների ընթացքում կապույտ հազի 412 դեպք է գրանցվել Մեծ Բրիտանիայում, որն էապես տարբերվում է նախորդ տարիներին գրանցված դեպքերի թվից: Դեպքերի ամենաբարձր թիվը տարեսկզբի առաջին 5 շաբաթում Բրիտանիայում գրանցվել է 2020թ.-ին՝ 431 դեպք, 2021թ.-ի առաջին հինգ շաբաթվա ընթացքում արձանագրվել է 13 դեպք, 2022թ.-ին՝ 55, իսկ 2023թ.-ին՝ 59։

Հատկանշական է, որ Մեծ Բրիտանիայում սկսել են ակտիվորեն հետևել հատկապես հղիներին պատվաստումներում ընդգրկելու քաղաքականությանը, որն, ըստ մասնագետների, հնարավորություն կտա նորածիններին մորից ստացած հակամարմինների շնորհիվ կյանքի առաջին ամիսներին խուսափել հիվանդությունից՝ մինչև պլանային տարիքային պատվաստումը:

Հիշեցնենք, որ կապույտ հազը վարակիչ մանրէային հիվանդություն է, որն առաջանում է Bordetella pertussis բակտերիայից: Այն փոխանցվում է օդակաթիլային մեխանիզմով՝ հազի և փռշտալու ժամանակ: Բնութագրվում է շնչուղիների բորբոքումով և սպազմատիկ հազի նոպաներով: Սկզբնական շրջանում ախտանշանները նման են հարբուխի՝ քթահոսություն, ջերմություն և հազ։ Հիվանդությունն ընթանում է երկարատև նոպայաձև հազով: Հազն ուղեկցվում է բնորոշ ձայնային երանգով և կարող է պահպանվել 10 և ավելի շաբաթ:

Երկարատև նոպայաձև հազի հետևանքով հիվանդները լինում են թույլ, առաջանում է սրտխառնոց, փսխում։

Հիվանդությունն առավել վտանգավոր է մինչև մեկ տարեկան երեխաների մոտ, և ըստ մասնագետների վերլուծությունների այս տարիքային խմբի երեխաներն ամենաշատն են հոսպիտալացման կարիք ունենում և նրանց մոտ ավելի աբրձր է բարդությունների հաճախականությունը: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ ամբողջ աշխարհում տարեկան հարյուր հազարավոր երեխաներ են մահանում կապույտ հազից, որտեղ նորածիններին բաժին է հասնում գրանցված մահվան դեպքերի շուրջ 92%-ը։

Կապույտ հազի կանխարգելման լավագույն միջոցը շարունակում է մնալ պատվաստումը։ Կապույտ հազի դեմ պատվաստանյութը հասանելի է դեռևս 1950-ականներից: Հայաստանի Հանրապետությունում կապույտ հազի բաղադրիչով համակցված պատվաստումներ կատարվում են 6, 12, 18 շաբաթականում վեցավալենտ, 18 ամսական և 6 տարեկան երեխաների շրջանում՝ քառավալենտ, իսկ տասնվեց տարեկանում ԱԿԴՓ պատվաստանյութերով:

Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում կապույտ հազի պարբերականությունը 3-5 տարի է: Հանրապետությունում վերջին պարբերական բարձրացումը գրանցվել է 2018 թվականին (160 դեպք): Այնուհետև՝ 2019, 2020, 2021 և 2022թթ.-ին համաճարակային իրավիճակը եղել է բարենպաստ. մասնավորապես՝ 2019թ.-ին գրանցվել է կապույտ հազի 46 դեպք, 2020թ.-ին 14 դեպք, 2021թ.-ին 6 և 2022թ.-ին՝ ընդամենը 2 դեպք (100.000 բնակչի հաշվով):

Հայաստանում դեպքերի աճ է նկատվել արդեն 2023թ.-ին և գրանցվել է 56 դեպք, որից 55-ը՝ մինչև 18 տարեկան երեխաների մոտ, մասնավորապես՝ 44-ը 0-2 տարիքային խմբում, իսկ 5-ը՝ 3-6 տարեկանների շրջանում համաձայն Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալների: Կապույտ հազով հիվանդանում են նաև մեծահասակները, որոնց մոտ վարակը երբեմն չի ախտորոշվում, մինչդեռ նրանք վարակի աղբյուր են․ կապույտ հազով մեկ հիվանդը կարող է վարակել 12-18 առողջ մարդու։

Ըստ ՀՀ Առողջապահության ազգային ինստիտուտի 2023թ.-ի տարեգրքի տվյալների՝ Հայաստանում, ինչպես աշխարհի շատ երկրներում, վերջին տարիներին նկատվում է պատվաստումներում երեխաների ընդգրկվածության ցուցանիշի նվազում, որն արտացոլվում է աղյուսակ 1-ում: Բռնկումներից խուսափելու նպատակով անհրաժեշտ է թիրախային ազգաբնակչության առնվազն 95% պատվաստումային ընդգրկվածություն։

Մեկ անգամ ևս հիշեցնում ենք, որ կառավարելի վարակների կանխարգելման ամենաարդյունավետ միջոցը պատվաստումն է: Միայն ժամանակին իրականացվող պատվաստումների շնորհիվ կարելի է կանխարգելել հիվանդությունները, դրանց բռնկումները և նրանցով պայմանավորված բարդությունները»: