Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ոսկու գինը նվազել է 2.2%-ով և մեկ ունցիայի համար վաճառվում է 5000 դոլարից ցածր արժեքովՍիրիայից Իրաք է տեղափոխվել Ադրբեջանի 55 քաղաքացի. նրանք ԻՊ-ի զինյալներ են Իշխանության ներկայացուցիչների իրար խառնվելը վկայում է այն մասին, որ ընդդիմությունը ճիշտ ուղու վրա է․ «Հայրենիք» կուսակցության անդամ Սարգիս ՆիազյանՎանաձոր քաղաքում «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հանդիպում ունեցավ վանաձորցի երիտասարդների հետԵրբ կրկին հագնելու ես այն, ինչի վրա ծիծաղում էիր. «Միլիենիալների «քրինժը»», որը 2026 թվականին վերադառնում է նորաձևությունԱշխարհի ամենաուժեղ բանակը կարող է ստանալ այնպիսի մի ապտակ, որից հետո այլևս ոտքի չի կանգնի. Խամենեիի արձագանքը ԱՄՆ-ինՉինաստանից Ռուսաստան ուղարկված ծանրոցներում հայտնաբերվել են 30 կգ ռադիոակտիվ ուլունքներԻդրամի, Մեդիամաքսի եւ «Հայորդի» հիմնադրամի նախաձեռնությունը՝ Գիրք նվիրելու տոնին ընդառաջ«Սևան» ՔԿՀ-ում կանխվել է տեսակցության եկած կնոջ կողմից ամուսնուն թմրամիջոցի նմանվող զանգվածի փոխանցման փորձըՎՏԲ-Հայաստան Բանկը վերաբացել է Աշտարակ քաղաքի մասնաճյուղը«Հայաստանի լավագույն 100 ուսանողներ» մրցույթի մասին. Գոհար ՂումաշյանԲերքի երաշխավորված մթերում․ Շիրազ ՄանուկյանՊԵԿ-ը կանխել է ՀՀ-ից մաքսային հսկողությունից թաքցված ոսկենման և արծաթանման մետաղներից պատրաստված զարդերի արտահանման փորձըԴեղերի գները պետք է իջնեն, որ մարդիկ ավելի լավ ապրեն․ Ուժեղ Հայաստանում մարդիկ լավ են ապրելուԱյսօրվա ակցիայի առիթը Կաթողիկոսի ելքի նկատմամբ կիրառված արգելանքն է և Եպիսկոպոսաց Մեծ Ժողովի բնականոն կայացման խոչընդոտումը․ «Համահայկական ճակատ» Շարժում«Ցավալի էր, որ տղամարդիկ էին գրում ու բամբասում». Արմինե Պողոսյանն՝ իր անձնական կյանքը քննարկելու մասինԿամ հերքե՛ք, կամ անկեղծ ասե՛ք, որ ինքնիշխան չենք և անգամ մենք ինքներս մեր ՍԴ որոշումները չենք ճանաչում. Էդմոն Մարուքյան«Անորակ ասֆալտ անելու պատճառը թող իրենց շվեյցարական բանկերի հաշիվներում փնտրեն». Բագրատ ՄիկոյանՄոուրինյուն խոստովանել է, թե իրականում ինչու է ժամանակին հեռացել «Ռեալ»-ից Ընթերցեք «Առաջարկ Հայաստանի» կոնցեպտը․ Արման Աբովյան
Հասարակություն

Օրերս լրացավ «ԱՊՐԵԼՈՒ» բարեգործական հիմնադրամի ստեղծման երկու տարին. Մարատ Գերասիմյան

Տաթև համայնքի ղեկավարի առաջին տեղակալ, համայնքի ավագանիի Ապրելու երկիր խմբակցության ղեկավար Մարատ Գերասիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
 
Օրերս լրացավ «ԱՊՐԵԼՈՒ» բարեգործական հիմնադրամի ստեղծման երկու տարին։
 
Հիմնադրման օրվանից մինչ այժմ հիմնադրամն իր նախաձեռնողականությունն ու գործուն մասնակցությունն է ունեցել Տաթև համայնքի կայուն զարգացման ու սոցիալ-տնտեսական ոլորտում մի շարք ծրագրերի բարեհաջող իրականացման գործում։
Մշտապես լինելով համայնքի և համայնքաբնակների կողքին, նպաստելով բնակավայրերի շենացման ու բարեկարգման աշխատանքներին՝ «ԱՊՐԵԼՈՒ» բարեգործական հիմնադրամի միջոցներով համայնքում իրականացվել են մի շարք ծրագրեր։
 
Առանձնացնենք դրանցից մի քանիսը՝
 
1. Կառուցվել է Տաթև համայնքի վարչական տարածքով անցնող Մ-2 Միջպետական (միջհամայնքային) նշանակության ավտոճանապարհի երկայնքով 18 կմ (639 լուսատուներով) երկարությամբ գիշերային լուսավորության ցանց:
 
2. Վերանորոգվել է ավելի քան 4 տասնամյակ անմխիթար վիճակում գործող Շինուհայր բնակավայրի երաժշտական դպրոցի շենքը, որը հանդիսանում է Տաթև համայնքի միակ արտադպրոցական հաստատությունը, որտեղ հաճախում են նաև հարակից բնակավայրերի սաները։
 
3. Համայնքային ենթակայության բոլոր հիմնարկների (մանկապարտեզներ, երաժշտական դպրոց, վարչական շենքեր, մշակույթի տներ և այլ շենքեր) էլեկտրաէներգիայի սնուցումն ու ջեռուցումն ապահովելու նպատակով ժամանակակից տեխնոլոգիաներով այլընտրանքային էներգիա ստանալու համար տեղադրվել են ընդհանուր 340 կՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայաններ, որոնց շահագործումով տարեկան կտրվածքով համայնքի բյուջեի միջոցներից խնայվում է շուրջ 22 մլն դրամ։
 
4. Համայնքում ստեղծվել է «Տաթևի համայնքային կրթական կենտրոն»-ը, որի նպատակն է զարգացնել երեխաների և երիտասարդների կարողություններն ու հմտությունները։
 
5. Համայնքի, ինչպես նաև Սյունիքի մարզի ամենաբազմազավակ ընտանիքի հետագա ապրելակերպը բարելավելու նպատակով՝ ընտանիքի համար կառուցվել է հյուրատուն։
 
6. Համայնքի միջնբնակավայրային երթևեկը ապահովելու նպատակով տրամադրվել է համապատասխան տրանսպորտային միջոց, որը գրեթե 2 տարի ամենօրյա ֆիքսված գրաֆիկով օրական 2 անգամ ապահովում է բնակավայրից բնակավայր բնակչության տեղաշարժը։
 
7. Ներկայումս ընթացքի մեջ են համայնքի Հալիձոր բնակավայրի ոռոգման ջրի արտաքին և ներքին ցանցերի կառուցման աշխատանքները։
 
«ԱՊՐԵԼՈՒ» բարեգործական հիմնադրամի միջոցներով իրականացվել են նաև մի շարք մշակութային և այլ ծրագրեր։
 
Ամփոփելով վերոնշյալները՝ խորին շնորհակալություն ենք հայտնում «ԱՊՐԵԼՈՒ» բարեգործական հիմնադրամին մշտապես համայնքի կողքին լինելու, աջակցելու, օժանդակելու, համայնքի զարգացման գործում կարևոր ու որոշիչ ներդրում ունենալու և սրտացավ աշխատանք ու հոգատար վերաբերմունք ցուցաբերելու համար:
 
«ԱՊՐԵԼՈՒ» բարեգործական հիմնադրամին մաղթում ենք հետագա բեղմնավոր և հարուստ կենսագործունեություն։