Visa-ն և Յունիբանկը հայտարարում են Օլիմպիական խաղերին նվիրված արշավի մեկնարկը
ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23, 2024 — Թվային վճարումների ոլորտում աշխարհի առաջատար Visa-ն և Յունիբանկը սկսում են համագործակցություն, որի շրջանակում Հայաստանում Յունիբանկի Visa քարտապաններին 2024թ. հուլիսի 26-ից մինչև օգոստոսի 11-ը Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերին ընդառաջ կընձեռվեն եզակի հնարավորություններ: Յունիբանկի Visa քարտապանները կարող
են շահել ամենամսյա մրցանակներ՝ Փարիզի օլիմպիական խորհրդանիշներով հուշանվերներ, օլիմպիական Visa քարտեր և դրամական մրցանակներ, ինչպես նաև` գլխավոր մրցանակը՝ ուղևորություն Փարիզ՝ Օլիմպիական խաղերը տեսնելու :
Որպես վստահելի բրենդ ամբողջ աշխարհում՝ Visa-ն իր հաճախորդներին և քարտապաններին, ֆինանսական հաստատություններին, գործընկերներին օգնում է հավելյալ արժեք ապահովել՝ բրենդն ակնառու ներկայացնելու, ծառայությունների լայն շրջանակի, ինչպես նաև նորարարական բրենդի և մարքետինգային ջանքերի միջոցով: Ի շահ բոլոր շահագրգիռ կողմերի՝ գործընկերների լայն և բազմազան շրջանակ
ձևավորելու իր հանձնառությանը համապատասխան, Visa-ն հովանավորում է ժամանցային և սպորտային առաջատար միջոցառումներ, ինչպիսիք են Փարիզ 2024-ի օլիմպիական և պարալիմպիկ խաղերը:
«Որպես Օլիմպիական շարժման երկարամյա և նվիրված աջակից՝ Visa-ն ձգտում է աշխարհով մեկ հնարավորություններ ստեղծել իր յուրաքանչյուր քարտապանի համար՝ վայելելու խաղերը Visa-ի հետ, իսկ այս մարքետինգային արշավը ծառայում է՝ որպես այդ նպատակին հասնելու գործիք: Մենք ուրախ ենք համագործակցել Յունիբանկի հետ՝ խթանելով էլեկտրոնային վճարումները Visa քարտապանների
շրջանում և թվային տնտեսությունը Հայաստանում, ինչպես նաև երկրում ավելացնելով օլիմպիական խաղերի երկրպագուների թիվը»,- նշեց Կովկասում Visa-ի տարածաշրջանային մենեջեր Դիանա Կիգուրաձեն:
Համատեղ արշավը կմեկնարկի 2024 թվականի մարտի 1-ից և կտևի մինչև հունիսի 1-ը: Արշավին մասնակցելու համար Յունիբանկի Visa քարտապանները պետք է ամսական կատարեն 50 000 դրամ և ավելի անկանխիկ վճարումներ քարտով: Յուրաքանչյուր ամիս պատահականության սկզբունքով կընտրվեն 4 մասնակիցներ, որոնց կտրամադրվեն ամսական մրցանակները և գլխավոր մրցանակի խաղարկությանը մասնակցելու իրավունք: Բոլոր ամիսներին ընտրված մասնակիցներն արշավի ավարտին կմասնակցեն գլխավոր մրցանակի
խաղարկությանը: Տոնական միջոցառմանը տեղի կունենա Յունիսպորտ ակումբի կողմից կազմակերպված սպորտային խաղարկություն: Սպորտային առաջադրանքներն ամենաբարձր միավորներով հաղթահարած 2 անձանց կտրամադրվեն գլխավոր մրցանակները՝ ուղևորություն Փարիզ:
«2024 թվականի Փարիզի Օլիմպիական խաղերը խոստանում են լինել ցնցող իրադարձություն, և մենք ցանկանում ենք, որ Յունիբանկի Visa քարտապանները վայելեն այս հետաքրքիր սպորտային փառատոնը: Մենք ուրախ ենք Visa-ի հետ համատեղ արշավ սկսելու և Յունիբանկի հաճախորդներին Փարիզ ուղևորություն շահելու հնարավորություն տալու համար: Յունիբանկը կթողարկի նաև օլիմպիական խաղերին նվիրված հատուկ դիզայնով Visa քարտեր։ Համոզված ենք, որ մեր հաճախորդները հաճույքով կօգտագործեն այս քարտերն
ամենօրյա գնումների և վճարումների համար և կպահեն դրանք՝ որպես յուրահատուկ հուշանվեր: Առողջ ապրելակերպի և սպորտի խթանումը մեր թիմի սոցիալական առաքելության մի մասն է։ Յունիբանկը Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի և Յունիսպորտ ակումբի գլխավոր հովանավորն է: Հայ մարզիկներին մաղթում ենք հաջողություն և փառահեղ հաղթանակներ Փարիզում»,- ասաց Յունիբանկի Վարչության
նախագահ Մեսրոպ Հակոբյանը:
Visa-ն օլիմպիական շարժման գործընկերն է 1986 թվականից: Բացի օլիմպիական հանդիսատեսին և կազմկոմիտեներին վճարային ծառայություններ մատուցելուց, Visa-ն 2000 թվականից ի վեր իրականացնում է մարզական նոր տաղանդներին աջակցության ծրագրեր Team Visa-ի միջոցով՝ նրանց տրամադրելով հաջողության հասնելու համար անհրաժեշտ ռեսուրսներն ու գործիքները: 2018 թվականին Օլիմպիական խաղերի հետ համագործակցությունը երկարաձգելուց հետո Visa-ն շարունակում է մնալ հովանավորն ու վճարային տեխնոլոգիաների ոլորտում բացառիկ գործընկերը և մինչև 2032 թվականն Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերին ընդունված միակ քարտը:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT