Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ԱՄՆ արևային էներգետիկան «ցնցումների» մեջ է Պայքարը չի դադարել և մենք շարունակում ենք մեր հանրագրի ստորագրահավաքը. Հրայր ԿամենդատյանՓակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. ՀայաՔվե ՀիմնասյուներԴեղորայքի գների իջեցում և տնտեսական վերափոխում. «Ուժեղ Հայաստանի» ծրագրային առաջարկները Քարոզարշավի ձևականությունը և իրական օրակարգի բացակայությունը Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբ
Հասարակություն

Ucom-ի ֆիքսված ինտերնետը մուտք է գործել Աշտարակ

Ucom ընկերությունը ֆիքսված ցանցի ընդլայնման ռազմավարության շրջանակում իր ֆիքսված ծառայությունները գործարկել է Աշտարակ քաղաքում։ 

Այսուհետ Աշտարակի բնակիչների համար հասանելի կլինեն ոչ միայն շարժական ցանցի ծառայությունները, այլ նաև ֆիքսված ինտերնետը, հեռուստատեսությունն ու հեռախոսակապը։ Մասնավորապես, հասանելի կլինեն Ucom-ի բոլոր մարզային առաջարկները, այդ թվում Unity փաթեթները, որոնք միաժամանակ ներառում են շարժական և ֆիքսված կապի ծառայություններ։ 

Բացի այդ, Աշտարակում մինչև ապրիլի 30-ը ներառյալ, 12 ամսով բաժանորդագրվելով Unity 7000 և 9000 փաթեթներին, բաժանորդները կստանան այդ ծառայություններից 3 ամիս անվճար օգտվելու հնարավորություն, իսկ Unity 9000 փաթեթի բաժանորդները նաև կօգտվեն զեղչից և ամսական կվճարեն ընդամենը 8000 դրամ։ 

Ցանցին բաժանորդի միացումը կատարվում է դիմելուց հետո երեք օրվա ընթացում։ 

«Մարզերում որակյալ ինտերնետ հասանելություն ապահովելը Ucom-ի ռազմավարության կարևորագույն ուղղությունն է և մենք ջանք չենք խնայում, այդ նպատակին հասնելու համար։ Աշտարակն էլ մեզ համար բանալի քաղաքներից է, ուր մենք հպարտ ենք մուտք գործել։ Վստահ եմ, Աշտարակի բնակիչները կգնահատեն մեր ցանցի արագությունն ու ծառայությունների որակն ու գին համադրությունը», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Փետրվարի 27-ին՝ ցանցի պաշտոնական բացման օրը, Ռալֆ Յիրիկյանն այցելել է Աշտարակ, որտեղ հանդիպել է Ucom ֆիքսված ցանցին առաջինը միացած բաժանորդին և նրան է հանձնել է Unity Super 20000 փաթեթից վեց ամիս անվճար օգտվելու հավաստագիր։ 

«Պարոն Յիրիկյանին շատ շնորհակալ ենք, մենք հետևում ենք նրա գործունեությանն ու մարզեր այցերին։ Հենց հնարավոր եղավ, անմիջապես միացանք Ucom-ի ֆիքսված ցանցին։ Ucom-ի կապի որակից շատ գոհ ենք, կարծում եմ, Աշտարակում ապահովում է լավագույն որակը», - նշեց բաժանորդ Սարգիս Սարգսյանը։ 

Նշենք, որ ֆիքսված ցանցի ընդլայնման շրջանակում նախորդ մեկ տարվա ընթացքում Ucom-ը ֆիքսված ցանց է գործարկել արդեն 4 քաղաքներում՝ Իջևանում, Գորիսում, Գավառում և Սևանում։