Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եվրոպացի ֆիզիկոսների կողմից կատարված հայտնագործությունը կօգնի բարձրացնել պերովսկիտային արևային մարտկոցների արդյունավետությունըՎաղը՝ մարտի 13-ին՝ ժամը 15:30-ին, լինելու եմ դատարանի դիմաց՝ աջակցելու Սամվել Կարապետյանին. Ալիկ ԱլեքսանյանՈւժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ լինելու է. Արթուր ՄիքայելյանԿանայք` հանքարդյունաբերության առաջնագծում. տեսանյութԻրանական պատերազմ․ Հայաստանին սպառնո՞ւմ է տնտեսական շոկ. Հրայր Կամենդատյան Սահմանային նոր բացահայտումներ և իշխանության արձագանքը․ Թաթոյանի հայտարարությունը կրկին սրում է քննարկումները Կենսաթոշակների շուրջ խոստումներ և նախընտրական ակտիվություն․ իշխանության հաշվարկներն ու հասարակական սպասումները Հիմնական երկու ընտրազանգվածները. ո՞վ կհաղթի. Վահե Հովհաննիսյան Ընտրություններից առաջ իշխանության գլխավոր մտահոգությունը՝ Սամվել Կարապետյանի գործոնը Այն մասին, թե որն է իրական խաղաղության բանաձևը. Ավետիք ՉալաբյանԱնկարևոր ամեն ինչի համար փող կա, բայց ռազմավարական նշանակություն ունեցող հարցերի համար փող չկա՞. «Փաստ» Ձուկը՝ գլխից. չարության ու ագրեսիայի տարածման գլխավոր աղբյուրը. «Փաստ» Ազատությունից զրկված անձանց՝ ընտանիքի հետ հաղորդակցման իրավունքի սահմանափակումը պետք է կիրառվի բացառիկ դեպքերում. նախագիծ. «Փաստ» Յուրաքանչյուր քաղաքացու ուսերին դրված պարտքը շարունակաբար ավելանում է. «Փաստ» Երբ ընտրություններին մասնակցության մակարդակը դառնում է առանցքային գործոն. «Փաստ» Ո՞ւմ են ուզում վստահել. «Փաստ» Գնացել ու «դրսում» բողոքում է Եկեղեցուց և ընդդիմությունից. յուրատեսակ «հաշվետվություն». «Փաստ» Դա, վնասից բացի, այլ բան չի տալիս. «Փաստ» Իսրայելը ցանկանում է բազա կառուցել Սոմալիլենդում․ Bloomberg Բանակը մեզ համար ոչ թե անվտանգության գործիք է, այլ անվտանգության ռեզերվ է. Փաշինյան
Քաղաքականություն

Զրոյական համարների աճուրդը փաշինյանական Հայաստանի բարոյական անկման ցուցիչներից մեկն է

Պարզվում է, ՆԳՆ-ն էլեկտրոնային աճուրդ է անցկացնում մեքենայի 00 օօ 000 համարանիշի համար, որին մասնակցում են 98 սուբյեկտ: Եվ պարզվում է, որ այդ համարի համար, սկզբնական աճուրդի գինն սկսվում է 20 մլն դրամից:

Թվում է, թե այս տեղեկատվության մեջ, ոչ մի առտառոց բան չկա:

Մինդեռ իրականում, հենց այս տեղեկատվության մեջ է թաղված Հայաստանի այսօրվա ողբերգական իրավիճակը:

Այն, որ Փաշինյանի կառավարման ընթացքում ոչնչացվել են բարոյական բոլոր նորմերը, ակներև է: Իհարկե, այնպես չէ, որ մինչև 2018 թվականը Հայաստանում ամեն ինչ լավ վիճակում էր: Բնավ էլ՝ ոչ, բայց 2018-ից հետո, շատերը կարծում էին, որ վերջապես Հայաստանում նոր էջ կբացվի զարգացման համար: Պարզվեց, որ այդ նոր էջը դեպի դժոխք Հայաստանի «զարգացման»էջն էր, որից այն կողմ մեկ քայլ անելով, մենք ազգովի կարող ենք հայտնվել համազգային անդունդում:

Իսկ հիմա ուշադրությո՛ւն. երկրում այսպիսի ճգնաժամային պայմաններում, 98 հոգուն հետաքրքրում է իրենց մեքենայի համարանիշի թիվը:

Ավելին, այդ 98 սուբյեկտները, շարքային քաղաքացիներ չեն: Նրանք երկրի ամենահարուստ շերտի ներկայացուցիչներն են, և երևում է, թե ինչ արժեքներով են ապրում այդ 98 սուբյեկտները:

Փետրվարի 28-ին պարզ կդառնա, թե այդ 98 սուբյեկտներից ով «կհաղթի»: Պարզ է արդեն, որ այս գործնթացում պարտվել է Հայաստանը:

Անգլո-սաքսոնական բողոքական էթիկայի համաձայն, մարդիկ, ժողովուրդներն իրականում բաժանվում են երկու մասի,- «մարդկանց»և մարդկային տեսք ունեցող «անասունների»:

Ըստ անգլոսաքսերի, մարդը ծվելուց դեռ չգիտի, թե ինչ է ծնվել. «մա՞րդ», թե՞ մարդկային դեմքով «անասուն»: Ըստ անգլոսաքսերի՝ մարդն իր կյանքի գործնեությամբ է հասկանում, թե ինքը իրականում «մարդ է», թե «անասուն»:

Ըստ անգլոսաքսերի, «մարդ», կամ «անասուն»լինելը, նախապես, ծվելու հետ արդեն գրված է մարդկանց ճակատին: Հենց դրա համար էլ, այն կոչվում է «ճակատագիր»:

Ըստ անգլոսաքսերի, մարդը «մարդ է», թե «անասուն», որոշում են տվյալ ժամանակի պատմությունն ու հանրությունը: Այն մարդը, որ «մարդ է», միայն նա կարող է դառնալ իսկական քրիստոնյա և, ուրեմն, իր մահից հետո հայտնվել «դրախտում»: Իսկ մարդկային դեմք ունեցող «անասունները», հայտնվելու են բացառապես «դժոխքում»: Ընդ որում, անպայման չէ, որ դժոխքում հայտնվեն միայն իրենց մահից հետո:

Անգլոսաքսերի այդ բարոյական նորմերը, այս կամ այն կերպ գործում են ամենուրեք, և Հայաստանն այդ առումով բացառություն չէ:

Այնպես, որ այդ համարանիշի աճուրդի մասնակիցները պիտի հասկանան, որ իրենց մասնակցությամբ, արդեն կարմիր գիծ են քաշել իրենց և հանրության միջև: Եվ այդ իմաստով հարցը, թե ո՛վ կհաղթի այդ աճուրդում, արդեն կարևոր չէ:

Իսկ իշխանափոխությունը միայն կարձանագրի այդ դառը իրողությունը՝ բացելով Հայաստանի համար, այդ թվում՝ նաև բարոյական զարգացման նոր էջ:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Աղբյուրը՝ Zham.am