Արգենտինան կտրուկ արագացրել է արևային էլեկտրակայանների շահագործումը
Արգենտինան կտրուկ արագացրել է արևային էլեկտրակայանների հզորությունների շահագործումը։ Եթե 2022 թվականին շահագործման էր հանձնվել 33 մեգավատ ֆոտոգալվանական վահանակներ, ապա 2023 թվականին այդ ցուցանիշը հասել է 262 մեգավատի։
Ազգային էներգետիկ օպերատորի տվյալներով՝ երկրում տեղադրված ընդհանուր արևային գեներատորների հզորությունը հասել է 1366 մեգավատի, իսկ էներգետիկ ողջ հզորություններում արևային էներգիայի ծավալները կազմել են 3,1 %, համեմատած հարևան և աշխարհի այլ երկրների հետ այս ցուցանիշը, իհարկե, չափազանց ցածր է, սակայն պետք է հաշվի առնել առաջին հերթին Արգենտինայի տեղադրությունը Հարավային Ամերիկայում, որտեղ արևային օրերն այնքան էլ շատ չեն, իսկ Ռուսաստանից կամ Չինաստանից արդյունահանվող հանածոներից կախվածություն Արգենտինան չունի։
Այդուհանդերձ այդ երկիրը մտադիիր է հնարավոր բոլոր ջանքերը գործադրել արևային էներգիայի հզորությունները սեփական երկրում ավելացնելու։
«Էմբեր» անալիտիկ կենտրոնի տվյալներով 2022 թվականին Արգենտինայում արևային էլեկտրակայաններին բաժին էր հասնում ընդամենը 2 %-ը։ Երկիրը մտադիր է մինչև 2030 թվականը, այդ ցուցանիշը հասցնել 15 %-ի, ընդ որում կարծում են, որ դա բացարձակ իրատեսական է և հնարավոր է հասնել նման արդյունքի լուրջ ներդրումների և քաղաքական խոչընդոտները հաղթահարելու առումով։
Հայաստանն արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն ունի՝ «Սոլարոնը»։
Կարինե Սիմոնյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT