Երևանում պարեկը տուն գնալիս երեխաների մոտ կասկածելի վարքագիծ է նկատել. պարեկի ու քրեագետի շնորհիվ նռնակը չպայթեց
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ փետրվարի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի կրտսեր պարեկ Վիգեն Դուրյանը ծառայությունից տուն գնալիս Տիչինայի փողոցում աղբամանների մոտ նկատել է երեխաների, հաղորդում է Shamshyan.com-ը:
Երեխաների վարքագիծը կասկած է առաջացել պարեկի մոտ, և նա մոտենալով նրանց, նկատել է, որ երեխաները նռնակի նմանվող առարկայի հետ են խաղում:
Պարեկը երեխաներին, որոնք եղել են 5 հոգի, տարհանել է նշված վայրից, ապա դեպքի մասին տեղեկացրել ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանին:
Տարածքը սահմանազատվել է: Ահազանգով ժամանել է նաև ոստիկանության Մալաթիայի բաժնի հերթապահ խումբը:
Քրեագետը վնասազերծել է նռնակը և այն տեղափոխել անվտանգ վայր:
Դեպքի փաստով Մալաթիայի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվելու են՝ ինչ հանգամանքներում է նռնակը հայտնվել աղբամանների մոտ:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT