Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ապավինեն Ալմա-Աթայի 1991թ.-ի հռչակագրին. Տոյվո Կլաար
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքները կարելի է ավարտել արդեն այս տարի։ Այս մասին Անթալիայում կայացած դիվանագիտական ֆորումում հայտարարել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ նշելով, որ Եվրամիությունը ներգրավված է Հարավային Կովկասում կայունության և անվտանգության հաստատման գործընթացում։
«Պետությունների ղեկավարները պետք է պատասխանատվություն ստանձնեն և ստորագրեն համաձայնագիրը։ Որպես մարդ, ով երկար տարիներ աշխատել է այս գործընթացի վրա, ես համոզված եմ, որ դրան կարելի է հասնել այս տարի։ Երկարաժամկետ խաղաղություն հաստատելու համար անհրաժեշտ է հասնել համաձայնության, որն արդարացի կընկալվի բոլոր կողմերի կողմից։ Եվրոպայի վերջին հարյուր տարվա պատմությունը ցույց է տալիս հաղթողի կողմից պարտադրված խաղաղության փխրունությունը, ինչպես նաև հաշտեցման և ռազմական գործողությունների հաղթահարման նշանակալի առավելությունները», - ասել է եվրոպացի դիվանագետը:
Նրա խոսքով, Հայաստանի և Ադրբեջանի համատեքստում անհրաժեշտ է հենվել արդեն իսկ կնքված պայմանագրերի վրա, այդ թվում՝ սահմանների սահմանազատումը՝ հիմնվելով Հայաստանի և Ադրբեջանի ԽՍՀ-ների միջև սահմանազատման գծերի վրա՝ 1991 թվականին Ալմա-Աթայի հռչակագրի ստորագրման պահին. «Համաձայնագիրը պետք է ներառի սահմանի բացում՝ մարդկանց և ապրանքների տեղաշարժի համար, այդ թվում՝ հարավային Հայաստանի տարածքով, Ադրբեջանի հիմնական մասից Նախիջևան»:
Կլաարը նշել է, որ Եվրամիությունը մեծ նշանակություն է տալիս Թուրքիայի դերին, որը բացառիկ հնարավորություն ունի նպաստելու խաղաղությանը՝ բացելով սահմանները և վերականգնելով Հայաստանի հետ տրանսպորտային կապերը։ Նրա կարծիքով, խաղաղ կարգավորումը օգուտ կբերի ոչ միայն անմիջականորեն ներգրավված երկրներին, այլեւ ԵՄ երկրներին՝ ապահովելով Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի եւ Չինաստանի միջեւ տրանսպորտային միջանցքի հուսալիությունը։
«Նման քայլը Եվրամիությանը վստահություն կհաղորդի Եվրոպան Կենտրոնական Ասիայի և Չինաստանի հետ կապող տրանսպորտային միջանցքի անխափան աշխատանքի նկատմամբ։ Այս դեպքում ԵՄ-ն նաև կկարողանա Հայաստանից դուրս բերել քաղաքացիական դիտորդական առաքելությունը, որը տեղակայվել էր՝ ցույց տալու համար ԵՄ ներգրավվածությունը տարածաշրջանում»,- ընդգծել է Կլաարը։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին