Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ԱՄՆ արևային էներգետիկան «ցնցումների» մեջ է Պայքարը չի դադարել և մենք շարունակում ենք մեր հանրագրի ստորագրահավաքը. Հրայր ԿամենդատյանՓակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. ՀայաՔվե ՀիմնասյուներԴեղորայքի գների իջեցում և տնտեսական վերափոխում. «Ուժեղ Հայաստանի» ծրագրային առաջարկները Քարոզարշավի ձևականությունը և իրական օրակարգի բացակայությունը Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբ
Հասարակություն

Հորից ու որդուց ավազակությամբ շուրջ 37 դրամի ոսկյա զարդեր են գողացել․ նոր մանրամասներ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

 

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված բազմաթիվ վարույթային ու ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել են Արթիկ քաղաքի բնակիչներ՝ հայր և որդուց, նախնական համաձայնությամբ, զենքի գործադրմամբ, բռնություն գործադրելու միջոցով, ավազակությամբ առանձնապես խոշոր չափերով ոսկյա զարդերը հափշտակելու դեպքի մի շարք հանգամանքներ։ Մասնավորապես պարզվել է, որ ավազակության մեջ ներգրավվել է 4 անձ, ովքեր Երևան քաղաքի բնակիչներ են։ Հայտնել է ՀՀ քննչական կոմիտեն։

Քննությամբ պարզվել է, որ 2024 թվականի փետրվարի 9-ին՝ ժամը 09:45-ի սահմաններում, Արթիկ քաղաքի վերոնշյալ բնակիչների շենքի մուտքի մոտ, չորս դիմակավորված և սև անձրևանոցներով հանդերձավորված անձինք, ներկայանալով որպես ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներ, քաշքշելով նրանց նստեցրել են իրենց կողմից շահագործվող «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան։ Այնուհետև որդու «Մերսեդես-Բենց Ս500» մակնիշի ավտոմեքենայի սրահից վերցրել են նրանց խանութի վաճառքի համար նախատեսված ավելի քան 37.000.000 ՀՀ դրամ արժողությամբ ոսկյա զարդերը, ավտոմեքենայով վերջիններիս տարել Արթիկի քաղաքային մարզադաշտի մոտ։ Այդ ընթացքում, նշված անձինք ծեծի են ենթարկել հորը և որդուն, ատրճանակից անկանոն կրակոցներ են արձակել, բռնակով հարվածներ հասցրել նրանց գլխին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ ու հեռացել նշված ավտոմեքենայով:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա միջնորդություններ են ներկայացվել հսկող դատախազին՝ Երևանի հիշյալ 4 բնակիչների նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով (առանձին դաժանությամբ կատարված ավազակությունը) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (զենք, զինամթերքի ապօրինի շրջանառությունը) քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որոնք բավարարվել են։

Հանձնարարություն է տրվել ոստիկանությանը՝ մեղադրյալներին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու վերաբերյալ։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նրանցից երկուսը հայտնաբերվել են և դատարան ներկայացվելու համար ձերբակալվել։ Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։

Հանցավոր խմբի մյուս երկու անդամների նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

Նախաքննությունը շարունակվում է։