Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ԱՄՆ արևային էներգետիկան «ցնցումների» մեջ է Պայքարը չի դադարել և մենք շարունակում ենք մեր հանրագրի ստորագրահավաքը. Հրայր ԿամենդատյանՓակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. ՀայաՔվե ՀիմնասյուներԴեղորայքի գների իջեցում և տնտեսական վերափոխում. «Ուժեղ Հայաստանի» ծրագրային առաջարկները Քարոզարշավի ձևականությունը և իրական օրակարգի բացակայությունը Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբ
Հասարակություն

Բարերար Վահե Բադալյանը 15-րդ դարի մեծարժեք ձեռագիր է նվիրաբերել Մատենադարանին

Օրերս Մատենադարանի թանգարանի Ընծայաբերման սրահում տեղի է ունեցել բարերար Վահե Բադալյանի կողմից՝ Մատենադարանին Հովհաննես երեցի ընդօրինակած Ավետարանի (15-րդ դար) ընծայաբերման հանդիսավոր արարողությունը։ Միջոցառումն անցկացվել է «Նվիրական անուններ. մատյանների տունդարձը» խորագրով ցուցադրության շրջանակում։ 

Ի երախտագիտություն մեծարժեք ձեռագրի նվիրաբերման՝ նվիրատուին առաջին անգամ շնորհվել է «Մատենադարանի բարերար» Ոսկե մեդալ։ Բարերար Վահե Բադալյանի անունից Ոսկե մեդալն ստացել է նրա որդին՝ Ռոման Բադալյանը, ով Բադալյանների ընտանիքի անունից հանդես է եկել շնորհակալական խոսքով։

«Խորին երախտագիտություն եմ հայտնում մեր ազգի պատմության ու մշակութային ժառանգության պահպանմանը նպաստող ձեր անգնահատելի ջանքերի համար։ Բադալյան ընտանիքի համար մեծագույն պատիվ է «Մատենադարանի բարերար» առաջին Ոսկե մեդալին արժանանալը։ Այն ընդունում եմ պատկառանքով և ուրախությամբ՝ գիտակցելով, որ ևս մեկ հնագույն ձեռագիր հասանելի կլինի ինչպես ապագա սերունդների, այնպես էլ միջազգային գիտական հանրության կողմից ուսումնասիրման համար», - նշել է Ռոման Բադալյանը։

Իր հերթին, Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանն ընդգծել է Բադալյանների ընտանիքի անգնահատելի ջանքերը՝ հայկական մշակութային ժառանգության հարստացման գործում․ «Բարերար Վահե Բադալյանը Մատենադարանին է ընծայաբերում Հովհաննես երեցի ընդօրինակած Ավետարանը, որը գրվել է 1454 թվականին Բաղեշի Մզուք գյուղում, որը միջին դարերում եղել է հայ գրչության կենտրոն։ Մանրանկարները պատկանում են Վասպուրականի դպրոցին. պատվիրատուն եղել է տանուտեր Հակոբը»։ 

Միջոցառմանը ելույթով է հանդես եկել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ով, կարևորելով բացառիկ ձեռագրի ընծայաբերումը, նշել է․ «Մատենադարանը բազմաթիվ մարդկանց և նրանց նվիրումի, սրտացավության արդյունքն է և շարունակում է լինել: Այստեղ մեկտեղվում են մեր բոլորի՝ պետության, անհատների, մասնավորի ջանքերը: Եվ սա, կարծում եմ, ցույց է տալիս Մատենադարանի նշանակությունը, որը կարողանում է համախմբել ու տանել»:

«Նվիրական անուններ. մատյանների տունդարձը» խորագրով ցուցադրությամբ մեկնարկում է Մատենադարանի՝ Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ հռչակվելու 65-ամյակին նվիրված միջոցառումների շարքը։ Ներկայացվելու են տարբեր տարիներին ընծայաբերված ձեռագրերի, արխիվային նյութերի և հնատիպ գրքերի բացառիկ հավաքածուներ։