Ի՞նչ է ասել Լավրովը Միրզոյանի ականջին
Հայաստանի ԱԳՆ-ն երեկ երեկոյան ուշագրավ տեղեկություն հայտնեց, որ ռուսական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի հեռախոսազանգը՝ նշելով, որ հեռախոսազրույցը կայացել է ռուսական կողմի նախաձեռնությամբ, և արտգործնախարարները քննարկել են երկկողմ և տարածաշրջանին վերաբերող հարցեր։
Ռուսական կողմը զրույցի մասին որևէ տեղեկութուն չի հայտնել։ Ընդամենն օրեր առաջ թուրքական Անթալիայում թե՛ Միրզոյանը, և թե՛ Լավրովը մասնակցում էին դիվանագիտական համաժողովին, հանդիպումներ ունենում տարբեր գործընկերների հետ։
Նրանք այդպես էլ որևէ հանդիպում չեն ունեցել Անթալիայում, ընդհակառակն Արարատ Միրզոյանին հանձնարարված է եղել խուսափել այդ հանդիպումներից և անընդհատ ցույց տալ թշնամական վերաբերմունքը Ռուսաստանի արտգործնախարարի նկատմամբ, և ընդամենը 2 օր անց, ռուսական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույցը և հայկական կողմի չափազանց լակոնիկ արձագանքը վկայում է, որ այս զրույցը եղել է կոշտ տոնայնությամբ և վտանգավոր եզրահանգումներով։
Ի վերջո Հայատանի իշխանություններն արդեն բավականին նյարդայնացրել են պաշտոնական Կրեմլին, որտեղից բացահայտ սպառնալիքներ են հնչում, ընդհուպ հայ–ռուսական հարաբերությունների վերանայման պահանջով։
Միգուցե, Լավրովը փորձել է հենց իր հայ գործընկերոջից հասկանալ՝ ի վերջո Հայաստանը շարունակելո՞ւ է մնալ ՀԱՊԿ անդամ, թե լքելու է անվտանգային այդ դաշինքը, ինչպես և ինտեգրացիոն այլ միավորումները։
Թե ի՞նչ են քննարկել և ի՞նչ ընդհանուր եզրակացության են եկել արտգործնախարարները, չի նշվում։
Անահիտ Մինասյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT