ԶՊՄԿ-ի հովանավորությամբ վերակառուցվել է «Լեռնագործ» մարզադաշտի տրիբունան
Մարտի 2-ին մեծ ֆուտբոլը վերադարձավ Կապան: Մեկնարկեց 2023-2024 թթ. Հայաստանի ֆուտբոլի առաջնության երկրորդ խմբի գարնանային մրցաշրջանը: «Լեռնագործ» մարզադաշտում Կապանի «Սյունիքը» ֆուտբոլային խաղացանկի 18-րդ մրցափուլի շրջանակում հյուրընկալեց Երևանի «Արարատ-Արմենիա-2» թիմին: Ի դեպ, հանդիսականին հաճելի անակնկալ էր սպասվում: Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հովանավորությամբ վերակառուցվել է մարզադաշտի տրիբունան. փայտե հնամաշ նստարանները փոխարինվել են պլաստմասայե աթոռակներով, ինչպես պահանջում են միջազգային ֆուտբոլային կառույցների չափանիշները:
Հանդիպման առաջին խաղասկիզբը նվազ հետաքրքիր էր, «Սյունիքի» դարպասապահը, կարելի է ասել, անգործության էր մատնվել, մի քանի անգամ վտանգավոր պահ ստեղծվեց հյուրերի դարպասի մոտ: Երբ թիմերը ընդմիջման գնացին, լուսատախտակին 0:0 հաշիվն էր: Երկրորդ խաղակեսն անցավ երկուստեք գրոհներով, և խաղավարտին՝ 89-րդ րոպեին հյուրերը խփեցին հաղթական գոլը՝ Կապանից մեկնելով երեք միավոր վաստակած:
Հանդիպմանը ներկա էին ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, «ԶՊՄԿ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը, ընկերության կայուն զարգացման տնօրեն Արմեն Ստեփանյանը:
Վահրամ Օրբելյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT