Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սիրիայից Իրաք է տեղափոխվել Ադրբեջանի 55 քաղաքացի. նրանք ԻՊ-ի զինյալներ են Իշխանության ներկայացուցիչների իրար խառնվելը վկայում է այն մասին, որ ընդդիմությունը ճիշտ ուղու վրա է․ «Հայրենիք» կուսակցության անդամ Սարգիս ՆիազյանՎանաձոր քաղաքում «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հանդիպում ունեցավ վանաձորցի երիտասարդների հետԵրբ կրկին հագնելու ես այն, ինչի վրա ծիծաղում էիր. «Միլիենիալների «քրինժը»», որը 2026 թվականին վերադառնում է նորաձևությունԱշխարհի ամենաուժեղ բանակը կարող է ստանալ այնպիսի մի ապտակ, որից հետո այլևս ոտքի չի կանգնի. Խամենեիի արձագանքը ԱՄՆ-ինՉինաստանից Ռուսաստան ուղարկված ծանրոցներում հայտնաբերվել են 30 կգ ռադիոակտիվ ուլունքներԻդրամի, Մեդիամաքսի եւ «Հայորդի» հիմնադրամի նախաձեռնությունը՝ Գիրք նվիրելու տոնին ընդառաջ«Սևան» ՔԿՀ-ում կանխվել է տեսակցության եկած կնոջ կողմից ամուսնուն թմրամիջոցի նմանվող զանգվածի փոխանցման փորձըՎՏԲ-Հայաստան Բանկը վերաբացել է Աշտարակ քաղաքի մասնաճյուղը«Հայաստանի լավագույն 100 ուսանողներ» մրցույթի մասին. Գոհար ՂումաշյանԲերքի երաշխավորված մթերում․ Շիրազ ՄանուկյանՊԵԿ-ը կանխել է ՀՀ-ից մաքսային հսկողությունից թաքցված ոսկենման և արծաթանման մետաղներից պատրաստված զարդերի արտահանման փորձըԴեղերի գները պետք է իջնեն, որ մարդիկ ավելի լավ ապրեն․ Ուժեղ Հայաստանում մարդիկ լավ են ապրելուԱյսօրվա ակցիայի առիթը Կաթողիկոսի ելքի նկատմամբ կիրառված արգելանքն է և Եպիսկոպոսաց Մեծ Ժողովի բնականոն կայացման խոչընդոտումը․ «Համահայկական ճակատ» Շարժում«Ցավալի էր, որ տղամարդիկ էին գրում ու բամբասում». Արմինե Պողոսյանն՝ իր անձնական կյանքը քննարկելու մասինԿամ հերքե՛ք, կամ անկեղծ ասե՛ք, որ ինքնիշխան չենք և անգամ մենք ինքներս մեր ՍԴ որոշումները չենք ճանաչում. Էդմոն Մարուքյան«Անորակ ասֆալտ անելու պատճառը թող իրենց շվեյցարական բանկերի հաշիվներում փնտրեն». Բագրատ ՄիկոյանՄոուրինյուն խոստովանել է, թե իրականում ինչու է ժամանակին հեռացել «Ռեալ»-ից Ընթերցեք «Առաջարկ Հայաստանի» կոնցեպտը․ Արման ԱբովյանԿուբայի դեմ ԱՄՆ-ի գործողության անհրաժեշտությունը չկա. Թրամփ
Հասարակություն

Seven Visions, The Dvin-ը նոմինացված է World Travel Awards Europe Gala Ceremony 2024 հեղինակավոր մրցանակաբաշխությանը

Seven Visions, The Dvin-ը շարունակում է ներկայացնել սպասարկման ամենաբարձր մակարդակը և անմոռանալի հանգստի տպավորիչ հնարավորությունները: The Dvin-ը հպարտանում է բազմաթիվ մրցանակներով և հեղինակավոր անվանակարգերով, որոնք ընդգծում են որակի և նորարարության հանդեպ իր նվիրվածությունը: Իր՝ կատարելության ձգտման շնորհիվ Seven Visions, The Dvin-ը ոչ միայն արժանացել է բազմաթիվ մրցանակների, այլև ամրապնդել է Հայաստանի համբավը՝ որպես գրավիչ զբոսաշրջային վայր ամբողջ աշխարհում։

Ընդամենն ամիսներ առաջ Seven Visions, The Dvin-ը աշխարհում ճանաչվեց լավագույն Ռեզորթը՝ հաղթելով «World's Leading Hotel Dining & Entertainment Experience» անվանակարգում: Seven Visions, The Dvin-ն ընդամենը 2 ամսվա ընթացքում 4 միջազգային մրցույթի է մասնակցել և ճանաչվել լավագույնը թե՛ աշխարհում, թե՛ եվրոպայում։ Այդ մրցույթներից մեկն օրինակ անցկացվել է դեկտեմբերի 1-ին Դուբայի Բուրջ Ալ Արաբում, որտեղ տարբեր անվանակարգերում մասնակիցների թվում էին այնպիսի հզոր համալիրներ, ինչպիսք էին օրինակ Jumeirah Al Naseem, Burj Al Arab, Four Seasons, Atlantis The Royal, Kempinski Hotel Mall of the Emirates-ը և այլն։

Այսօր արդեն մեզ հայտնի է դարձել, որ Seven Visions, The Dvin-ը նոմինացված է մարտի 7-ին Բեռլինում անցկացվացելիք World Travel Awards Europe Gala Ceremony 2024 հեղինակավոր մրցանակաբաշխությանը։ Այստե՛ղ՝ Հայաստանում, մեծ է սպասումը, թե հերթական անգամ մեր երկրին ինչ հաջողություններ կբերի Seven Visions, The Dvin-ը։

Seven Visions Resort & Places, The Dvin-ը Երևանի կենտրոնում գտնվող շքեղ համալիր է, որն իր մեջ ներառում է 153 նրբաճաշակ և նորաոճ սենյակ, բարձրակարգ ռեստորաններ, ակումբներ, բուտիկներ, թատրոն, տարբեր տրամաչափի հանդիսությունների սրահներ, սպորտային համալիր, լողավազան, կոնֆերանս սրահներ և ժամանցի բազմաթիվ այլ գոտիներ։ Վերաբացման օրվանից այս համալիրում են տեղի ունենում Հայաստանում կազմակերպված ամենակարևոր պետական միջոցառումները, ամենաշքեղ մասնավոր երեկույթները, Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովից հետո այստեղ է մատուցվել գալա-ընթրիքը, այստեղ են իջևանում Հայաստան ժամանած տարբեր երկրների նախագահներ և հենց այս համալիրի ռեստորանների բարձրակարգ սպասարկումից են օգտվել՝ Մակրոնը, Ջասթին Թրուդոն, Պուտինը և այլք։

Ոլորտում նորարարություններով և տեխնոլոգիաներով հագեցած այս ռեզորթը կարճ ժամանակում դարձել է մեր երկրի այցեքարտը։ Թե ինչ հաղթանակներ են սպասվում առջևում պարզ կլինի առաջիկայում: Սա է իրական հայրենասիրությունը՝ ներդրումներ կատարելը, արժեք ստեղծելը, դեր խաղալը պետության վարկանիշի բարձրացման համար։