Ի՞նչ է կորցրել ՆԱՏՕ-ն Հայաստանում
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը մարտի 17-19-ը կայցելի Ադրբեջան, Վրաստան և Հայաստան։ Մարտի 17-ին Ստոլտենբերգը Բաքվում բանակցություններ կվարի նախագահ Ալիևի, պաշտպանության և արտաքին գործերի նախարարների հետ։ Վրաստանում նա հանդիպելու է նախագահ Սալոմե Զուրաբիշլիվիին և վարչապետ Իրաքլի Կոբախիձեին, իսկ մարտի 19-ին կլինի Երևանում, որտեղ հանդիպումներ կունենա նախագահ Վահագն Խաչատուրյանի և Նիկոլ Փաշինյանի հետ։ ՆԱՏՕ-ի քարտուղարը նաև Նիկոլ Փաշինյանի հետ մամուլի համատեղ հայտարարությամբ է հանդես գալու։
Հատկապես Եվրախորհրդարանի բանաձևից հետո, երբ եվրոպական կառույցները հայտնել են իրենց պատրաստակամությունը աջակցելու Հայաստանի ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակին, ՆԱՏՕ-ի այս ակտիվությունը լիովին տրամաբանական է։ Արևմուտքը մեր տարածաշրջանը գրոհում է ոչ միայն քաղաքական ու տնտեսական կառույցներով, այլ նաև իր հիմնական ռազմական կառույցով։
Իհարկե, ո՛չ Վրաստանը, որն ամենաշատն է առնչվել ՆԱՏՕ-ի հետ, և ո՛չ էլ Հայաստանն ու Ադրբեջանը ՆԱՏՕ-ին առնվազն առաջիկայում անդամակցելու շանս չունեն։
Ավելին, մեր տարածաշրջանի երկրներին Արևմուտքը դիտարկում է միայն որպես պլացդարմ՝ Ռուսաստանի դեմ նոր ճակատ բացելու, Ռուսաստանին թուլացնելու առումով, ուստի առնվազն մեծ ախորժակ պետք չէ ունենալ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի այցից։
Սա ընդամենը հերթական այցերից մեկն է, որ լիովին տեղավորվում է Հարավկովկասյան տարածաշրջանը ռուսներից ազատելու արևմտյան ծրագրերի հետ։ Ստոլտենբերգը խոստումների մի ամբողջ կույտ կարող է արձակել թե՛ Երևանում և թե՛ մյուս հարավկովկասյան մայրաքաղաքաներում, բայց առնվազն միամիտ պետք է լինել ՝ չհասկանալու համար, թե իրականում որն է Արևմուտքի և ՆԱՏՕ-ի նպատակը։
Մելինե Վարդումյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Նվազագույն կենսաթոշակը՝ 100 000 դրամ․ Նաիրի Սարգսյան