Քոչարյանը դատարան է մտել այն մուտքով, որն անհրաժեշտ է համարել իր անվտանգության ծառայությունը. Ալումյան
Ռոբերտ Քոչարյանը դատարան է մտել այն մուտքով, որն անհրաժեշտ է համարել իր անվտանգության ծառայությունը։ Այս մասին այսօր՝ հունիսի 14–ին Վերաքննիչ քրեական դատարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ, փաստաբան Հայկ Ալումյանը՝ անդրադառնալով Երևան քաղաքի դատախազ Գևորգ Բաղդասարյանի այն մտահոգությանը, թե Ռոբերտ Քոչարյանը դատարանի փակ գոտուց է մտնում նիստերի դահլիճ։
«Առաջին անգամ չէ, որ Ռոբերտ Քոչարյանը դատարան է մտնում այլ մուտքով։ Ռոբերտ Քոչարյանը երբ եկել է դատարան, մտել է այն մուտքով, որով անհրաժեշտ է համարել իր անվտանգության ծառայությունը»,–ասաց նա։
Ալումյանը հիշեցրեց, որ նախկին նախագահն այն պաշտոնատար անձանցից մեկն է, որի վրա տարածվում են օրենքի մի շարք դրույթներ, այդ թվում նրա անվտանգության կազմակերպման հետ կապված հարցերը։
Փաստաբանը նկատեց, որ նույն օրենքները չեն տարածվում գլխավոր դատախազի վրա և համեմատական անցկացնել երկուսի՝ դատարան մուտք գործելու եղանակների միջև, ճիշտ չէ։
«Դատախազությանը թվացել է, թե պարոն Քոչարյանը դատարանի նիստերի դահլիճում գտնվող դատավորի համար նախատեսված դռնից է ներս մտել , սակայն պարոն Քոչարյանն ուրիշ դռնով է մուտք գործել դատարան և դահլիճ մտել այն դռնով, որով որ բոլորս ենք մտել։ Այն մտավախությունը, որ Ռոբերտ Քոչարյանը դատարանի դահլիճ է մտնում նույն դռնից ինչ դատավորը, թող դատախազությունը չունենա»,–ասաց նա։
Հարցին թե ինչու՞ Ռոբերտ Քոչարյանը դուրս չի գալիս դատարանի բակ, Ալումյանը պատասխանեց.
«Ռոբերտ Քոչարյանը դուրս չի գալիս ոչ թե միայն նրա համար, որ դրսում ցույց է, այլ դա որոշում են նրա անվտանգության աշխատակիցները»։
Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանում՝ նախագահությամբ Արմեն Դանիելյանի, այսօր վերսկսվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի գործով Գլխավոր դատախազության, ինչպես նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչների բողոքների քննությունը: Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ իր դեմ ներկայացված ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու։




















Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Փակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացը