Վարչախումբը հրաժարվում է ՀՀ տարածքային ամբողջականության ճանաչումից և անվտանգության ապահովումից
ՀՀ փաստացի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթն Ազգային Ժողովում հերթական անգամ ապացուցեց, որ նրա ղեկավարած վարչախումբը հրաժարվում է իր իսկ ուղղակի պարտականությունների կատարումից, այն է` պետության անվտանգության ապահովումը և նրա ինքնիշխան սահմանների պաշտպանությունը։ Սույն անձն իր ելույթով նաև փաստացի հրաժարվում է ՀՀ տարածքային ամբողջականության ճանաչումից` առաջ քաշելով «պատմական և իրական Հայաստանի» հակադրության կեղծ թեզը և դրանց միջև առկա պայքարի մասին իր անհեթեթ ձևակերպումները։
Պետության անվտանգության ապահովումը բազմիցս ձախողած և ՀՀ-ի դեմ ռազմական գործողություններ թույլ տված անձն ստիպված է ընդունել, որ իր գործունեության կամ անգործության արդյունքում Հայաստանն այժմ հայտնվել է անվտանգային վակուումի մեջ: Վարչախումբը կազմաքանդել է մեր հարաբերությունները ՌԴ-ի և Իրանի հետ` միաժամանակ անվտանգության որևէ երաշխիք չստանալով ՀՀ-ի հիմնական արևմտյան գործընկերներ ԵՄ-ից և ԱՄՆ-ից։
Մոլագարի համառությամբ շարունակելով հանձնվողական քաղաքականությունը` Նիկոլ Փաշինյանը նաև խոստովանում է, որ նույնիսկ այդ դեպքում Հայաստանի վրա չհարձակման երաշխիքներ չկան` ՀՀ-ի դեմ լայն ռազմական ներխուժում փաստացի հրահրելով և դրանով ՀՀ բնակչությանն ահաբեկելով: Ահաբեկման այս քաղաքականության նպատակն է ռազմական գործողություններ հրահրելը` դրա հետևանքների համար պատասխանատվությունը բարդելով այն քաղաքական ուժերի և բնակչության լայն շերտերի վրա, որոնք համաձայն չեն հանձնվողական քաղաքականությանը և պատրաստ են պաշտպանելու մեր պետության տարածքային ամբողջականությունը։
Այս գործելաոճը հակապետական և հակասահմանադրական է, ուստի դրան անմիջականորեն սատարող բոլոր անձինք ևս փաստացի հանցանք են գործում ընդդեմ մեր պետության և նրա սահմանադրական կարգի, ինչի համար անխուսափելիորեն պատասխան են տալու Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելուց հետո։
«ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնությունը խստորեն դատապարտում է իշխող վարչախմբի այս գործելաոճը, արձանագրում, որ վարչախումբը չի ճանաչում սեփական երկրի տարածքային ամբողջականությունը և հրաժարվում է իր ուղղակի սահմանադրական պարտականության` երկիրը հնարավոր ագրեսիայից պաշտպանելու հանձնառության կատարումից։
Կոչ ենք անում ԱԺ բոլոր խմբակցություններին և պատգամավորներին անհատապես՝ նախաձեռնել իշխող վարչախմբի անվստահության գործընթաց` կանխելու մեր պետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ուղղված ահագնացող սպառնալիքները։
«ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնության խորհուրդ




















ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» թիմին․ Մամիկոն Ասլանյան
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Մենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Այս ընտրություններում հաղթելու է հայ ժողովուրդը և նրա շահերը ներկայացնող ուժերը․ Արսեն Գրիգորյան
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...