Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Փաշինյանի պարանոյան հասավ ԶԼՄ–ներին ու հասարակ քաղաքացիներին Ուզում ենք կառուցել այնպիսի բանակ, որտեղ սպան և զինվորը չեն դառնում քաղաքական ձախողումների մեղավոր. Արթուր Միքայելյան Տարածաշրջանը թեժանալու է. Արշակ ԿարապետյանՀնարավոր չէ խաղաղություն առանց կայուն ազգային անվտանգային համակարգի ու բանակի. ԱՄՆ նախկին դիվանագետ Այս իշխանության օրոք մեր արտաքին օրակարգում որևէ օգուտ չենք ունեցել․ Արմեն Մանվելյան.ԿԳՄՍ նախարարը նյարդային է արձագանքում Գզոյանի հեռացմանը Փաշինյանը օրակարգը լցնում է եղինջով ապուրով․ Չխաղալ նրա փնթի խաղը Ուժեղ Հայաստանը պաշտպանություն չի փնտրի, այլ կկառուցի այն սեփական ուժերով. Սամվել Կարապետյանի IA ելույթը Ընտրություններից առաջ իշխանությունների խոստումներն ավելի շռայլ են դառնում․ Արեգ ՍավգուլյանԼեգենդար հետախույզ Արթուր Ավանեսյանը ներկայացրեց Սամվել Կարապետյանի «Ուժեղ խաղաղություն» անվտանգության ծրագիրը Մենք մեծ աշխատանք ունենք կատարելու, վերականգնելու այն վնասը, որը Փաշինյանը հասցրել է երկրի տնտեսությանն ու անվտանգությանը. Նարեկ Կարապետյան Մենք այլևս թույլ չենք լինի. Սամվել Կարապետյանի անվտանգային ծրագիրը Սամվել Կարապետյանը խոստանում է մեծացնել ՀՀ պաշտպանական բյուջեն, վերադարձնել բոլոր գերիներին Հայաստանում արտադրված էլեկտրաէներգիայի 14%-ն ապահովել են արևային կայանները Վերականգնելու ենք այն վնասը, որը Փաշինյանը հասցրել է մեր երկրին․ Նարեկ Կարապետյան Թույլ Փաշինյանի պայմաններում ՀՀ-ն միայն համաձայնվելու է իրեն առաջադրած պայմաններին. Նարեկ կարապետյան Մեր անվտանգության ծրագիրը մշակվել է ՀՀ-ից ու արտերկրից առաջատար փորձագետների թիմի կողմից. Նարեկ Կարապետյան Սամվել Կարապետյանի գլխավորությամբ ստեղծվել է անվտանգության հարցերով միջազգային թիմ. Արեգա Հովսեփյան Փաշինյանը վտանգում է Հայաստանի անկախությունը. Էդմոն Մարուքյան Ուժեղ խաղաղություն` հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի անվտանգային ծրագրի շնորհանդեսը
Քաղաքականություն

Լեգենդար հետախույզ Արթուր Ավանեսյանը ներկայացրեց Սամվել Կարապետյանի «Ուժեղ խաղաղություն» անվտանգության ծրագիրը

«30 տարի ծառայել եմ սահմանին, լավ գիտեմ թշնամու ուժեղ և թույլ կողմերը, և այդ գիտակցությամբ ես հասկանում եմ մի պարզ ճշմարտություն՝ մեզ պետք է հակառակորդին ճանաչող և համապատասխանաբար գործող բանակ»,- Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի «Ուժեղ խաղաղություն» անվտանգության ծրագրի շնորհանդեսին ունեցած ելույթում ասաց Մարտական խաչ 2-րդ աստիճանի մեդալակիր, լեգենդար հետախույզ, պատերազմի հերոս, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգային թիմի ղեկավար Արթուր Ավանեսյանը։

Նա նշեց, որ ուժեղ Հայաստանի անվտանգությունը սկսվում է  ոչ թե մեդալներից, այլ կամքից։

«Հայաստանն ապրում է բարդ ժամանակներում, մեր շուրջ կան ուժեր, որոնք ցանկանում են մեզ տեսնել բաժանված, թույլ, խոնարհված»,- նշեց լեգենդար հետախույզը՝ ընդգծելով, որ արտաքին ու ներքին սպառնալիքները չեն նահանջել։

«Ո՞վ է մեր թիվ մեկ թշնամին. ոչ թե հարևանը, այլ մեզ պարտադրված թուլությունը, անզորությունը, անվստահությունը սեփական ուժերի նկատմամբ»,- ասաց Ա. Ավանեսյանը։

Նա հայտարարեց, որ Սամվել Կարապետյանի մշակած «Ուժեղ խաղաղություն» ծրագրով առաջարկում են հետևյալ լուծումները.

«1. Ներդնել խելացի սահմաններ համալիր համակարգ՝ մարդկային գործոնի ռիսկը նվազեցնելու, սահմանների անխոցելիությունն ապահովելու համար, սահմանագծի ողջ երկայնքով արհեստական բանականության հիման վրա սենսորային ցանցերի և ինքնավար հարվածային միջոցների տեղակայում։

2. Ստեղծել ռազմական հետախուզության և կանխատեսման համակարգ՝ սպառնալիքները վաղ փուլում հայտնաբերելու նպատակով։

3. Զինված ուժերում միասնական կառավարման համակարգի ներդրում, որը կառավարում է օդային, ցամաքային, տեղեկատվական տիրույթների համապատասխան գործողությունները։

4. Հայաստանի անկախության համար տեղական ռազմաարդյունաբերական համալիրի ստեղծումը մեզ համար գերակա նպատակ է, դա մեզ հնարավորություն է  տալու նվազեցնել մեր կախվածությունն այլ երկրներից ճգնաժամային իրավիճակներում, բացի դրանից՝ ավելի խելամիտ օգտագործել պաշտպանական բյուջեն։

5. Հայաստանի երկինքը լինելու է ամբողջովին պաշտպանված։ Սա մեզ համար գերակա նպատակ է։ Ցավալիորեն պատմությունը ցույց է տվել, երբ անպաշտպան է Հայաստանի երկինքը, անպաշտպան է հայ զինվորը։

Հակաօդային պաշտպանության համակարգերի՝ որսիչ դրոններ, հակաօդային հրթիռներ, խափանման մեթոդներ, կիրառմամբ Հայաստանի երկինքը կլինի պաշտպանված։

6. Ինձ համար պատվի հարց է, որ մեր հասարակության մեջ վերականգնվի հայ զինվորի, հայ սպայի պատիվը։

Հայ զինվորականը միշտ էլ եղել  է առյուծի պես՝ գիտակցելով, որ թիկունքում հայրենիքն է, իր ընտանիքը։ Նա չի պարտվել, չի հանձնվել, քանի դեռ թիկունքից չեն հարվածել նրան։ Թույլ ղեկավարի օրոք չենք կարող ունենալ ուժեղ բանակ, նա պարզապես ի վիճակի չէ ուժեղ բանակ կառուցելու։

Եղնիկների բանակն առյուծի գլխավորությամբ կռվում է  առյուծի նման, իսկ առյուծների բանակը եղնիկի  գլխավորությամբ փախչում է  եղնիկի նման։ Բանակը դառնալու է մասնագիտական աճի ու սոցիալական բարձր կարգավիճակի երաշխավոր՝ հիմնված մարդկային արժեքների ու տաղանդի արժևորման վրա։ Մենք վերանայելու ենք սպայական կազմի կրթական ստանդարտները՝ շեշտը դնելով  ռազմավարական մտածողության, տեխնոլոգիական գրագիտության, առաջնորդության վրա։ Զինվորական ծառայությունը պետք է դառնա երկրի ամենամրցունակ մասնագիտություններից մեկը։ Ուժեղ բանակն է  տևական խաղաղության ամենահուսալի հիմքը։ Անվտանգությունը չի կարող կառուցվել հույսի վրա, այն ունի երկու հենք՝ Զինված ուժեր և դիվանագիտություն։ Մեկը մյուսին փոխլրացնելու դեպքում կունենանք ցանկալի արդյունք։

Ուժեղ բանակը պատերազմ չի սկսում, այն կանխում է  պատերազմը։ Ուժեղ խաղաղություն հնարավոր է միայն ուժեղ բանակի շնորհիվ»։

«Ես մի ամբողջ կյանք անց եմ կացրել սահմանին, եղել են դեպքեր, երբ մեկ ամսվա ընթացքում օրական մի քանի րոպե եմ քնել, բայց այդ քունն ամենաարդարն էր։ Այսօր ես չեմ կարող հանգիստ քնել, որովհետև վտագված է Մայր Հայաստանը։ Ես ձեզ խոստանում եմ՝ ամեն որոշում, ամեն ռեֆորմ, ամեն քայլ կատարվելու է մի հարցի պատասխանով՝ արդյո՞ք դա ուժեղ կդարաձնի Հայաստանը»,-ասաց Արթուր Ավանեսյանը։