Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Թե ինչեր է արել Սամվել Կարապետյանը մեր բանակի համար. Նարեկ Կարապետյան Փաշինյանի պարանոյան հասավ ԶԼՄ–ներին ու հասարակ քաղաքացիներին Ուզում ենք կառուցել այնպիսի բանակ, որտեղ սպան և զինվորը չեն դառնում քաղաքական ձախողումների մեղավոր. Արթուր Միքայելյան Տարածաշրջանը թեժանալու է. Արշակ ԿարապետյանՀնարավոր չէ խաղաղություն առանց կայուն ազգային անվտանգային համակարգի ու բանակի. ԱՄՆ նախկին դիվանագետ Այս իշխանության օրոք մեր արտաքին օրակարգում որևէ օգուտ չենք ունեցել․ Արմեն Մանվելյան.ԿԳՄՍ նախարարը նյարդային է արձագանքում Գզոյանի հեռացմանը Փաշինյանը օրակարգը լցնում է եղինջով ապուրով․ Չխաղալ նրա փնթի խաղը Ուժեղ Հայաստանը պաշտպանություն չի փնտրի, այլ կկառուցի այն սեփական ուժերով. Սամվել Կարապետյանի IA ելույթը Ընտրություններից առաջ իշխանությունների խոստումներն ավելի շռայլ են դառնում․ Արեգ ՍավգուլյանԼեգենդար հետախույզ Արթուր Ավանեսյանը ներկայացրեց Սամվել Կարապետյանի «Ուժեղ խաղաղություն» անվտանգության ծրագիրը Մենք մեծ աշխատանք ունենք կատարելու, վերականգնելու այն վնասը, որը Փաշինյանը հասցրել է երկրի տնտեսությանն ու անվտանգությանը. Նարեկ Կարապետյան Մենք այլևս թույլ չենք լինի. Սամվել Կարապետյանի անվտանգային ծրագիրը Սամվել Կարապետյանը խոստանում է մեծացնել ՀՀ պաշտպանական բյուջեն, վերադարձնել բոլոր գերիներին Հայաստանում արտադրված էլեկտրաէներգիայի 14%-ն ապահովել են արևային կայանները Վերականգնելու ենք այն վնասը, որը Փաշինյանը հասցրել է մեր երկրին․ Նարեկ Կարապետյան Թույլ Փաշինյանի պայմաններում ՀՀ-ն միայն համաձայնվելու է իրեն առաջադրած պայմաններին. Նարեկ կարապետյան Մեր անվտանգության ծրագիրը մշակվել է ՀՀ-ից ու արտերկրից առաջատար փորձագետների թիմի կողմից. Նարեկ Կարապետյան Սամվել Կարապետյանի գլխավորությամբ ստեղծվել է անվտանգության հարցերով միջազգային թիմ. Արեգա Հովսեփյան Փաշինյանը վտանգում է Հայաստանի անկախությունը. Էդմոն Մարուքյան
Քաղաքականություն

Փաշինյանը օրակարգը լցնում է եղինջով ապուրով․ Չխաղալ նրա փնթի խաղը

Ամեն օր նոր բան ուտելը կամ անհեթեթ որևէ տեսանյութ տարածելը Փաշինյանի դեպքում արդեն դարձել է սովորական օրինաչափություն։ Ուրախ ավտոբուսի առաջին օրվանից սկսած՝ Փաշինյանը պարբերաբար ինչ–որ բան է ծամում՝ պերաշկի, թխվածքաբլիթ, թթու լավաշ, վերջին օրերին էլ անցել է սեփական խոհանոցում պատրաստածը ըմբոշխնելու արարողություններին՝ եղինջով ապուր կամ կորեական աղցան ուտելով։

Փաշինյանի այս սովագարությունը այնպիսի ծավալների է հասել, որ նույնիսկ դուրս է եկել միջազգային ասպարեզ, ծաղրի արժանացել առաջատար լրատվամիջոցների կողմից, որոնք չեն կարողանում հասկանալ, թե ինչպես ծանր վիճակում գտնվող երկրի ղեկավարը, որի հարևանությամբ պատերազմ է ընթանում, զբաղված է ինչ–որ բաներ ուղիղ եթերում հուպ տալով։ Իրականում, Փաշինյանի արածը թեպետ հակահիգիենիկ, հակաէսթետիկ և տհաճ է, բայց ընդամենը մեկ նպատակ է հետապնդում՝ ամեն գնով իր ձեռքում պահել օրակարգը։ Վաղ առավոտից հասարակությանը քննարկելու թեմա տալ, որպեսզի խոսակցությունը գնա ոչ թե ընդդիմության առաջարկած տարբեր խնդիրների տեսլականների շուրջ, այլ իր ուտելու։

Փաշինյանը հրաշալի հասկանում է, որ սև փիառն էլ փիառ և հարկավոր է օրակարգը լցնել սեփական անձով, որպեսզի այլոց համար ժամանակ չմնա։ Սա, ի դեպ, հասարակության ուշադրությունը շեղելու դասական միջոց է, վաղուց օգտագործվում է, բայց այն, ինչ անում է Նիկոլ Փաշինյանը, արդեն դրվել է արդյունաբերական ռելսերի վրա։ Ընդդիմությունն ու լրատվամիջոցներն էլ ակտիվորեն լուսաբանում են այս հանգամանքը, տարածում Փաշինյանի հակագեղագիտական տեսանյութերը, դրանով բացառապես նպաստելով նրա օրակարգի տարածմանը։ Իհարկե, որևէ մեկին էլ հաճելի չէ տեսնել երկրի ղեկավարին նման վիճակներում, բայց և շատ ավելի կարևոր է մի կողմ թողնել Փաշինյանի այս պահվածքը և կենտրոնանալ առավելապես երկրին հուզող խնդիրների վրա։

Աննա Մարգարյան