Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Միայն քպականների կյանքում պետք է «բան փոխվի», թոշակառուն ո՞վ է նրանց համար. «Փաստ» Ինչո՞ւ է ՍԴ-ն խուսափում հարցին պատասխանել՝ անտեսելով օրենսդրական պահանջը. «Փաստ» Իսկ բազմահազար մեր հայրենակիցներն էլ այլ բան են կարծում. «Փաստ» Նախկինում Սամվել Կարապետյանն էր պահում շատ գործիչների հայանպաստ դիրքորոշման շրջանակներում. «Փաստ» Ամեն ամիս ավելանում են կոմունալ ծախսերը․ ուժեղ տնտեսությամբ թեթևացնելու ենք մեր բոլորիս ծախսային բեռը․ Անդրանիկ ԳևորգյանԵս երազանք ունեմ կառուցել Հիսուս Քրիստոսի ամենամեծ արձանն Իռլանդիայում. Հայաստանն այժմ կառուցում է այն, որը հիանալի տեսք ունի. Քոնոր ՄաքԳրեգորԱրարատի մարզի քրեական ոստիկանները Ոսկետափում հետախուզվողի են հայտնաբերել Վրաստանի նախկին վարչապետ Ղարիբաշվիլին դատապարտվել է 5 տարվա ազատազրկման Օպերատիվ միջոցառումների արդյունքում փաստաբանի մոտ հայտնաբերվել են թմրամիջոցների նմանվող զանգվածներԻրանում խաղաղ ցուցարարներին միացել են զինվшծ անձինք, որոնց նպատակն էր ավելացնել զnհերի թիվը, քանի որ Թրամփն ասել էր, որ այդ դեպքում կմիջամտի. ԱրաղչիՄենք իշխանության լեգիտիմության հարցը լուծել ենք, իրավակարգի լեգիտիմության հարցը չենք լուծել. արդարությունն ու արդատությունը զգացողություն է, որը չունենք. ՓաշինյանԳործող իշխանությունների հականվաճումները, որոնք շատ մոտ ապագայում պարտադիր վերանայման անհրաժեշտություն ունեն․ Հայկ ՖարմանյանԻնչ է արել Կառավարությունը քո 65 մլն դոլարով․ Նարեկ ԿարապետյանWednesday-ն ընդմիջում է վերցնում. Netflix-ը սիրված սերիալի վերադարձը հետաձգում է մինչև 2027 թվականըԻրանի առաջնորդները ցանկանում են բանակցել, սակայն հնարավոր է, որ մենք ստիպված լինենք գործել մինչ հանդիպումը․ Թրամփ2026 թվականի «Ոսկե գլոբուս»-ի կարևորագույն պահերը Մենք ունենալու ենք ուժեղ Հայաստան․ մենք ունենալու ենք օրինական, ոչ թե կամայական պետություն․ Ռուբեն ՄխիթարյանԱլոնսոն մեկնաբանել է Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչում «Բարսելոնայից» կրած պարտությունըՈւկրաինային 800 միլիարդ եվրո տրամադրելը Եվրոպային կտանի տնտեսական փլnւզման. ՕրբանԱդրբեջանը մեր ոխերիմ թշնամին է, մեր տղաներին մահվան են մատնել․ Գոհար Դավթյան
Ժամանց

Ահա թե ինչու են սիրուհիները տանում ուրիշների ամուսիններին․ մի կնոջ պատմություն

Ներկայացնում ենք 5 տարի ամուսնացած տղամարդու հետ հանդիպած կնոջ օրագիրը:

2012 թ. մարտ

Այսօր Ռոբն առաջին անգամ իմ անկողնում էր: Ես նույնիսկ մի քիչ շփոթվեցի: Նա պարզապես հիասքանչ է: Ռոբը 10 տարով մեծ է ինձնից (39 տարեկան է), ու ես կարծում եմ՝ նա մի քիչ նման է Բեն Աֆլեկին:

Ռոբը հիփոթեքային վարկերի գծով խորհրդատու է: Երբ նա առաջին անգամ մտավ անշարժ գույքի մեր գործակալություն, բոլոր աղջիկներն ուշաթափվում էին:

Մենք այցեքարտեր փոխանակեցինք աշխատանքային հարցերով իրար զանգահարելու հաար, բայց նա բառացիորեն ինձ ողողեց էլեկտրոնային նամակներով և SMS-ներով:

Մի քանի անգամ մենք միասին ճաշել ենք: Երբ նա կողքիս էր, որովայնիս մեջ թիթեռներ էին խաղում: Այսօր շամպայնը մեզ ստիպեց համբուրվել և բերեց իմ անկողնու մոտ: Բարեբախտաբար, Լյուսին՝ իմ սենյակակիցը, ուղևորության մեջ չէր:

Ես միայնակ էի 3 տարի… Ռոբն ինձ խենթ է թվում: Եվ նրա հետ սեքսը պարզապես հիասքանչ է: Բայց մեկ խնդիր կա…

Ռոբը չի կարող իմ տղամարդը լինել: Նա ամուսնացած է և կնոջ հետ երկվորյակ աղջիկների է մեծացնում՝ 6 տարեկան: Հիմա նա արդեն պետք է իր տան շեմից ներս մտնի…

2012 թ. օգոստոս

Վաղուց ես երդվել եմ, որ ոչ մի դեպքում չեմ հանդիպի ամուսնացած տղամարդու հետ: Բանն այն է, որ հայրս դավաճանել է մորս… Ես դեռահաս էի, երբ այդ մասին իմացա, ու մինչև հիմա նրան չեմ ներել:

Հիմա ճակատագիրն ինձ անակնկալ մատուցեց. ես հայտնվեցի սիրուհու դերում… Այդ գիշերվանից հետո ես ինձ երդվեցի, որ դա առաջին և վերջին անգամն է: Բայց Ռոբն ուրիշ ծրագրեր ուներ:

Մեր երկրորդ գիշերը մենք հյուրանոցում անցկացրինք: Նա նույնիսկ ամուսնական մատանին չէր հանում…

Հիմա մենք հանդիպում ենք շաբաթական մեկ անգամ: Ռոբն ինձ թանկարժեք նվերներով է ողողում: Նախ՝ մենք ընթրում ենք ռեստորանում, հետո հյուրանոց ենք գնում:

Ռոբն ինձ ասել է, որ իր կինը՝ Քելլին, մտերմությամբ հետաքրքված չէ աղջիկների ծնվելուց հետո: Այդ պատճառով ինքը բոլորովին մեղք չի զգում:

Իմ ընկերուհի Լյուսին ինձ մշտապես հարցնում է Ռոբի մասին, բայց ես պատասխանում եմ, որ մենք միայն աշխատանքի բերումով ենք հանդիպում:

2012 թ. հոկտեմբեր

Ես Ռոբին խոստովանեցի, որ սիրում եմ իրեն: Ես չէի պատրաստվում սիրահարվել, բայց ոչինչ չկարողացա անել զգացմունքներիս հետ: Ռոբը պատասխանեց, որ ինքն էլ ինձ է սիրում:

Նա մտադիր է բաժանվել Քելլիից հաջորդ տարի: Ես անհամբերությամբ սպասում եմ՝ վերջապես երբ կվերանա մեր հարաբերությունները գաղտնի պահելու անհրաժեշտությունը:

Արդեն սիրտս խառնում է հյուրանոցներում սեքսից: Եվ չեմ համբերում Ռոբին ընկերներիս հետ ծանոթացնել:

2012 թ. դեկտեմբեր

Որպեսզի կինը ոչինչ չկասկածի, ես Ռոբին Նոր տարուն փողկապ նվիրեցի: Ամբողջ տոնական արձակուրդների ընթացքում մենք ուղիղ 5 րոպե խոսեցինք, մինչ նա զբոսնում էր շան հետ: Ես չկարողացա զսպել արցունքներս…

Իսկ ամենավատն այն է, որ ամբողջ արձակուրդի ընթացքում մայրս մշտապես հարցնում էր՝ արդյոք ինչ-որ մեկը կա իմ կյանքում:

Ես գիտակցում եմ, որ փչացնում եմ Ռոբի դուստրերի կյանքը: Բայց, միևնույն է, անհամբերությամբ սպասում եմ՝ նա երբ կլքի Քելլիին:

2013 թ. նոյեմբեր

Այս տարի ես 30 տարեկան դարձա, աշխատավայրում պաշտոնս բարձրացրին, իսկ իմ ընկերուհի Լյուսին ամուսնացավ: Բայց Ռոբը մինչև հիմա կնոջ հետ է…

Նա ամեն անգամ պատճառներ է գտնում կնոջից չբաժանվելու համար: Նախ Ռոբն ասաց, որ Քելլիի մայրն է հիվանդացել, այդ պատճառով ինքը չի ուզում բաժանության մասին խոսել այդպիսի ծանր ժամանակ: Հետո նրանց ամուսնության տարեդարձն էր: Դրանից հետո մի շարք ուրիշ արդարացումներ:

Ես Լյուսիին պատմեցի Ռոբի մասին: Նա ասաց, որ ես հիմար եմ, նա երբեք չի հեռանա ընտանիքից: Կարծես նա իրավացի էր…

2014 թ. հունվար

Ամբողջ երեկո ես նայում էի Քելլիի լուսանկարները նրա ֆեյսբուքյան էջում: Նա գեղեցիկ շիկահեր է: Նրա ամբողջ շարքը լիքն է ընտանեկան լուսանկարներով, որոնցում նա Ռոբի և երեխաների հետ է:

Ես չեմ հավատում, որ նրանց միջև սեքս չկա: Նրանք շատ երջանիկ տեսք ունեն:

2014 թ. սեպտեմբեր

Քելլին մեր մասին ամեն ինչ գիտի…

Ես և Ռոբը Հռոմի տոմսեր գնեցինք հանգստյան օրերը միասին անցկացնելու համար: Օդանավակայանում Ռոբը մշտապես հեռանում էր. նրան Քելլին էր զանգահարում երեխաների հետ կապված: Հետո մեր կողքով ինչ-որ կին անցավ, և Ռոբը նրան տեսնելով՝ կավճի պես սպիտակեց:

Հռոմում մենք նյարդային պոռթկման շեմին էինք: Երբ տուն վերադարձանք, Ռոբը զանգահարեց ինձ և ասաց, որ մենք պետք է բաժանվենք: Քելլին կարդացել էր իմ հաղորդագրությունները նրա հեռախոսում:

Լյուսին հաճախ ինձ ծանոթացնում է իր ամուսնու ընկերների հետ, բայց ես չեմ կարողանում մտածել ոչ ոքի մասին՝ բացի Ռոբից…

2015 թ. մայիս

Ես նորից հանդիպում եմ Ռոբի հետ: Ճիշտ է, հիմա նա նույնիսկ չի ձևացնում, որ պատրաստվում է բաժանվել, իսկ ես նրան ոչ մի բանի մասին չեմ հարցնում:

Մեզ մոտ ոչ մի լավ բան չի ստացվի… Բայց ես անսահման ուրախ եմ, որ նա կողքիս է:

Հիմա ես մենակ եմ ապրում: Ռոբը գալիս է մի քանի ժամով՝ սեքսով զբաղվելու համար, իսկ ես ձևացնում եմ, թե ամեն ինչ նորմալ է:

Ռոբը նաև սարսափելի պարանոիդ է դարձել:

2016 թ. փետրվար

Ես շատ եմ մտածում, թե ինչպիսին կլիներ իմ և Ռոբի ապագան, եթե մենք նորմալ հարաբերություններ ունենայինք: Ամեն անգամ, երբ հյուր եմ լինում ընտանիքի, որը երեխա ունի, մեզ նրանց փոխարեն եմ պատկերացնում…

Ես նույնիսկ մտածում եմ, որ պետք է դադարեցնել հակաբեղմնավորիչ հաբեր ընդունելը: Հղիությունը Ռոբին ինձ հետ կկապեր: Նա ստիպված կլիներ ինչ-որ բան փոխել իր կյանքում և վերանայել Քելլիի հետ իր հարաբերությունները:

2017 թ. հունվար

Իմ կյանքում ամեն ինչ նախկինի պես է: Եթե ինչ-որ մեկն ինձ 5 տարի առաջ ասեր, որ ես այսքան ժամանակ սիրուհի կլինեմ, ես պարզապես կծիծաղեի:

Բայց ես դեռ հույս ունեմ, որ Ռոբն ուզում է ինձ հետ լինել:

2017 թ. մարտ

Նայելով ուրիշ սիրուհիների՝ ես զարմանում եմ, թե նրանց ինչպես է հաջողվել ամուսնուն տանել ընտանիքից: Ես ատում եմ ինձ, որ այդպես չստացվեց:

Բայց բանն այն է, որ ես շատ եմ սիրում Ռոբին: Եվ ես ավելի լավ է՝ նրան կնոջ հետ կիսեմ, քան ընդհանրապես առանց նրա ապրեմ…

 

 

Շարունակությունն այստեղ