Ձեր առաքելությունը խոսելն է, շատ ու երկար․ Ղազինյանը՝ Փաշինյանին
«Քաղաքացիական քաղաքական ուժը» ոչ մի աղերս չունի քաղաքագիտության հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը՝ անդրադառնաով Նիկոլ Փաշինյանի դիտարկմանը, որ ՔՊ-ն դուրս է գաղափարական ստանդարտներից։
Նրա գրառման մեջ, մասնավորապես, ասված է։
«Համաձայն եմ Ձեր հետ, պարոն Փաշինյան, դուք լիբերալ չեք, սոցիալիստ ու սոցիալ-դեմոկրատ չեք, քանի որ այդպիսին լինելու համար պետք է ունենալ գաղափար, հավատամք, արժեք ու սկզբուքներ։
Ցենտրիստ լինելու մասին նույնիսկ չմտածեք, քանի որ չունեք պետության ու պետականության ընկալում, արժևորվում ու կարևորում, չափից դուրս անկանխատեսելի եք, տարերային, անվստահելի ու անկայուն գործընկեր եք ներքին և արտաքին գործընկերների համար։
Նույնիսկ մի էլ մտածեք գաղափարախոսությունների մասին։ Ձեր առաքելությունը խոսելն է, շատ ու երկար։
Նորից խորհուրդ եմ տալիս կարդալ 9-րդ դասարանի «Հասարակագիտություն» առարկայի դասագիրքը, մինիմալ պատկերացում կազմել պետության և իրավունքի մասին, քաղաքական հոսանքների ու գաղափարախոսությունների մասին, քանի որ Ձեր նշած «քաղաքացիական քաղաքական ուժը» ոչ մի աղերս չունի քաղաքագիտության հետ։
Իսկ եթե, այնուամենայնիվ, վստահ եք, որ գոյություն ունի «քաղաքացիական քաղաքական ուժ», ապա մի հապաղեք, անմիջապես սկսեք այդ հոսանքի դոկտրինալ հիմքերի մշակման և ակադեմիական զարգացման աշխատանքները։
Ձեզ մեծ ապագա է սպասում գիտության ոլորտում, մի թաքցրեք Ձեր «տաղանդը», իրացրեք այն հանուն մարդկության և համաշխարհային քաղաքակրթության»։
Հիշեցնենք, որ այսօր՝ հունիսի 16-ին Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովին հայտարարել է՝ «Քաղաքական իմաստով մենք լիբերալ չենք, ցենտրիստ չենք, սոցիալ-դեմոկրատ չենք, մենք քաղաքացիական կուսակցություն ենք»:




















Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Փակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացը