Ճի՞շտ են շրջանառվող այն լուրերը, որ Արսեն Խառատյանը թմրանյութերի խոշոր խմբաքանակներ է ներմուծել ՀՀ. ՎԵՏՕ–ն դիմել է ԱԱԾ
ՎԵՏՕ շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը 5 հարց է ուղղել ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին: Ներկայացնում ենք գրությունն ամբողջությամբ.
ՀՀ Ազգային Անվտանգության Ծառայության տնօրեն Ա. Վանեցյանին
Analitik.am կայքը «Վարչապետի խորհրդականը հրաժարական կտա՞ թմրանյութերի հետ կապված սկանդալի պատճառով» վերնագրով նյութի մեջ գրում է.
«Analitik.am-ի տեղեկություններով, մոտ ժամանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդականներից մեկը հրաժարական կտա: Կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրը հայտնում է, որ հրաժարականը պայմանավորված է նրանով, որ տվյալ խորհրդականը հայտնվել է թմրանյութերի հետ կապված սկանդալային բացահայտման մեջ: Այս պահին չենք նշում տվյալ խորհրդականի անունը, սակայն հրաժարականն, ամենայն հավանականությամբ, կլինի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի այցի ավարտից հետո»:
Եվ իսկապես, Անգելա Մերկելի այցից անմիջապես հետո աշխատանքից առեղծվածային կերպով ազատվեց ՀՀ վարչապետի խորհրդական Արսեն Խառատյանը, ով իր ազատումը պատճառաբանում է ծիծաղելի և ոչ արժանահավատ ձևով: Վերջինս նշում է, որ վարչապետի խորհրդականի պաշտոնից ազատվում է, քանի որ կարոտել է իր ընտանիքը: Ընդամենը 3 ամիս պաշտոնավարած և պաշտոնին հրաժեշտ տված Արսեն Խառատյանի մասով մեկ տարի անց առկախ են մնում բազմաթիվ հարցեր, որոնք շարունակում են մնալ հանրային քննարկման տիրույթում: Հաշվի առնելով այն, որ ՀՀ իշխանությունը և իշխանությանը սերտաճած իրավապաշտպանները պնդում են, որ որդեգրել են թափանցիկ կառավարման գործելաոճ, խնդրում ենք այդ գործելաոճի ոգուն համապատասխան պատասխանել հետևյալ հարցերին.
1. Ճի՞շտ են մեկ տարի առաջվանից շրջանառվող այն լուրերը, որ Արսեն Խառատյանը պարբերաբար ծանր թմրանյութերի խոշոր խմբաքանակներ է ներմուծել Հայաստան՝ Վրաստանի հանրապետությունից:
2. Ճի՞շտ է, որ Արսեն Խառատյանը զբաղվել է իր իսկ ներմուծած ծանր թմրանյութերի վաճառքով ՀՀ տարածքում:
3. Ճի՞շտ է, որ Արսեն Խառատյանը ծանր թմրանյութերը ՀՀ տարածք ապօրինի ներմուծելու նպատակով օգտվել է Վրաստանի Հանրապետությունում գործող ՀՀ դեսպանատան դիվանագիտական համարանիշերից:
4. Ճի՞շտ է այն տեղեկությունները, որ Վրաստանում ՀՀ դեսպանը հանդիսանում է Արսեն Խառատյանի հովանավորյալը և, ըստ այդմ , անձեռմխելի է:
5.Ճի՞շտ է այն տեղեկությունը, որ Արսեն Խառատյանը բռնվել է ծանր թմրանյութերի խմբաքանակի հերթական ներմուծման ժամանակ և քաղաքական ղեկավարության կողմից որոշում է կայացվել այդ կապակցությամբ իրավական ընթացք չտալ և սկանդալը կանխելու նպատակով հեռացնել Արսեն Խառատյանին իր զբաղեցրած պաշտոնից:
Պահանջում ենք հրապարակել մեր հարցերի պատասխանները: Կանխավ շնորհակալություն:




















Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Փակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացը