Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Թրամփի կոչերը Զելենսկուն՝ գնալ գործարքի, հաստատում են, որ հենց ուկրաինական կողմն է hակամարտության կարգավորման գործընթացի հիմնական արգելքը. Պեսկով Իրանի իշխանությունները խիստ դժգոհ են Փաշինյանի կառավարությունից Փաշինյանի սիրտը սահմանադրական մեծամասնություն է ուզում Կապան և Քաջարան համայնքներում սոցիալական ծրագրերի իրականացումը միշտ եղել է ԶՊՄԿ-ի կարևորագույն առաքելություններից մեկը. տեսանյութԲուժօգնությունը հասանելի կդարձնենք՝ մարզերում սկրինինգային ծառայություն ներդնելով․ Հրայր ԿամենդատյանԳուշակությունների փոխարեն իշխանությունը պետք է զբաղվի իրական սոցիալական խնդիրներով․ Արեգ Սավգուլյան«Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագիրը հիմնավորված է և փաստարկված, ընդգրկում է յուրաքանչյուր ոլորտ և վերաբերում հասարակության բոլոր շերտերին․ Նաիրի ՍարգսյանԳյուղերը դատարկվում են. մասնագետները զգուշացնում են Սյունիքը ադրբեջանցի միգրանտներով վերաբնակեցնելու վտանգի մասին (տեսանյութ) Ռուսաստանը 2025 թվականին գործարկել է շուրջ 100 ՄՎտ հզորությամբ նոր արևային կայաններ «27 բնակավայր Սյունիքում՝ դատարկման վտանգի առաջ․ կրթական «օպտիմալացման» մութ կողմը» (տեսանյութ) Հայաստանի անկախությունը վտանգի տակ է․ Արցախի էջի անվան տակ Հայաստանի էջն են փակում. Էդմոն ՄարուքյանUcom-ի Level Up+ փաթեթները՝ Հայաստանում ամենաարագ շարժական ինտերնետովԳագիկ Ծառուկյանը հանդիպել է «Առաջարկ Հայաստանին» ծրագրի երիտասարդական պլատֆորմի ներկայացուցիչների և անվանի մարզիկների հետ«Կլինիկական մահ» ախտորոշմամբ Արաբկիրի ԲԿ է տեղափոխվել 1 տարեկան երեխա․ բժիշկներին հաջողվել է փրկել Մեզ սպասվում է 3 հրաշալի գարնանային օր, բայց ընդամենը՝ 3․ Սուրենյան (տեսանյութ) Իշխանությանը հաղթելու համար նախ նրան պետք է զրկել օրակարգը վերահսկելու և մթնոլորտ թելադրելու հաղթաթղթից, իսկ հետո ներկայացնել այլընտրանքը․ Աբրահամյան Սահմանադրության փոփոխությունը ոչ թե հայ ժողովրդի, այլ Ալիևի և Էրդողանի պահանջն է․ Մենուա ՍողոմոնյանՆիկոլի համար քվեարկողը Ալիևին է ձայն տալու. Արշակ Կարապետյան Տասը հազար դրամը արժանապատվության գին չէ. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե ինչի վրա է հիմնված մեր խաղաղության մեր բանաձևը, և ինչու ժամանակակից աշխարհում այլ տարբերակ այլևս չի գործում. Ավետիք Չալաբյան
Քաղաքականություն

ՊՆ-ում տեղի է ունեցել Հանրապետական զորակոչային հանձնաժողովի նիստը. Դավիթ Տոնոյանը ցուցումներ է տվել

Հունիսի 17-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված նիստ, որի ընթացքում ամփոփվել են 2018 թ. ձմեռային զորակոչի արդյունքներն ու քննարկվել 2019թ. ամառային  զորակոչի կազմակերպման աշխատանքները:

Նիստին մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ, մարզպետներ, ՊՆ, ԶՈՒ եւ ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը,  բժշկական եւ մարզային զորակոչային հանձնաժողովների անդամներ:

Նիստի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդգծել է զինված ուժերի համար կարեւորագույն գործընթացներից մեկի՝ զորակոչի միջոցով համալրման կարեւորությունը եւ փաստել, որ վերջին տարիներին, զորակոչին մասնակցող բոլոր կառույցների համատեղ ջանքերի շնորհիվ, զորակոչի գործընթացի իրականացումը դրվել է բարձր հիմքերի վրա։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շեշտել է նաեւ զորակոչի արդյունավետության առավել բարձրացման եւ կոռուպցիոն ռիսկերի բացառման ուղղությամբ իրականացվող քայլերի շարունակականության ապահովման անհրաժեշտությունը։ Ընդգծելով նախորդ՝ 2018թ. ձմեռային զորակոչի ժամանակ բժշկական հանձնաժողովների աշխատանքի արդյունավետությունը՝ Դավիթ Տոնոյանն անհրաժեշտ է համարել նաեւ զորակոչիկների բժշկական փորձաքննության առավել թափանցիկ կազմակերպման, պատշաճ բժշկական հետազոտություն չանցած զորակոչիկների զորակոչը բացառելու ուղղությամբ տարվող աշխատանքների կարեւորությունը;

Նիստի ընթացքում 2018թ. ձմեռային զորակոչի արդյունքներն առավել մանրամասն ներկայացրել է ՀՀ զինվորական կոմիսարի պաշտոնակատար, գնդապետ Ա. Ավթանդիլյանը: Զեկույցում ներկայացվել են զորակոչին վերաբերող վիճակագրական տվյալներ, զինկոմիսարիատների եւ բուժհանձնաժողովների կատարած աշխատանքները:

Նիստի մասնակիցները քննարկել են նաեւ «Ես եմ» եւ «Պատիվ ունեմ» ծրագրերի, զորակոչային տարիքի երիտասարդներին տրամադրվող տարկետման իրավունքի,    նախորդ զորակոչի ընթացքում տեղ գտած իրավախախտումների, զորակոչիկների կցագրման եւ հաշվառման, բուժհետազոտության կազմակերպման, զորակոչից խուսափողների նկատմամբ վարչական տույժերի կիրառման հետ կապված, ինչպես նաեւ զորակոչին  առնչվող այլ հարցեր։

Ամփոփելով նիստի աշխատանքները, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, հնարավոր կոռուպցիոն ռիսկերի բացառման ուղղությամբ իրականացվող հետեւողական պայքարի, զորակոչային բուժհետազոտությունների նկատմամբ խիստ վերահսկողություն սահմանելու եւ, ընդհանուր առմամբ՝ ամառային զորակոչը հստակ կազմակերպելու ու անցկացնելու վերաբերյալ տվել է ցուցումներ եւ հանձնարարականներ։

Պաշտպանության նախարարը նաեւ համոզմունք է հայտնել, որ գործընթացում ներգրավված բոլոր օղակների սերտ համագործակցության արդյունքում հերթական զորակոչի աշխատանքները եւս կիրականացվեն բարձր մակարդակով, կազմակերպված ու առանց խոչընդոտների: