Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իսրայելը ցանկանում է բազա կառուցել Սոմալիլենդում․ Bloomberg Բանակը մեզ համար ոչ թե անվտանգության գործիք է, այլ անվտանգության ռեզերվ է. ՓաշինյանՏանք հնարավորություն` փոքր բիզնեսը կայանա. Նարեկ ԿարապետյանԼիբանանում էսկալացիայի սկզբից ի վեր զnհերի թիվը հասել է 570-ի Դուբայում հայտնել են օդանավակայանի մոտ ԱԹU-ների ընկնելու հետևանքով չորս տnւժածի մասինՍամվել Կարապետյանը իր կառավարչի ունակություններով կարող է Հայաստանին ուժ ու կորով լինել․ Գառնիկ ԴավթյանԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելու համարՇնորհավոր ծնունդդ` իմ սիրելի զորամաս. Արտյոմ Սիմոնյան«Տոտենհեմի» գլխավոր մարզիչը բացատրել է, թե ինչու է «Ատլետիկոյի» հետ խաղի 17-րդ րոպեին փոխարինել դարպասապահինՓոշեկուլի և հեռուստացույցի վարկերով իշխանության եկածներն այսօր տարբեր տեղեր դղյակներ ունեն. «Համահայկական ճակատ» Շարժում«Այլընտրանքային նախագծեր» խումբն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրելՄենք պետք է մեր եկեղեցին պաշտպանենք մեր ձևով․ Լիլիա Շուշանյան«Աշխարհի արքան». Վաշինգտոնում բացվել է Թրամփի և Էպշտեյնի «Տիտանիկ» թեմայով արձանը Արտաքին պարտքը կրկնապատկվել է, ասում է զենք եմ գնել, հավատո՞ւմ եք․ հարցում Իսկ Ձեզ դո՞ւր է գալիս, թե ինչպես է Փաշինյանը թմբուկ նվագում, որի տակ ՔՊ-ականները պարում են Իրանը կշարունակի hարվածներ hասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմաբшզաներին. ՓեզեշքիանԵս միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը ․ Արման ԳալստյանԳյումրիում եկեղեցու իբր բարենորոգման պլան է մշակել Փաշինյանը, ի՞նքն է այն մարդն, ով դրանով զբաղվելու իրավունք ունիՄեր գլխավոր նպատակն է ունենալ ուժեղ բանակ և ուժեղ Հայաստան․ Արման ՊետրոսյանԻրինա Շեյքը Փարիզի նորաձևության պոդիումին է հայտնվել արցունքն աչքերին
Քաղաքականություն

Ի՞նչ կփոխի Իրանի նախագահի մաhը տարածաշրջանում

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Արդեն հայտնել ենք, որ ուղղաթիռի վթարի հետևանքով զոհվել են Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին, ԱԳ նախարար  Հոսեյն Ամիր Աբդոլահիանը և ուղղաթիռի մյուս բոլոր ուղևորները։ 

Իրանական ԶԼՄ-ները մայիսի 19-ին հաղորդել էին, որ Ռայիսիին և երկրի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել երկրի հյուսիս-արևմուտքում՝ Վերզեգանի շրջանում: Փրկարարները ժամանել էին արտակարգ պատահարի վայր և իրականացնում էին որոնողական աշխատանքներ։

Ի՞նչ զարգացումներ սպասել տարածաշրջանում։ MediaHub-ը զրուցել է քաղաքագետ Հայկ Խալաթյանի հետ։ 

- Պարո՛ն Խալաթյան, ի՞նչ զարգացումներ են սպասվում տարածաշրջանում այս ողբերգությունից հետո, արդյո՞ք ցնցումներ կլինեն՝ հաշվի առնելով նաև այն խոսակցությունները, որ կատարվածը գուցե դժբախտ պատահար չէր:

- Նախ պետք է սպասել պաշտոնական տեղեկատվության, թեև իմ կարծիքով, դժվար թե հայտարարվի, որ դա ահաբեկչական ակտ էր։ Շատ հավանական է, որ պարսկական կողմը կհայտարարի, որ դա դժբախտ պատահար էր։ Այդ պայմաններում չեմ սպասում, որ լուրջ զարգացումներ կլինեն տարածաշրջանում, քանի որ Իրանում քաղաքական համակարգն այնպիսին է, որ այնտեղ անհատներից քիչ բան է կախված։ Առավել ևս, որ այնտեղ առաջին դեմքը հոգևոր առաջնորդն է, իսկ նախագահը փաստացի վարչապետն է։ Այդ պայմաններում դժվար որևէ լուրջ բան փոխվի Իրանի արտաքին քաղաքականության մեջ։

- Հնարավոր համարո՞ւմ եք, որ փաստացի այս պահին գլխատված երկիրը դառնա թիրախ, և որոշակի գործողություններ լինեն, որոնց մեջ, ուզես, թե չուզես, կներգրավվի նաև Հայաստանը:

-  Պետք է նշել, որ Իրանը հակամարտության մեջ է ԱՄՆ-ի և հատկապես Իսրայելի հետ։ Իրանի հյուպատոսության վրա վերջին հարձակումը կարող ենք հիշել։ Դժվար թե նախագահի զոհվելուց հետո որևէ բան ավելի կտրուկ զարգացում ունենա։ Քանի որ այն, ինչ կարող են անել ԱՄՆ-ն ու Իսրայելը, արդեն իսկ անում են։ Մենք տեսնում ենք, որ Վաշինգտոնն այս պահին չի ուզում խոշոր ռազմական էսկալացիայի գնալ Իրանի դեմ, ու չեմ կարծում, որ Իրանի նախագահի մահը կարող է դառնալ մեծ պատերազմի հիմք։ Իսկ եթե ռազմական կոնֆլիկտ լինի, դա անկասկած կանդրադառնա նաև Հայաստանի վրա։ Բայց էլի կրկնեմ՝ չեմ կարծում, որ հիմա էսկալացիա կլինի։ 

-  Ըստ էության, Ռայիսին Ալիևի հետ հանդիպմանը խոսել էր վերջինիս կողմից տարածքային ամբողջականությունը վերականգնելու և դրա շնորհիվ համատեղ ինչ-որ ծրագրերի մասին: Սա արդյո՞ք տեղավորվում է Իրանի այն հայտարարությունների մեջ, որ տարիներ շարունակ հնչում են, թե Իրանը չի հանդուրժի տարածաշրջանում սահմանների փոփոխություն: Բայց, փաստացի, չորս տարի է ՀՀ սահմանները շարունակ փոփոխվում են:

-  Իրանի նախագահը որևէ նոր բան չի ասել, նա միշտ տարածքային ամբողջականության կողմնակից է եղել, թե՛ Հայաստանի հետ կապված, թե՛ Ադրբեջանի։ Պետք չէ մոռանալ, որ մինչև 44-օրյա պատերազմ էլ Իրանը պաշտոնապես պաշտպանում էր Ադրբեջանի տարածքային ամբողջականության գաղափարը։ Իրանը միշտ սերտ կապի մեջ է եղել Հայաստանի հետ, նույնիսկ պատերազմից հետո առևտրաշրջանառություն կար նաև Արցախի հետ, որից դժգոհ էր Բաքուն։ Այդ պատճառով, չեմ կարծում, որ դիրքորոշումը Հայաստանի և Ադրբեջանի վերաբերյալ կփոխվի՝ հաշվի առնելով, որ Թեհրանը միևնույն է՝ դեմ է լինելու, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքին»։
Բացի այդ, Թեհրանը խիստ բացասական է վերաբերում Ադրբեջանի և Իսրայելի սերտ համագործակցությանը։ Եվ մենք տեսնում ենք, որ այս հարցերում որևէ փոփոխություն չկա։ Այլ հարց է, թե ինչպես Թեհրանը կվերաբերի Հայաստան-Արևմուտք հարաբերությունների սերտացմանը։ Հատկապես, որ մի քանի անգամ պաշտոնապես հայտարարվել է, որ Իրանը դեմ է տարածաշրջանում այլ խաղացողների ներգրավմանը։ Այսինքն՝ եվրոպական մոնիթորինգային համակարգի ներդրմանը դեմ է Իրանը, ու չի բացառվում, որ Թուրքիան ու Ադրբեջանը կփորձեն համոզել, որ Թեհրանը չխոչընդոտի իրենց քայլերին՝ վստահեցնելով, թե, իբր, հաշվի կառնեն Իրանի շահերը տարածաշրջանում։ Պետք է սպասել ու տեսնել, թե ինչ արդյունք կտա այդ քաղաքականությունը։

Նարե Գնունի