Հույս ունենք, որ մեր դատավորը հոգեբանական ճնշումներին չի ենթարկվի. Դավթյանը՝ Քոչարյանի գործով դատավորի մասին
Այս ընթացքում, եթե դատարանը որևէ ընթացակարգային իրավախախտում թույլ տված լիներ, կարծում եմ, մենք մեր դիրքորոշումը ներկայացրած կլինեինք։ Այս մասին այսօր՝ հունիսի 19–ին Վերաքննիչ քրեական դատարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե նախագահող դատավորն արդյոք բարեխղճորե՞ն է կատարում իր պարտականությունները։
Անդրադառնալով դատական նիստերից մեկի ընթացքում Ռոբերտ Քոչարյանի՝ դատավորին ուղղված այն հորդորին, որ յուրաքանչյուրը պատասխան է տալու իր արարքի համար, ասաց․ ‹‹Ես շատ խորհրդանշական եմ համարում, որ այդպիսի հայտարարություն է անում այսօր մեղադրյալ, իսկ մեղսագրվող հանցանքների պահին ՀՀ նախագահ հանդիսացած անձը։ Ես կարծում եմ, որ սա արդեն իսկ վկայում է բավական լուրջ արդյունքների մասին, եւ ժողովրդական այն անվիճելի խոսքի մասին, որ այո, ամեն մարդ, իր արածի համար պատասխան է տալու››։
Գլխավոր դատախազը ևս մեկ անգամ նկատեց, որ պաշտպանական կողմը արհեստականորեն ձգձգում է գործի քննությունը։
«Դուք նկատում եք պաշտպանական տակտիկայի այդ կազմակերպվածությունը նիստերի ընթացքում, ասուլիսներ հրավիրելու, ամենատարբեր տեղեկատվկան հոսքերով բարոյական-հոգեբանական ճնշումներ ներկայացնելու, բայց այդ արտահայտությունը, որ յուրաքանչյուրը պատասխան է տալու որեւէ հանցանք կամ իրավախախտում կատարելու դեպքում, եւ որեւէ պաշտոնյա, ով բարեխղճորեն իր պարտքն է կատարել, անհանգստանալու կարիք չունի։ Հույս ունենք, որ մեր դատավորն էլ այդ բարոյական եւ հոգեբանական ճնշումներին չի ենթարկվի՝ վստահ լինելով, որ ՀՀ-ում դատավորը պաշտպանված է»,–ասաց նա։




















Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Փակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացը